Tuesday, August 28, 2012

Տղամարդկանց մասին

Ես իրենց շատ եմ սիրում:-) Որպես տեսակ: Որպես անհատներ՝ քչերին, որպես  «առանձնյակ»՝ առավել ևս քիչ: Ու էնպես ա ստացվել, որ ես ապրում եմ կողք-կողքի իմ ամենաքիչ սիրելի առանձնյակի՝  հայ տղամարդու հետ, ով ինձ նույնիսկ բնազդորեն չի հուզում. նայում եմ ինքնահավան, փնթի՝ տարիներով հոգատար ձեռք չտեսած գրապահարանի նման (էս «փնթին» շորի ու խնամքի մասին չի էնքան, ինչքան սեփական մարմնի մասին հոգ տանելու... առաջին երկուսն իհարկե ամենաընդունված տարբերակն են նյութականացնելու էդ հոգատարությունը, բայց ես ավելի շատ խոսում են էն մասին, որ դու մարմինդ համամասնորեն ես պահում, ոնց որ քեզ տրված էր ի սկզբանե) մարմնին ու հեչ չեմ հուզվում:-) Ասենք ինչպես հուզվում էի Բիլբաոյում կամ Սոպելանայում, երբ նայում էի ու  վերջ, արդեն հուզված եմ, նույնիսկ՝ «անհույս տոչորված» գունային գամմայի խախտումների պատճառով:-))))))))))))

Բայց դա հեչ, դա ինձ մի քիչ ավելի քիչ կանացի ա դարձնում միգուցե, բայց էդքանը միայն՝ միիի քիչ: Առանձնյակն ինձ դուր չի գալիս, որովհետև ինքն իր տեղը չի գտնում: Մաման-պապան, ընկերներն ու գործընկերները, հարևաններն ու բարեկամները գտնում եմ, բայց ինքը՝ չէ:



Տեղը չգտնելը հրաշք հատկանիշ ա, երբ անհատին ստիպում ա ցուպն առնել ու ճանապարհ ընկնել սեփական ես-ի սահմանները որոշելու համար: Բայց էս դեպքում դա անտանելի հատկանիշ ա, որովհետև առանձնյակն այս իրեն տեղավորել ա մի տեղ, որն ինձ, իր տեսակի հայելուն, իր տեսակի գոյության բանալին ձեռքին պահած մի ուրիշ տեսակին վանում ա, սեղմում ա պատին, որովհետև իրեն էդտեղ խցկել են, ինքը չի մտել (սա, իհարկե, հիպերբոլ ա, որովհետև հակառակ դեպքում էս խումբն արդեն վաղուց տրանսֆորմացված կամ մեռած կլիներ:-)):

Ինձ օդուջրի պես չի հերիքում ազնվականությունը.
Ախր մի տեսեք, թե ինչքան սիրուն բառ ա... բայց եթե հարցնեք, թե ինչ բան ա, երևի թե չկարողանամ էլ կարգին բացատրել: Դա էնպիսի մի որակ ա, որ բացի գենետիկան, անհատական լիքը աշխատանք ա պահանջում, որովհետև բնականության հասնելու համար լարված աշխատանք ա պետք: Իսկ սա մարդկային որակ ա, էս չգիտեմ բնության մեջ  ինչն ա ազնվական, ինչը՝ ոչ: Ազնվականության մեջ մի տեսակ անհատույց կարեկացանքի ու նեցուկի պատրաստակամություն կա, նրբության ու ուժի մի աննկարագրելի խառնուրդ կա, ոնց որ, ասենք, Մացուևի կատարման մեջ...

պարզությունը.
Երևի դարերով իրար հետ չհարաբերվելու արդյունքում էսօր հայ տղամարդն ու կինը՝ ոնց որ չինացին ու զուլուն: Առաջինը կամ չգիտի ինչպես մոտենալ կնոջը, ինչպես պարզ ու շիտակ ասել, որ գիտես, դու սիրուն ես, ու լավ ա, որ սիրուն ես, ու ավելի լավ կլիներ, եթե սիրուն-սիրուն իրար հետ խոսեինք, սիրեինք: Իսկ երկրորդն էլ ախմախ-անասուն սանդղակից մի բառ ընտրելով էնպես ա առաջինին տեղը դնում, որ ասես ինքը չի, որ երկու րոպե հետո ընկերուհու մոտ գլուխը պիտի գովա, թե ոնց են տղերքը ճանճի պես վրա տալիս, երբ փողոցով անցնում ա ԻՆՔԸ: Օֆ է... Էս ջահլեները: Բա մի քիչ ավելի մեծե՞րը... Մենակ կանայք կա՛մ իրենց միսն են ուտում, կա՛մ շրջապատի: Մենակ տղամարդիկ՝ հալածվում ամուսնանալու անվերջ հորդորներից... Ախր ինչո՞ւ չի կարելի էդպես մենակ-մենակ իրար գալ, մի սիրուն օր անցկացնել, եթե ինչ-ինչ պատճառներով մենակ եք մնացել ու հիմա չեք ուզում մենակ մնալ... ստել, հեքիաթներ հնարել, սեփական նեղ փուչիկ սարքել, էն էլ երկաթյա. էդ ամենը շատ լավ ա ստացվում, իսկ պարզ ասել ինչ ես ուզում, չէ, ամոթ ա: Էս ամոթն ուրիշ օպերայից ա, սրա մասին հետո:

անկեղծ խելառությունը.
աաաաաաաաաաաաաաաաա ո՞ւր են խելառ գիշերային զբոսանքի սիրահարները, Նիցշե անգիր ասողները, դիվահար պարապմունքները դաշնամուրի վրա: Կան, կան, իհարկե, ու ինչպես բոլոր վայրերում ու դարերում սրանք քիչ են եղել, հիմա էլ են քիչ: Բայց էդ քչի թարմությունն եմ ուզում, էդ քչի կենարար գժությունն եմ ուզում: Ոչ թե ծաղկեփնջերի թանկության անիմաստությունն, այլ իմաստավոր գիժ զբոսանքները՝ սիրուց աստղավառ գիշերվա լռության մեջ:

Էն ինչ-որ տարիներ շարունակ ինձ ա փոխանցվել իմ ընտանիքից ու գրքերից, հիմա չկա: Իր վախը հաղթահարած քաջությունը, նույնիսկ՝ դոնկիխոտականությամբ համեմված: Բազուկը, որի ջերմությունից միայն ապրելդ գալիս ա: Ստեղծելու մոլուցքը: Սխալվելու շքեղությունը:

Բայց սուտ եմ ասում. կա:-) Երևի կարոտել եմ ուղղակի. երբ հեռու են, կարոտում ես:-)

3 comments:

Anonymous said...

Վաղուց բլոգումդ չէի էղել... Ո՞նց եմ էս հանճարեղ գրառումը բաց թողել :) ախր շատ լավ ես գրել, շատ դիպուկ ես արտահայտվել...

Christina said...

Էհ, Բյուրի ջան, մեջն ինչ:-))))

Բայց պետք ա խոստովանել, որ իմ շուրջն եղած մի քանի հիանալի տղամարդկանց հանդեպ անարդար ա:-)

Anonymous said...

"Բայց պետք ա խոստովանել, որ իմ շուրջն եղած մի քանի հիանալի տղամարդկանց հանդեպ անարդար ա:-)"
Հա, գիտես, վերջերս եկել եմ էն եզրակացության, որ լավ հայ տղամարդը աշխարհի ցանկացած տղամարդուց լավ ա: Բայց... բայց... նույնիսկ էդ լավերն աղջիկների հետ վարվել չգիտեն :(