Tuesday, February 8, 2011

Մերի Մ. Կանդալյան-Ասլանյան: Ալհամբրա. Հիշողության ստվերներ

Արդեն 2:00-ին պարզ էր, որ քնել չի ստացվելու: Իզուր ինչո՞ւ տանջվել, կարելի է կարդալ, չէ՞: Ժամանակակից ստեղծագործությունների հանդեպ կանխակալ կարծիք ունեմ: Այս մասին իմանալով՝ նախապես փորձեցի ուղեղս դատարկել որևէ ակնկալիքից: Մինչև ընթերցելը. «Եթե Կալիֆորնիայում բնակվող երևանցի հայ կինը վեպ է գրել «Ալհամբրա» վերնագրով, ուրեմն լիքը հանրամատչելի տեղեկություններ կլինեն Գրանադայի մասին, զբոսաշրջիկ կնոջ պատահական հանդիպում՝ 'a dark tall stranger'- ի հետ, հանրամատչելի ինտելեկտուալ-ինֆորմացիոն երկխոսություններ գեղեցկության ու ֆլամենկոյի մասին»: Էսքանը էն կանխակալության մասին, որով ուղեղս աղտոտվել էր գրքի կազմին նայելիս: 
Արդյո՞ք հաջողվել է ինձ դրանից խուսանավել, չգիտեմ, բայց ահա թե ինչ մտածեցի գիշերը վեպը կարդալուց հետո. «Ուղեցույցային Գրանադա (ախր վեպը պիտի ուղեցույցից իջնի դեպի ընդերք, որը բացահայտել հնարավոր է միայն մարդկանց առօրյա վարքուբարքում ու օտարի աչքից հեռու սենյակներում պատմվող պատմություններում),  չափից շատ հղումներ Սեգովիային, Լորկային՝ (այն, ինչ ինձ անհանգստացնում էր՝ ինֆորմացիոն ինտելեկտուալություն), չհղկված, մի տեսակ ընդհանրական երկխոսություններ՝ միլիոն անգամ պատկերված հոլիվուդյան ֆիլմերում... Ամենաշատը նյարդայնացնում էր զուգադիպությունների թիվը. պատահական հանդիպում գնացքում՝ կորցրած ընտանիքի անդամի հետ, միևնույն ընտանիքի ներսում երկու սիրային հանդիպումներ Աթենքում, Ռեյ մականունով տղամարդ, որի կնոջ անունը «Թագուհի» է ու էլի մի քանի նման «ճակատագրական զուգադիպություններ», որոնց արդյունքում վեպը նմանվել է կարկատանի, որ փորձել են զարդարել կարմիր մեծ արհեստական վարդերով: 

Չգիտեմ, չգիտեմ... մեկն ասեր, դու կարո՞ղ էիր էդքան գործ անել, որ հիմա էլ մեծ-մեծ դուրս ես տալիս:-( Բայց ի՞նչ անեմ, ինձ թվում է վեպը պիտի բլոգից շատ ավելին լինի, էնտեղ պոլիֆոնիա է պետք, իսկ էստեղ բոլորը խոսում են մի լեզվով: Ճիշտ է, չափազանց դժվար է ՄԻ ԼԵԶՎՈՎ բազմալեզու՝ իսպանախոս, հունախոս, հայախոս և այլախոս հերոսներից յուրաքանչյուրի համար յուրահատուկ լեզու գտնել, որը կպատկերի նրանց կենցաղը, ներաշխարհն ու անհատականությունը: Բայց լավ վեպն ինձ սովորեցրել է ակնկալել այդ բազմաձայնությունը: Օրինակ՝ 1929թ. հազիվ թե 18-ամյա երիտասարդ հայուհին, ով հինգ տարեկանում մազապուրծ է եղել Եղեռնից, իր Նազելի հորաքրոջը դիմեր «Նազ»:-) Միգուցե նորից իմ կարծրատիպերն են աշխատում, բայց միևնույն է, չեմ հավատում... 

