Wednesday, April 9, 2014

1 վատ բան վերջին տրենդի մասին

Մենակ ե՞ս եմ սենց ներվայնանում, թե՞ էլի իմ նմանները կան: Էս դեպքում մի տեսակ ուզում եմ, որ լինեն:-) 

Գրեթե երկու ամիս ա, ՖԲ-ում հայտնվել են հոդվածներ, որոնք «թվայնացնում», սեղմագրում են սոցիալական, հոգեբանական ու հասարարակական երևույթները: Օրինակ՝ վերջին թարմ նյութը՝ 7 Habits of Highly Emotionally Intelligent People: 

Էսօր պեղում եմ, որ հասկանամ ինչն ինչոց ա ու հասնում եմ Fast Company-ին (դե հայերի մատը որ խառն ա լինում, չես հասկանում, ինչ ա ստացվում:-)))))): Ոնց որ թե շատ էլ լավ բան ա: Լրիվ ապագայամետ: Հլա մի հատ նայեք՝ 
The site features professionals who answer business and leadership questions in 30 seconds.

Ես չեմ դիմանում էս արագությանը:-( Ինքնուրույն որոշումներ կայացնելու փնտրտուքների բացակայությանը:-( Սեղմելուց իմ օդը չի հերքում, դրա համար էլ ես ապագայի մարդ չեմ: Է հա, ինչ անենք: Կարևորը մեծամասնությունն ա: 

5 comments:

Anonymous said...

Posted by Christina at 4:05 AM ??

Գիշերն էս ինչեր ես կարդում, Քրի՞ստ :)

Christina said...

Գիշե՞ր, ի՞նչ գիշեր, ես գիշերը պինդ քնած եմ, հատկապես գարնանը:-)

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Մենակ դու չես, ես էլ եմ:

Christina said...

Երկուսով արդեն կարելի ա բամբասել, Բյուրի ջան, ու ազատվել վատ բաներից:-))

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Արի բամբասենք :)))