Tuesday, July 26, 2011

Գրախոսականների մասին

Էսօր բախտս բերեց. քարտուղարուհին բարեհամբույր, ցածրա- ու քչախոս կին էր: Խոսակցիս սպասելու տաս րոպեների ընթացքում աչքի էի անցակցնում Գրողների միության «Երկունք» պարբերականը. գրախոսականներ, մի քանի միջազգային գրական նորություններ (սա էս մրցանակն է ստացել, էս մեկը՝ մյուսը, երրորդն էլ էֆտանազիա էր որոշել անել (անել ասո՞ւմ են)): Կարդացի Սոնա Վանի բանաստեղծությունների նոր ժողովածուի վերաբերյալ գրախոսականը:

Չէ, բանաստեղծուհուն չեմ կարդացել ու մի քանի մեջբերումներից հետո երևի չկարդամ էլ: Բայց կարդում էի գրախոսականն ու մտածում, թե ինչ է ի վերջո գրախոսի, գրաքննադատի բանն ու գործը, եթե ամեն մի ինֆորմացված բլոգեր էսօր գրախոսական կարող է գրել: Տվյալ ու մի քանի այլ հայերեն գրված գրախոսականների հիմնական մեխանիզմը համեմատությունն ու փոխաբերությունն են. «նրա պոեզայում Էրոսի շունչն աստվածաշնչյան արմատներ ունի, ինչպես «Երգ երգոցում» մարմնի տարբեր մասերի գովասաքն, այնպես էլ բանաստեղծուհու պոեզիայում...» (մոտավերապես): 

Հա, սիմվոլիկա գտնելը պարտադիր պայման է. եթե բանաստեղծության մեջ հոլիվուդյան կարծրատիպային ացտեկին («բազմԱերանգ» փետուրներով, բան) հղում արեցիր, ուրեմն քո բանաստեղծության մեջ «վերջին մաքրագույն քաղաքակրթության աշխարհաստեղծման ու ճանաչման ճիչ» կա (էլի մոտավերապես): 

Մի ժամանակ, տպագրության գյուտից հետո գրականությունից գլուխ հանելու համար երևի պետք էին գրաքննադատները. չէ՞ր որ ընդլայնվող բուրժուազիային պետք էր կրթել, սովորեցնել թացը չորից տարբերել: Հիմա գրաքննադատի դերը ո՞րն է, երբ թացնուչորն այլևս էնքան էլ հստակ կատեգորիաներ չեն: Իր հետզհետե վերացող համայնքում տեղ գտնե՞լը: Մեյնսթրիմի համար նշաձողեր մեխե՞լը: 

Էսօր ես անկեղծորեն դժվարանում եմ ասել, որն է լավ գիրք կամ վատ: Երբ ինձ հարցնում են, թե մի լավ գրիք ասա կարդամ, պապանձվում եմ մի երկու րոպե: Էն, ինչ ինձ համար լավ է, վատ է երկրորդի համար ու հակառակը: Էսօր իմ ու երկրորդի գլխում ու համակարգչում էնքան ինֆորմացիա կա, որ գրքի լավության նորմերը որոշելու համար մենք կիսում ենք եղած ինֆորմացիան ըստ մեր արժեհամակարգի, գնահատման հարթություն ենք սարքում ու դատում լավն ու վատը: Բայց հարթությունները գնալով շատանում են, ու  մենք որդեգրում ենք առերես «դե դա քո կարծիքն ա», հետևից «անճաշակի մեկն ես էլի» կեղծավոր համագոյակցումը: 

Դե լավ, էսքան նվնվացի, է հետո՞: Էս մարդկանց հացն եմ ուզում կտրել, թե՞ ինչ: Չէ, ուղղակի ուզում եմ էսօրվա ընթերցողին մի քիչ լավ ճանաչեն:  Ընդամենը: Օրինակ (ոչ լավագույն, բայց առաջին պատահած լավը)՝ http://www.newyorker.com/online/blogs/books/2011/07/john-barths-long-road.html#entry-more: Մի սովորեցրեք մեզ հասկանալ, ուղղորդեք դեպի գրականության արժեքների ձեր հարթությունները:

3 comments:

Artashes said...

«Հարթույթը» ո՞րն ա: Զզվում եմ այդպիսի սարքովի բառերից...
Ինչու՞ ես պապանձվում. չե՞ս կարող քո «լավը» պաշտպանել: «ԸՍՏ ԻՍ, սա լավ գիրք է:» Էդքան բա՛ն: Թե՞ վախենում ես «անճաշակի» համբավ ձեռք բերել: :P

christina said...

Արդեն ձեռք եմ բերել, ինչ վախ, ինչ բան:-)

christina said...

ու մոռացա, հարթություն, էն սարքովին հիմա կփոխեմ: