Wednesday, July 8, 2015

Հայպեչի Սեդան

- Էրիկ ջան, մի հատ քո էն սև պլամասԾերը տուր, էլի: Վեշ բերելիս վրին գրեմ:


Էրիկը 7-րդ դասարանում գնում ա Սևան ճամբար:
- Սամո ջան, Լաերտը տարե՞լ ա:
- Չէ, Սեդա ջան, Վաղոն ա տարել:
Սեդան կարկամած նայում ա Սամոյին.
- Լաերտը, Սամո ջան, լաերտը, էն որ ականջին ա դնում, լսում:


- Սամո ջան, տո աչքն էլ չեմ հանո՞ւմ: Կեկչուպ ու ձուկ եմ առնում ու սաղի աչքի առաջ ուտում:


Լազոն, Սեդայի ամուսինն, իր իսկ բառերով «կյանքն ուտում էր».
- Երբ պըտի մեռնի, ես ապրեմ:
Լազոն վերջապես Սեդայի կամքը թամամում ա:

Թաղմանը.
- Վաաաաայ, Լազո ջան, դու ինձ համար լավ ամուսին էիր...
- Սեդա, սաղ օրն ասում էիր «երբ տի մեռնի», հիմա մեռավ, լավ ամուսին դարձա՞վ:­ Խի՞ էս տենց ասում:
- Բա ի՞նչ անեմ, Անո ջան, էսքան մարդ ա գալիս տուն....


- Սամո ջան, որ իմանաս էդ Սիրուշն իիիիինչ գործ ա անում, էէէէէէէէէէէէէ. գնում ա Երևան, Էրմիտաժից ոսկին բերում, ստի ծախում, էդ փողով եդ գնում Էրմիտաժ, թազա ոսկի առնում։

4 comments:

Anonymous said...

Քրիստ, իսկ ինչի՞ «Հայպեչի»..)

Dz.

Christina said...

որովհետև Հայպեչում ա ապրում:-)))))))))

Anonymous said...

հիմա հարցերս հատ հատ տա՞մ :))))

Christina said...

ներոոող, մոռացել եմ գրել:-( ՀԱՅՊԵՉ=Հայպետշին։-)