Tuesday, February 23, 2010

Մի տարի Ամոջում դեղձ էր բռնել

«Ուրեմն մի օր, Քիսո ջան, լըսըմ ե՞ս, մի օր էս քու մոքրի մարդ Սամոն չեմ հիշում որդիան գեր, պըտի գնայի Թիլվիսի այրոպորտ դիմավորելու: Էդ տարին էլ բախչեն դեղձը լիքը՝ էնքան էր բռնել, չգիտեինք ինչ անենք: Պուճուր, պճղովի դեղձն էր, գիդես, չէ՞, էդ սորտը: Բարձեցինք ավտոն, ասի հետս տանեմ, Թիլվիս շուկայում կծախեմ:

Դե ինձ գիտես, էլի, Քիսո ջան, պրաֆեսըր մարդ եմ, չիմ լեզուներով կարըմ եմ խոսամ՝ հայերեն, թուրքերեն, ռըսերեն, վրացերեն: Էդ ա, հասանք քաղաք, ասի մնչա շուկա մտնիլս հարցուփորձ անեմ, տենամ ինչ արժի դեղձը: Ճամփին մի վրացի ռաստ էկավ, թե «պա չոմ պռադայոշ», ես էլ թե՝ «տրի ռռւբլի»: Էն ա, պայմանավորվեցինք, էդ մի յաշիկը թողեցի իրա մոտ, ես հետ էկա ավտոյի մոտ, որ մնացածն էլ տանեմ, տենամ Էդոն մնի հետ դռանը զրից ա անում: Մի թուրք էր, էն ա մոդիկացա, Էդոն ասում ա, «Պապ, դեղձն ուզում ա, ասի չգիտեմ ինչքանով ա, սպասի, պապան գա, կասի: Հիմա տես ինչ ես անում»:

Ես էլ սրան իմ ասածից մի քիչ թանկ ասի, մտքումս ասի, էն ա, էն մեկը համաձայն ա, սա չտա, էն արդեն կա ու կա: Մին էլ սա, թե հա, չիմ առնըմ եմ: Այ Քիսո ջան, հըմիկ ես էլ սկսել եմ մտածիլ, թե էն մի յաշիկը ոնց էն վրացուց վեր ունեմ: Ետ դառա, գնացի էդ վրացուն գդա, ասի, էկել եմ էս յաշիկը տանեմ: Սա էլ թե, այ մարդ ինձ ես խոստացել, էս ինչ ես անում: Ասըմ եմ, հլա դեսը մտիկ տուր, ես պուճուր մարդ եմ, գնացի, որ յաշիկները բերեմ, քի տամ, տենամ կնիկս արդեն մի ուրիշի հետ պայմանավորվել ա, բա ես կարա՞մ կնգանը մի բան համոզեմ: Տո՛ւր իմ յաշիկը գնամ, թե չէ կյանքս կուտի սաղ ճամփին: Տվուց էդ ա, Քիսո ջան, տարա տվեցի էն թուրքին, րիգունն էլ գնացինք Սամոյիս դիմավորեցինք ու եդ եկանք տուն: Այ տա, մինչև հըմիկ զըրմանըմ իմ, թե էդ պուճուր, անհամ պճղովի զադին ոնց էդքան փող տվին, է...»

No comments: