Friday, August 21, 2015

Վանաձոր, ամառ, 15 թիվ

Վանաձորն աստիճանաբար վերաիմաստավորվում ա Կիրովականի, որովետև ես ծնվել ու երեխա եմ եղել Կիրովականում: Երևի 16-18-ից (լավ չեմ հիշում արդեն) հետո համառում էի, որ դա Վանաձոր ա: Մինչև արդեն 40-ում ինձ անընդհատ բռնացում եմ Կիրովականում կամ էն մտքի վրա, որ պիտի ստիպեմ ինձ, որ ներքին արտաբերված Կիրովականն օդային ալիքներին փոխանցվի որպես Վանաձոր:

Կիրովականը քաղաք էր: 2015-ի Վանաձորը՝ գավառ: 
Նախանձոտ,
արդեն ոչ վանաձորցիների, այլ ռուսաստանա-եվրոպա-ամերիգահայերի (իրենց էլ բաժանենք ըստ իրենց գյուղերի ու քաղաքների) ցուցամոլությամբ ու քաղքենիությամբ ամռանը շունչ առնող,
հուսահատ,
ոչ թե ավանդը սերունդներին ոսկե թելով իրար կապող՝ իսկական գյուղի նման, այլ ավանդույթի պաշտամունքից քվազիմոդոացած,
տխուր,
անխնամ,
անճաշակ,
գավառամիտ մի երկու այլանդակությամբ նսեմացված, ինչպես Գուգարք հյուրանոցի ապուշագույն մարմարե (որը, ենթադրում եմ, մարմար էլ չի իսկի, այլ մեզագույն իմիտացիա, ինչպես գավառում միայն կարող են ազնվագույն նյութը նսեմացնել), մուտքը, որն էնքան անտեղին ա, որ բնականորեն կողքանց ա ստացվել,
էդ չքնաղ սարերում պատսպարված լացելու չափ հարազատ հրապարակը, որ մինչև էդ հպարտորեն կրում էր իր դեռևս ազնվական թշվառությունը, իսկ հիմա նմանվել ա հոգնած քաղքենու, որ հագուստի ծակերը փակում ա ամերիգաներից ուղարկած սեքընդհենդ գուչիներով.......... 

Մարդ եղեք, մեղայ Աստծո....

Գավառը հենց էդ ա. վախը թշվառությունից, սխալվելուց, ապագան ու անցյալն իրար կապող ներկան մի երկու սերունդ առաջվա բովանդակությամբ ապրելով: Էսօրվա գավառն անընդմեջ քաղաքին հավասարվելու ջանքերից խեղաթյուրված ամորֆ տարածք ա, որտեղ ներկան անցյալ ա, ապագան էլ վախեցած շրջանցում ա:

Իսկ որ քաղաքն ա վերածվում գավառի, աննկարագրելի տխուր ա...որովհետև ինքն էլ չի կարող հետ գնալ դեպի գյուղ ու ռեսուրս չունի քաղաք դառնալու: Մարդ չունի, որովհետ քաղաքացին արդեն գնացել ա ուրիշ քաղաք: Նա ով մնացել ա, մի օր պիտի ինքն էլ գնա ուրիշ քաղաք, խելքը թռցնի կամ էլ գավառանա, եթե ուզում ա ապրել: Ու էսպես դոնդող ապրում ա Վանաձորը...

Քաղաքը հիգիենայի զոհ ա, բայց առանց դրա քաղաք չի լինում: Քաղաքը մտքի աշխատաք ա՝ բոլոր հնարավոր ու անհնար մտքեր ու մտաձևեր պետք ա ծնվեն քաղաքում: Քաղաքը տեխնոլոգիա ա: Քաղաքն անվերջ նորարարություն ա: Քաղաքը... քաղաքը գժանոց ա: Իսկ գավառը սպանում ա գժությունը, պուճուրացնում մարդուն: Գյուղն էդպիսի բան չի անում, գյուղը պուճուր մարդուն սիրուն տեղավորում ա բնության մեջ, իսկ գավառում բնություն չկա, գավառցին բնությունից վախենում ա, որովհետև կարծում ա, որ բնությունը գեղցիություն ա, իսկ ինքը գեղցի չի, քաղաքացի ա....

Տխուր ամառ էր 2015-ին Վանաձորում... Լավ մարդիկ, չնեղանաք, եթե հանկարծ կարդաք:-( 

Էս էլ սենց.


Աղյուրը՝ www.ipsc.am 

3 comments:

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Ի՜նչ լավ ես գրել Քրիստ: Վաղուց էս կողմերում չէի էրևացել:

AramK said...

Kirovakan aycelel em mankuc, qaghaqn indz hamar aydpes el erbeq Vanadzor chdardzav. Hetsovetakan Vanadzor@, hatkapes curt-u-mut tarineric heto, iskapes el gavarakan xul vayr er u hima el vochinch chi poxvel. Apsos...

Christina said...

Դեռ կփոխվի, էնտեղ շարունակում են հրաշք մարդիկ ապրել ու զարմանալի երեխեք մեծանալ: Եթե չփոխվեց, պետք ա ճամպրուկները կապել...