Wednesday, February 24, 2016

Ձմեռվա կեսին ծով

Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով...

Հադի-Հյուդին չգիտեմ, բայց որ ես ու Արմինեն մի օր վեր կացանք երկու հոգով, մեն-մենակով, թուր-թվանքի տեղ էլ երկու կորած-մոլորած ժպիտ առած սառնամանիքից դանդաղորեն սթափվող Երևանից թռանք Դուբայ, այ, էդ գիտեմ: 


Հունվարի 25, 15:15 
- Քրիստ, կարո՞ղ ա ուզես փետրվարին մի քանի օրով գնանք Դուբայ: 
- Աաաամ, ոնց որ ուզում եմ ասել «հա»: 

Ոնց որ ոչ միայն ուզեցի, այլ նաև ասեցի: Հունվարի 26-ին մի ձյունածածկ ճամփով, սոթումոթ տալով, ցեխաշաղախ հասանք Զաքյան ու իրենց էլ ասեցինք «հա»: Դուրս եկանք: Ոգևորվածությունից մնացել էլ մի պուճուրիկ ծվեն, մնացածը թողել էինք ՖլայԴուբայի դռներից ներս: Դե որ քամին էլ վրա տվեց, ստիպված երևանյան ձմեռվա ցրտին դեմ տվինք մեր վախերը: Ո՞ւր ենք գնում, ինչի՞ ենք գնում, ո՞նց ենք գնում, արժի՞ որ ու մինչև հասանք Սայաթ-Նովա, ուզում էինք հետ վազել ու ասել չէէէէէէէէէէէէէէէէ: 

Բայց ցեխը շատացել էր, մենք՝ ուշացել ու հետ գնալու մասը նույնքան անիրական էր թվում, որքան ժամանակին ուոռլոքները...: 

Երեք շաբաթ հետո Հադի-Հյուդիները ռուսերենով մեզ դիմավորեցին Դուբայում: Փորձեցին գիդումիդ հրամցնել մեզ, իհարկե, ոչ սիրուն աչքերի և այլ հետաքրքիր մասերի համար, բայց մենք ասեցինք չէէէէէէէէէէէէէէէէէէ: Չէ ու չէ, որովհետև մենք եկել ենք ծով: 

Իսկ ծովը... տաք, մաքուր ու սեթևեթող մեզ հրապուրում էր օրվա ցանկացած ժամին: 40-ից հետո իհարկե որոշակի վերապահումով ես վերաբերվում ցանկացած սեթևեթանքի, ու չտրվելով անգամ լուսնի, աստղերի ու ինքնաթիռների լույսին, ամեն դեպքում որոշում ես քեզ հանձնել ոչ թե ջրի, այլ ավազի սեթևեթանքին: 

Իսկ գիտակցությունը, որ դու դա անում ես փետրվարին, ամեն ինչ կրկնակի հաճելիացնում ա:-) Մի հատ էլ գումարի գունավոր թութակների սիրահար, նվաղկոտ զույգին, հնդիկապակիստանցի Սուրիկին, հաճոյաբարո, ժպտադեմ դռնապանին, վեց ամիսը մեկ Արաբստանում հայտնվող հեղեղը բաց թողնելու անկապությունն ու հիլով սուրճը, և հաճույքը դառնում է սովորույթ: Երեք օրանոց:-)))

4 comments:

Unknown said...

էէէ, ռուսերենի իմացությամբ գիդը երեւի ես էի, մյուս անգամ չհրաժարվեք:))

Christina said...

դե ուրեմն մյուս անգամ չասես անունդ Վահե ա:-))))

Anonymous said...


Քրիստ, իսկ «Գարնան սկզբին տափաստան» լինելու ա՞ :)

Christina said...

Ձյուն ջան, գարնան սկզբին ես նենց տափաստան եղա, որ դժվար էնքան հավաքվեմ, որ դրան մի բան ձոնեմ:-))))))))))