Monday, October 4, 2010

Երևանյան femme fatale

Վերջերս փողոցում մի հետաքրքիր կերպարի եմ հանդիպում: Միջահասակ՝ նրբագույն ու «բարձրագույն» կրունկներով, և հարմարավետ ցածրահասակ՝ առանց դրանց: Ուղիղ մազեր՝ պարանոցին կիպ հավաքված: Վեհագույն ճակատը՝ ամաչկոտ հպարտությամբ ծածկված միլիմետրային ճշգրտությամբ ու հավասար հեռավորությամբ իրարից բաժանած կարճ մազերով: Թանձր շպարն ու գեղեցիկ աչքերը շրջանակած Gucci ակնոց: Կարճագույնս կիսաշրջազգեստ, որպես կանոն՝ սպիտակ:  Ուսերը հատուկ խնամքով, բայց էնպես մի տեսակ անփութորեն («չէ, չէ, ես մեղք չունեմ, էնքան ամպոտ է միտքն իմ, որ ուսերիս մերկությունն անգամ զինքս չի շփոթեցեներ») մերկացնող բաց վարդագույն բլուզ, ու այս ամենը վրձնի վերջին հարվածի  ամփոփող ուգնությամբ զարդարող ժպիտ, որ հանդուգն համեստությամբ  ճառագում է կիսաբաց լիքը շուրթերից:

3 comments:

Anonymous said...

Krist, es lriv mi mard a? :)
Dz.

christina said...

Ձյունիկ ջան, ընդհանրական կերպար ա: Առայժմ երկու կոնկրետ կանանց, ում հանդիպել եմ Աբովյանով քայլելիս: Հետաքրքիրը ''sexy" & "intellectual' կանացի կարծրատիպերն էսքան ստեղծագործաբար ներկայացնելն ա: Սովորաբար դրանք մի տեսակ առանձին են չէ՞ լինում:-)

Anonymous said...

Krist, vonc vor el che :))