Այս ամենով հանդերձ, ես շատ կուզենայի, որ մեր ավագ դպրոցի աշակերտները կարդան վեպը, որովհետև այն ավելի կհետաքրքրի նրանց, քան Գրանադայի մասին ուղեցույցը:-) Լավ ներածություն է գնչուների կյանքին, կյանքին՝ Հայաստանից դուրս: Բայց՝ միայն ներածություն»

11 comments:

Anonymous said...

Դու ո՞նց ես ընտրում քո կարդալիք գրքերը :)

christina said...

Տարբեր կերպ:-)Առաջ հորս, եղբորս ու ընկերներիս կարծիքներն էին ընտրության հիմնական չափանիշը: Տարիների ընթացքում կարդացած գրքերս սկսեցին հուշել հաջորդ կարդացվելիքները: Պարբերաբար սիրում են նաև պատահական ձեռքս վերցնել ինձ բոլորովին անծանոթ հեղինակի գործ: Այդպես պատահականորեն ինձ համար հայտնաբերեցի օրինակ՝ Պավիչին:

Anonymous said...

Բա մի թոփ տասնյակ կազմում չե՞ս, մենք էլ կարդանք

Christina said...

Էսպես անենք. ոչ թե թոփ, այլ էս պահին միտս եկած առաջին 10 գրքերը.
1. Քամյու «Ժանտախտը»
2. Կաֆկա «Մետամորֆոզ» և «Ամրոցը»
3. Достоевский "Братья Карамазовы"
4. Համսուն «Պան»
5. Orwell "Animal Farm"
6. Lawrence "Sons and Lovers"
7. Chaucer "Canterbury Tales"
8. Մահարի «Այրված այգեստաններ»
9. Фадеев "Молодая гвардия"
10. Հաշեկ «Քաջ զինվոր Շվեյկի արկածները»

Այս ստեղծագործությունների ընթերցման ժամանակահատվածը՝ սկսած 14 տարեկանից:-) Էն գործերն են, որոնցով ինքս ինձ սարքել եմ:-)Ոչ անհրաժեշտաբար նրանք, որոնք գնահատել եմ, որոնցով հղկվել եմ: Էսպես ասած՝ հում կավը միայն:-) Ու ինչպես շեշտեցի, էս պահին միտս եկածները, ոչ անպայման ամենակարևորներն ու ոչ ամբողջական ցանկով:-)

Christina said...

P.S. Էս Kristina-ն նույն այն Christina-ն ա, գուգլը գլխիս խաղեր ա խաղում, ես էլ ալարում եմ գլխի ընկնել բանն ինչումն ա:-):-)

Artashes said...

Axchi, karogh a metsamit es?? :)

christina said...

Էհ, կարող ա, հետն էլ էն վտանգավոր տեսակից՝ թաքնված:-)

Sevak said...

հիշում եմ` էդ "Молодая гвардия"-ն հեչ դուրս չէր եկել: Չնայած շատ ա եղել, որ փոքր ժամանակ կարդած ու չհավանած գիրքը, հետո շատ հավանել եմ: Բայց էդ մեկը նորից հաստատ չեմ կարդա:

christina said...

Իսկ ինձ զարմացրել էր էդքան երիտասարդ մարդկանց կամքի ուժը:-)

Sevak said...

կամքի ուժը` հա, իրական պատմությունը` հա, ես նույնիսկ ջահել վախտ Կոշևոյի տանն եմ եղել: այ շարադրանքն ու ոճը` չդզեայ :Ճ

christina said...

Դե էն ժամանակ իմ կտուցն էնքան դեղին էր, որ նման բաներից գլուխ չէի հանում ընդհանրապես:-) Ես հերոսներ էի փնտրում: Հիմա էլ շատ չի փոխել գույնը, բայց ձև եմ թափում, թե մի բան հասկանում եմ, էլի:-)