Saturday, September 25, 2010

Aldous Huxley: Brief Candles

«Մոմերը» չորս պատմվածքներ են: Այս հրատարակությունը որոշել է Observer-ի գնահատականը տեղադրել հենց վերնագրից հետո՝ "Gorgeously and uproariously funny": Ես երևի հումորի զգացումից լավ չեմ,
որովհետև թեև Հաքսլիի դիպուկ հարվածից պատռվում են մարդկանց դիմակները, և երբեմն հարվածի սրության ու չքողարկված իրականության բախումն իսկապես ծիծաղելի դրվագներ է ստեղծում, երբ նայում ես այդ «մերկ» տղամարդկանց ու կանանց, լացել ես ուզում, ոչ թե ծիծաղել: Երբ Մարթա Քլաքսթոնի անհարիր ժուժկալությունը քողարկվում է ընտրված ճանապարհի ոգեղենությանբ, ու երբ բռնացնում ես նրան իր ննջանարնում գաղտագողի շոկոլադ ուտելիս, նույն այն ժամանակ, երբ նա իր խաչը գիտակցաբար կրողի խոնարհ ժպիտով  բացատրում է իր դստերը, թե միսն ու շոկոլադն ինչպես են շեղում ոգեղենիկ էությունից, ես դժվարանում եմ ծիծաղել:

Չորս «մոմերը» վառվում են մի ընդհանուր ջահի վրա՝ մեր բնական ու կեղծավոր ինքնության: Հաքսլին անզիջում է, թեև երբեմն իր չափազանց սուր դանակը կեղծիքի շպարի տակից վեր հանելով մարդու էությունը, տեղ-տեղ խոր վերքեր է հասցնում նույն այդ էությանը: Կեղծը նրա մոտ դիալեկտիկ է, բնականը՝ գրեթե բացակա:

No comments: