Saturday, April 11, 2015

Մի քիչ գրելու մասին

Գնել ջան, ուրեմն սենց:-)

Ցանկացած բան կարդալիս, ինձ մոտ «դուր գալ, չգալու» հարցը շատ արագ ա լուծվում և ոչ էսպես կոչված «քննադատական մտածողության» հարթությունում:-) Էդ երևի մի հատկություն ա, որ ձևավորվում ա տարիների ընթացքում, հազարումի գործոնների ազդեցությամբ: Իմ տարիքում փոքր-ինչ կարծրացած հատկություն ա, որի պատճառով հետաքրքիր գրվածքներ կարող են դուրս մնալ, բայց դա նաև որոշակիորեն անխուսափելի ա:


Էսքան երկար նախաբանն ինչի՞ եմ գրում, Գնել ջան: Որ ասեմ, որ իմ դուր գալ-չգալը կարող ա ուղղակի կապ չունենա գրվածքի լավ-վատի հետ:-) Կամ էլ ունի, բայց դա արդեն ուրիշ հարց ա:-)

Հիմա, անցանք գործի. առաջին իսկ բառերից դուրս չեկավ: Մեկ ասեցի, քեզ էդպես էլ գրեմ, հետո հասկացա, որ ավելի ազնիվ կլինի բացատրել, բայց երբ փորձում եմ բացատրել ինչ-որ բան, որի ընկալումն ինձ մոտ շատ ամբողջական ա, նույն էդ ամբողջականությունը կորչում ա. էս մտքումդ պահի, եթե որոշես մինչև վերջ կարդալ:

Ամենապարզ բացատրությունը՝ ոնց որ դպրոցական շարադրություն լինի՝ մի քիչ վերամբարձ, երկրորդային մակարդակի հուզականությամբ:-)  Ինչ ի նկատի ունեմ. դպրոցում մեզ լիքը «կաղապարներ» են առաջարկում՝ սովորաբար վերցված մեզանից առաջ ապրած մեծերից: Սովորեցնում են երևույթները ընկալել և պիտակել նրանց առաջարկած պիտակներով, այսինքն՝ նրանց խոսքով: Որը նրանց համար, նրանց կոնտեքստում իմաստալից ա: Դրանից դուրս՝ կեղծ ա: Ես չեմ ապրել այն նույն հույզերը (սխալ չհասկանաս, հույզերն իրականում մի քանի հատ են:-) բայց ամեն ես-ի հույզ քիչ մը այլ գույն ունի:-) ոնց որ երկու լրիվ իրար նման խնձոր չկա, չէ՞՞՞), որոնք ինձ թույլ կտային ապրել, ներքին մի ամբողջ ճանապարհ կտրել ու լույս աշխարհ բերել նման մի բան՝ «պղծված գերեզմաններ,խաչքարեր՝ սրտաբուխ աղոթքներով »­: Միանգամից զգացվում ա (ավելի ճիշտ հույս ունեմ, որ էդպես ա:-)) , որ գրողը երիտասարդ ա: Մի քիչ ավելի ա արմատանում էս ենթադրությունը ամբողջ գրվածքից զգացվող անկեղծ, բայց չափազանցված, իրականում դեռևս ներսի բազմաթիվ պարուրակներով չանցած հուզմունքից: Մեծերի դեպքում անկեղծությունը բացակայում ա:-)

Գրված մտքի՝ ինձ դուր գալու հիմնական ֆիլտրերից մեկը բառերի ընտրությունն ա, Գնել ջան: Բառը պետք ա գրողինը լինի: Բառը պետք ա ապրված լինի: Էդ բառը կարդալով, դու պետք ա հասկանաս, որ գրողը ապրել, զգացել, կռվել, հետուառաջ ա արել ու եկել ա, գլուխը խփել էդ բառին. որ էդ բառը չասեր, կմեռներ:-)

Մյուս ֆիլտրը պարզությունն ա: Ես խուճուճ բաներ շատ չեմ սիրում: Խուճուճությունը գրված մտքում մի տեսակ փնթիություն ա, իսկ ես կոկիկության բզիկ ունեմ, որն արտահայտվում ա նաև էստեղ:-) Հետո խուճուճությունը ոնց-որ փորձի ծածկել մտքի մակերեսայնությունը: Հարուստ, խորը, ապրված միտքը դու արդեն էնքան լավ գիտես, որ այն ուզի, չուզի, պետք ա պարզ լինի: Որովհետև կյանքում ամեն ինչ պարզ ա:-))))))))) 

Խուճուճությունից զահլես գնում ա, հատկապես երբ դա զգացմունքների նկարագությանն ա վերաբերվում: Օրինակ՝ նույն  «պղծված գերեզմաններ »-ը ... «Պղծվածը» վերաբերմունք ա ցույց տալիս, որոշակի կայացած դիրքորոշում: Նման բաները գրավոր արտահայտելիս, պետք ա տենց մի քիչ քեզանից շատ բան ներկայացնես էլի, որ քեզ թույլ տաս նման կերպ արտահայտվել: Ես չեմ ասում, թե մարդն իրավունք չունի վերաբերմունք ունենալ: Ունի, բայց բարձրաձայնելու համար դու պետք ա էնքան ապրես, որ կարողանաս քեզ թույլ տալ դա անել:-) Դու պետք ա կարողանաս ուրիշներին ճանաչել, քո մեջ թողնես իրենց, փորձարկումներ անես, հետո իրենց հեռացնես ու մնաս ինքդ քեզ հետ՝ բայց ուրիշներին ընկալելու կարողությամբ: 

Խառն եմ ասում, Գնել ջան: Միգուցե մի օր խոսենք:-)

Թեման էլ .... եսիմ է, սենց ահավոր բարդ բաների մասին խոսելը/գրելը... լռելն ավելի ազնիվ ու վեհ ա........Գնել ջան, մարդը եթե ընկալում ա, թե ինչ ա ողբերգությունը, զավզակություն չի կարող անել: Ողբերգությանը մարդու արձագանքը լռությունն ա, կամ էլ խոսքը, որից լռության համուհոտ ա գալիս... որովհետև ողբերգությունը կետ ա, անսահմանություն ա, որտեղ կյանքն ու մահը մեկ են, չկան ու կան ու դրա առաջ, էդ կետում մարդու ազնվականությունը լռության մեջ ա երևում, մնացածը կիսագրագետ պլեբեյություն ա...

Մի քիչ էլ տեխնիկական բաներից խոսեմ, ոչի՞նչ:-) Այ, սկսվում ա էսպես «Քեզ գտնելու համար ես անցա զարհուրելի մի ճանապարհ»: Վերջանում ա հարցականով. ու՞՞՞՞՞՞՞մ....Ավարտը մի քիչ շատ հնդկական էր, իսկ ողբերգության մեջ սենտիմենտալությունը տեղ չունի: 

Եսիմ, սենց էլի, Գնել ջան: Էլի բաներ կան, որոնց մասին կարելի էր խոսել, բայց մի տեսակ հոգնեցի:-) 

1 comment:

Anonymous said...

վայ, Քրիստ ջան :) ապրես որ սենց անկեղծ ու երկար պատասխանել ես ։)