Tuesday, September 28, 2010

Առավոտ

Վաղ առավոտյան սիրում եմ քաղաքը: Լուռ է: Շատ տարբեր գիշերվա լռությունից, որ լի է հոգնածությամբ ու կրքերով: Արևածագի քաղաքը լուռ է՝ լի ակնկալիքով: Լավ, վատ, չգիտես, ուղղակի սպասում կա կախված տան տանիքներից: Լոնդոնում՝ հանգիստ, Երևանում՝ լարված: 

No comments: