Wednesday, July 2, 2014

Անփոխանցելիություն, Մարս ու Վեներա

Անգլիաներում սովորելու ժամանակ հետաքրքիր հասկացություններից մեկն էսպես կոչված tacit knowledge-ն էր, որ սկզբում էնքան էլ գլխի չէի ընկնում, թե որն ա, իսկ հետո, երկար, խուճուճ-մուճուճ հոդվածներից մի կերպ պեղեցի շատ հեշտ մի սահմանում. էն ինչ սովորում ես ինքնուրույն, բոլոր հստակ ձևակերպված կանոնները մի հատ միջովդ լաաավ անցկացնելով ու քոնը դարձնելով, սխալվելով ու որոշակի ժամանակահատվածում էդ սխալների վրա սովորելով ուրույն ճշմարտություններ ու հմտություններ: Ու ամենակարևորը՝ քոնը դարձնելուց հետո հենց փորձեցիր հետ տալ, այսինքն նորից հանրամատչելի դարձնել էդ գիտելիքը, չի ստացվի:-) 

Բայց մեր ժամանակներում էս «թաքուն գիտելիք» կոչվածը հանրամատչելի դարձնելու փորձերն ուղղակի մարդուն հունից կարող են հանել: Նորմալ մարդուն:-) Էս ամբողջ Mars-Venus, ինչպես ճիշտ որոշում կայացնել տասը քայլով, ինչպես, ինչպես ու ինչպես գրքերը էդպիսի անհաջող փորձ են՝ հանրայնացնելու հանրայնացման չենթակա գիտելիք ու հմտություն: Սկզբից չէի հասկանում, հիմա՝ գիտեմ:-) Երբ կիսագրագետ, անգամ գրագետ մարդը, փորձում է իր մի վայրկյանի փայլատակումը՝ նշանակալից կամ ոչ, մի քանի ժամանոց, երկարաժամկետ, անգամ անժամկետ գիտելիքի ու հմտության վերածել, ծիծաղելի ու փուչ  բան ա ստացվում, որովհետև դա ձեռք ա բերվում յուրովի, դրա ձեռք բերման ճանապարհները հաճախ անիմանալի են, ժամանակահատվածն էլ անորոշ. մի հինգ տարի կարող ա տառապես մի պուճուր բանի վրա, բայց հինգ վայրկյանում դա ստացվի... ու վերջ: Միստիկ բաներ չեմ ասում, միստիկա չկա, ուղղակի էնքան ինտուիտիվ ա, էնքան գործոնները շատ են էդ ուրույն ճանապարհին, որ հենց դրանք փորձում ես սահմանել, ամենաէականը, «թաքունը» փախչում-թաքնվում ա ու մակերեսին մնում ա ծանծաղ, ոչինչ չասող բլա-բլա: Չէ, որ նույն գետը մտնելն անհնարին ա:-)

Լավագույն դեպքում, կարելի է փորձել մի կամ երկու «աշկերտ» պահել, ավելին՝ պետք չի, էլի:-( 

Թաքունության հիմնարար սկզբունքը՝ մարմնի ու մտքի ներքին, զուտ անհատական համահնչունությունն ա, ու էդ իսկ պատճառով դա ուրիշին խոսքով փոխանցելու ջանքերը զուր են: 

4 comments:

Anonymous said...

Ամեն ինչի հետ համաձայն եմ, հատկապես գիտելիքի «տափակացման»-ը ուղղված բազմաթիվ փորձերը, բայց կա մի մասնագիտություն/կոչում ,որի միակ նպատակը դա է, որ գաղտնին նորից դարձնես հանրամատչելի ։), դա ուսուցչությունն է, եթե ուսուցիչը այդպես չանի ոչ մի բան էլ չի ստացվի ։)

Christina said...

աաա, շատ ցավոտ տեղիս կպար:-)

ես տարբեր մանր-մունր պատճառներից բացի թողեցի դասավանդելը, որովհետև մի պահ վախեցա, որ չգիտեմ, թե ինչ ասել երեխեքին...

ես հանրակրթության մեծ ջատագովներից էի դեռ մի քանի տարի առաջ, իսկ հիմա մտածում եմ, արդյո՞ք ՀԱՆՐակրթությունը պետք ա...

առաջ խելոք մարդիկ, մտածող մարդիկ մտածում էին, ու շատ ու խորն էին մտածում, ու երբ գտնում էին, հանգիստ խղճով կարող էին ուսուցիչ, ՎԱՐՊԵՏ դառնալ: հիմա՞՞՞՞՞ ... հենց կարողացա պատասխանել «ինչպե՞ս հմուտ լարախաղաց դառնալ/լինել հարցերի անվերջ լարերի վրա», էլի կսկսեմ ուսուցչություն անել:

բայց հարցը ես չեմ, հարցը հանրակրթության ուսուցիչն ա: ո՞վ ա նա էսօր, ո՞վ պետք ա լինի վաղը...

P.S. «Մեծ ախպոր» համար երիցս ապրես:-)

Արամազդ said...

շատ կարեւոր ու ճիշտ բաներ ես ասում... բայց մի կարեւոր մաս քեզնից խույս ա տալիս, չես կարողանում պոչը բռնել, շոշափել, յուրացնել, գետնել...

մի քիչ էլ պետք ա փորձես։ ավելի դաժան ու անկեղծ ձեւով։

Christina said...

«բայց մի կարեւոր մաս քեզնից խույս ա տալիս, չես կարողանում պոչը բռնել, շոշափել, յուրացնել, գետնել..»

ու միշտ էլ խույս ա տալու, որովհետև ես «չգտնող», «փնտրող» տեսակ եմ: ու դա լավ ա: որովհետև եթե լավ չլիներ, արդեն գտած կլինեի:-)կան ու կլինեն մարդիկ, որոնք կգտնեն, ինչպես նաև իմ տեսակի մարդիկ: նորմալ ա: