Thursday, December 15, 2011

Մի երկու խոսք «Բելժիկից»

Չէ, անլեզու հայվանությունը դուրս չի գալիս: Էս՝ մեկ: Կողքս՝ բլա-բլա-բլա, իսկ ես՝ շաշ-շաշ ժպտում եմ: Արգենտինայից առաջ իսպաներենիս փոշին մի երկու ամիս թափ եմ տալու, թե չէ սիրտս կպայթի:-) Երազենք, էլի, ինչն ա խանգարում:-)

Երկակի: Եթե մի բառով նկարագրելու լինեմ, թե ինչպես էի էնտեղ զգում: Առաջին իսկ պահից էդ եվրոպական լոզունգները, ապակե երկար ու մեծ շենքերը դուրս չեկան. մենք Եվրոպան ենք, Եվրոպան մենք ենք, Եվրոպան էս, էն: Չէ: Ես կոսմոպոլիտ հակագլոբալիստ եմ: Էդ լղզորված մենք-երը, որ միգուցե ապագա շատ էլ լավ «ես» են, հիմա ինձ նեղում են: Ես ավելի լավ եմ զգում ֆլամանդերենով գլուխս տանող, անթաքույց իրենց հետաքրքրությունը քեզ հաղորդող սևեռուն հայացքով բելգիացիների մեջ, որոնք դժգոհ են, որ հաստագրպան «եվրոպամիությունացիները» լցվել են Բրյուսել ու իրենց ապակե գրասենյակներում էնքան փող են աշխատում, որ հասարակ բելգիացին երազում է տեսնում միայն, ինչպես հասարակ իսպանացին կամ պորտուգալացին: 

Լավ եմ զգում պուճուր-մուճուր Բրյուգեում, «բեգինաժում»
Էս կանայք հետաքրքիր տեսակ են, էլի, գեղեցիկից մի բան հասկանում են: Կենցաղում;-))))))) Տղամարդիկ գաղափարապես գեղեցիկն են ստեղծում՝ կանայք՝ կենցաղային:-)))) Ու էդպես 12-րդ դարից սկսած ֆլամանդացի կանայք, որոնց զահլեն աշխարհից գնացել էր, բայց ոչ էնքան, որ գնան մենաստան, որոշում են իրար գլուխ հավաքվել ու մի տեսակ կամրջել ներքևն ու վերևը՝ բեգինաժում:-) Ու մի հրաշալի միջավայր են ստեղծում՝ խաղաղ, հանգիստ, գեղեցիկ, ստեղծագործ, հոգատար:

Բայց ինչպես բազմաթիվ եվրոպական միջնադարյան քաղաքաներ, որոնք ժամանակին արհեստների կենտրոն էին, Բրյուգեն էլ մեր ժամանակներում դարձել է առևտրի կենտրոն: Երբ կայարանի բարեհամբյուր աշխատակցուհին ասաց, որ ինձ shopping ticket կտա, բանի տեղ չդրեցի. ինչ ուզում ես, անունը դիր, մենակ թե ինձ հասցնի Բրյուգե: Բայց կեսօրին մոտ սկսեցի հասկանալ, թե որքան արդարացի էր տոմսի անվանումը. Բրյուսելում, ենթադրում եմ նաև Գենտում, կիրակի օրերին խանութները փակ են, ու էդ պատճառով այդ օրերին խեղճ Բրյուգեն սկսում է դիմադրել ոչ միայն բերանբաց զբոսաշրջիկների, այլև քարտապան բելգիացիների հոսքերին: Մանավանդ նախատոնական օրերին: Բայց... միշտ կարելի է թեքվել մի փոքրիկ փողոց ու բազմաշատ քաղաքում շարունակել մեն-մենակ քայլել սալահատակ փողոցի մեջտեղով ՝ հիանալով աջուձախ իրար հենված տների քարե ու կղմինդրե գեղեցկությամբ, հեռվից լսվող կառքերի բվվոցով ու դիմացում վեր խոյացող տաճարի աշտարակով: 

Շոկոլադն էլ շատ համով ա;-) 

6 comments:

Anonymous said...

Հիմա, երբ Բրուժի բեգինաժն անձամբ տեսար, արդեն հավանություն կտաս չէ իմ իրանց միանալու ցանկությանը :ՃՃ

Christina said...

դե որ իմանամ էդ «իմն» ումն ա, կասեմ:-)))))

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Սիրուն էր, շնորհակալ եմ :)
Հա մտածում եմ Բրյուգե գնալու մասին. էստեղ սահմանին մոտիկ ա, համ էլ միշտ հեքիաթային պատմություններ եմ լսում: Ու հա հետաձգում եմ գնալս:

Christina said...

Մյուս անգամ նման առիթի դեպքում պիտի պայմանավորվել:-)

Aramazd said...

վերջը հայ կանայք սովորելու ի՞նչ ունեն իրանցից :)

Christina said...

Ի՞նչ տարբերություն հայ, թե վրացի. ինքնահարգանք ու սեփական արժեքի զգացում:-)