Tuesday, April 28, 2015

Երաժշտություն ու տենց

«Ո՞րն է բարձր երաժշտության սահմանումը կամ եթե դուք համարում եք, որ կա այդպիսի ավելի արժեքավոր, բարձր երաժշտություն, ապա ի՞նչ օբյեկտիվ ոչզգացմունքային հատկանիշներով կարելի է այդ տեսակը առանձնացնել» 

http://dabavog.livejournal.com/596360.html 

Փորձեցի հենց Դաբավոգի մոտ գրել, բայց «տեխնիկական պատճառներով» չստացվեց:-)


Որ ինձ հարց են տալիս (դե, էս էդ դեպքը չի, բայց դե:-)), սկսում եմ երկար մտածել հարցի մասին, ոչ թե պատասխանի:-) 

Էս հարցում մի քանի առանցքային հասկացություն կա.
1. երաժշտություն
2. բարձր
3. սահմանում
4. օբյեկտիվ
5. հատկանիշ

Հիմա, որ նայում եմ էս հասկացություններին, արդեն իսկ պարզորոշ նկատվում ա պատասխաններում հավանական հակասությունները: 

Երաժշտությունն ինքնին ամենավերացական, ամենասուբյեկտիվ երևույթներից ա, դրանով իսկ օբյեկտիվությամբ մտնել էս հասկացության մեջ, արդեն իսկ խնդիր ա: 

Եթե խոսում ենք հատկանիշ-չափանիշի մասին, առաջանում են նոր հարցեր: Ո՞վ է դա սահմանում: Չափանիշն ինստիտուցիոնալ երևույթ ա: Ի նկատի ունեմ, սովորաբար սոցիումը, խումբն ա սահմանում չափանիշ, չէ՞: Տարբեր երաժշտական սոցիումներ սահմանել են տարբեր հատկանիշներ: 

23-ին SOAD-ի համերգը լսում էի 6 ու 7 տարեկան երեխեքի հետ, ովքեր ղժժում-տժժում էին մի ուրիշ ձևի: Մեկ էլ մեկն ասում ա. «Քիս, ճվալը պարտադի՞ր ա»: Ռոքի սիրահարներից ո՞ւմ մտքով կանցներ սենց հարց:-))))

Երեխու մտքով անցել ա, որովհետև ինքը դեռ կաղապարված չի ժանրային հատկանիշներով, որոնք սահմանվել են կոնկրետ էս տեսակ ռոք երաժիշտների սոցիումի կողմից՝ Vocally, thrash metal can employ anything from melodic singing to shouted vocals  (գրված, թե չգրված, սա դեռ չենք էլ քննարկում:)

Անցանք առաջ, եթե խումբն ա սահմանում հատկանիշը, ինքն էլ սահմանում ա դրա կիրառման գրադացիան՝ բարձրից ցածր: Ստացվում ա, բարձր երաժշտություն ամեն ժանրում գոյություն ունի, ու բարձրությունը սահմանում են ժանրի տիտանները, որոնց էդ պատվանդանին դնում ա (1) քանակը և (2) իր իսկ էլիտար համայնքը, որը հատկանիշները պահելու պատմություն ունի... Էս պատմությունն էլ ա շատ կարևոր, ուրեմն եթե ժամանակը համարենք օբյեկտիվ կատեգորիա, ապա բարձրության չափանիշներից մեկը հենց ժամանակն ա: Բայց ժամանակը որքանո՞վ ա օբյեկտիվ կատեգորիա (ասում է Թոմաս Մանը իր եքա «Կախարդական լեռում»:-)): Հլա չեմ խոսում ժամանակի բնույթը սահմանելու մեջ հասարակության դերի մասին...

Սա հարցի մի պատասխանն օբյեկտիվության տեսանկյունից: 

Մի ուրիշը կլիներ, եթե փորձ անեինք. ասենք տարբեր մարդկանց տարբեր երաժշտություն տայինք լսելու ու հետո չափեինք մարմնի դրական-բացասական փոփոխությունները,  ուղեղում տեղի ունեցող ու վարքի փոփոխությունները և այլն:-)))))))))

Մի դեպք էլ պատմեմ ու վերջ:-) Տարիներ առաջ Սվասյանը մտավ մի 80 հոգանոց լսարան, որի 90 տոկոսը թքած ուներ արտասահմանյան գրականության վրա, որն ինքը պիտի դասավանդեր: Սվասյանն, իհարկե, խելոք էր դեռ էն ժամանակ ու, գիտեր սրա մասին:-) Սպասվող «Հոմերը ծնվել է էս ինչ թվինի» փոխարեն, սկսեց. «Մի քանի ամիս առաջ բիզնեսմենների խմբի հետ Ակրոպոլիսում էի: Բիզնեսմեններ են, ոչ մի կապ հունական մշակույթի հետ: Ուղղակի էքսկուրսիա էր: Հանկարծ նկատեցի, որ մեկը կապույտ երկնքի ու սպիտակ Ակրոպոլիսի գեղեցկությունից արցունքները հազիվ է զսպում: Նայում է էդ ներդաշնակությանը ու արցունքներն արդեն հոսում են»: 

Սա օբյեկտիվորեն բարձր ա... Հատկանիշը՝ անկեղծորեն չգիտեմ:-) 

Հաաա, մոռացա հարցին պատասխանել:-)))))))))) Այո, համարում եմ, որ կա, բայց դա օբյեկտիվորեն չափելի չի:-))))))

Էս դեպքում հարցն են հարցերից ա, որոնց մասին մի խելոք մարդ ասել ա. «Եթե հարցի պատասխանը երկաաաար ու հավատարմորեն պեղելուց հետո չես գտնում, հարցը հանի:-))))))))»

P.S. Մոռացա. մի հատ էլ սուբյեկտիվ, անչափելի հատկանիշ, որ բարձրացնում ա երաժշտությունը՝ կատարողի անկեղծությունը: Անգամ տեխնիկապես անկատար կատարումը միանգամայն խոցելի անկեղծության դեպքում ուղղակի հրաշք ա՝ տանում ա...

4 comments:

Anonymous said...

Քրիստ, նագլյադնո «բարձր» և «դրա հակառակը» երաժշտությունների տարբերությունը :)))

https://www.youtube.com/watch?v=wurR9PvF1UE

և

https://www.youtube.com/watch?v=kfkJeCkmLsQ

Dz.

Christina said...

աաաաաաաա, էս ինչ էր:-)))))))))))))

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Ասեցի՝ ասեմ :) Էն օրը մի հատ պրոֆեսոր ասեց, որ երաժշտությունը մարդկանց ուղեղում հաճույքի կենտրոններն ակտիվացնում ա: Կարելի ա զանազան ժանրերով հետազոտություններ անել, հետաքրքիր կլինի:

Իսկ Հ.Գ.-իդ հետ լրիվ համաձայն եմ:

Christina said...

ի, Բյուր, գրածս կորել ա:-))))) Ուզում էի ասել, ես հաճույքով սաբջեք կլինեմ, բայց մի տեսակ կա, որից կարող ա կաթված-բան լինի: զգուշացնեմ էլի:-))