Wednesday, March 27, 2013

Պարելու մասին ու ոչ միայն

Հա, երևի դրա մասին գրեմ, ոնց որ նախավարժանք, էլի, որ հետո ստացվի գրել էն, ինչ պետք ա գրել:-) 

Էս երկու օրը սա տեսա: Իհարկե լավն ա: Շատ լավն ա: Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում կիսել էն հիացական արձանգանքը, թե «Էս ինչ հրաշք պար ա»: Բա սա պա՞՞՞՞՞՞՞ր ա.... Չէ: Սա շատ սիրուն ուրիշ բան ա, օրինակ՝ երաժշտական ակրոբատիկա: 



Պարը միջինացված, այսինքն միջին մարդուն հասանելի, սոցիալական, մարմնոտ զգացմունք ա: Ես շատ եմ սիրում պարը, ու նաև բեմականացված պարը, օրինակ՝ բալետ կամ պարահանդեսային, լատինաամերիկյան, ժամանակակից պարեր: Բայց երբեք էնպիսի լիարժեք, սարսռոտ զգացողություն չեմ ունենում, ինչպես երբ պարը տեսնում եմ բեմից դուրս: 

2010 թ.: Էլիզաբեթ թագուհու դահլիճի նախասրահ: Արգենտինական մի խումբ տանգո էր նվագում: Մարդիկ լսում էին: Ուտում էին: Խմում էին: Իսկ մի տարեց զույգ պարում էր: Անկյունում: Ինքնամոռաց: Ժպտադեմ: Երբեմն սխալվելով ու դրանցի ավելի լայն ժպտալով ու իրար նրբորեն գրկելով: 

Ու սա պար էր: Սա երաժշտության, մարմնի, զգացմունքների ու տեղի, տարածության էնպիսի մի համահունչ համադրություն էր, էնպիսի մի օրգանական ամբողջություն էր, որ... մի խոսքով վերջն էր: 

Պարն էնպիսին պիտի լինի, որ բոլորը կարողանան պարել: Երբ ուզեն, երբ դրա կարիքը լինի: Պարը պիտի երաժշտության հետ միահյուսված լինի, ոնց որ երգը: Երբ երգի մեջ կա՛մ տեքստը, կա՛մ երաժշտությունն առաջ են ընկնում, երգը կորչում ա: Նույնը պարի մեջ՝ երբ մարմինն իրեն առաջ ա գցում, բաժանվում ա երաժշտությունից, պարը հալչում, կորչում, գնում ա: Ուրեմն դա պար չի: Ուրիշ բան ա, սիրուն անկասկած, բայց ուրիշ բան: Հա, միգուցե անիմաստ սահմանումների կռիվ եմ տալիս. սիրունը սիրուն ա, անկախ նրանից ինչպես ես դա կոչում: Բայց մի բան պե՞տք ա գրել, թե՞ չէ էս անտեր մնացած բլոգում:-))))))))

...« ու ոչ միայն»-ը

Տաղարանի երեկվա համերգն էր՝ հայկական աշխարհիկ երաժշտության երեկո: Որ ասում ես «աշխարհիկ», ուրեմն էստեղ ամեն տեսակ աշխարհիկ, այսինքն մարմնական, հակասական, նյութական բաներով «կեղտոտված» մի բան պիտի լինի, չէ՞: Ոչ դասականորեն բյուրեղացված: Օրինակ՝ հիմա ո՞նց սիրուն տենորով, դասական երգեցողության բոլոր կանոններով երգես «խնդացեք շան տղաներ, կարգըվելու տարի է»:-))))))))))) Էստեղ պետք ա ամառվա բերքից հետո տապ գիշերին հավաքված ջահել մարմինների հոտ գա, որ կարելի ա ազգային նվագարանների հնչողությամբ միայն փոխանցել: Գոնե էսպես (Արտ մը ունիմ)... ջութակ պետք չի, ֆլեյտան էնպես պիտի հնչի, ոնց որ հովվի շվին, էստեղ հողեղեն ձայներ են պետք: Իսկ ավելի լավ ա էսպես:-) Շատ ստերիլ էր ամեն ինչ: Բարձրաշխարհիկ սալոնային: Իսկ ես էդտեղ կողքից եմ սիրում լինել, որ հետո մի լաաավ ղժժամ:-)))))))

4 comments:

Artashes said...

Hamadzayn em, manavand erb kamerayin gortsiqavoruma xeghdum er ergichneri dzayna. Bayts nuynisk "Sharakani" kataruma mi tesak ztvats er. Hamov-hotov piti katarvi sa` iroq siraharvats geghjukneri koghmits! :)

Christina said...

Ես էլ եմ համաձայն:-) Իրականում ինձ շատ ա պակասում մեր ազգագրական (միգուցե ժողովրդակա՞ն, ճիշտն ասած անգամ ճիշտ ձևակերպումը չգիտեմ: Ավելի շուտ էսպես՝ ոչ աշուղական:)երգերի կատարումներն էնպես, ինչպես դրանք կերգվեին մի քանի դար առաջ, երբ դրանք իսկապես կենցաղի մասն էին կազմում:

Նույն «Ալ այլուղս», օրինակ, արտակարգ լավն ա «Կոմիտաս» լարային քառյակի կատարմամբ, բայց նույնը չի...Ինձ թվում ա երկու տեսակն էլ պետք են: Բայց էնպես ա ստացվում, որ մեզ մոտ էն մյուսը գնալով ավելի ու ավելի հազվադեպ ա պատահում:

Բյուրի said...

Գիտես, ես պարերից շատ գլուխ չեմ հանում, բայց ոնց որ հասկացա` ինչ ես ասում: Համենայնդեպս, նայեցի վիդեոն, ու առանձնապես չտպավորեց: Ինձ թվում ա` պարի մեջ շատ կարևոր են էմոցիաները, իսկ էս վիդեոյում էմոցիա չտեսա: Փաստորեն, տղան ու աղջիկը սիրում էին իրար, բայց դա պարի մեջ հեչ չերևաց:

Christina said...

Բյուրի ջան, եթե քեզ թվում ա, ես հասկանում եմ, շատ սխալվում ես:-) Դրա համար եմ էլի սիրում բլոգը. ինչքան ուզում ես դիլետանտություն արա:-))))

Պարի էմոցիոնալության մասին համաձայն եմ: Բայց հիմա ա դա դարձել էդպիսին: Առաջ շատ ավելի լայն իմաստ ուներ. օրինակ՝ դա ամբողջ մի խորհուրդ էր կոնկրետ ծիսակատարությունների ժամանակ: Ավելի ուշ, աշխարհիկացված պարն արդեն սոցիալիզացիայի տարբերակ էր: Որից կարող ա և էմոցիա ծնվեր:-))))))