Tuesday, July 16, 2013

Մեջբերումների դար

Պաոլո Կոելյա. «Ժպտա, որ քեզ ժպտան»
Մարկ Թվեյն. Երգիծական արձակի 10 կանոնները
Ու տենց...

Մարդկանց մի տեսակ կա, որ ինձ հիշեցում ա էլուաներին (Հ. Ուելս «Ժամանակի մեքենան»): Ապրում են իրենց համար՝ սիրուն, երջանիկ, պարում են, երգում, իրար սիրում ու չգիտեն էլ, ոնց են ծնվում կամ մեռնում: Ուղղակի վախենում են մթից, աշխատում են իրար հետ մի տեղ պատսպարվել, «մինչև բացվի առավոտը»: Իսկ մութը նաև մոռլոքներն են՝ էլուաների երջանկությունն ապահովող «կեղտոտ» աշխատանքն իրականացնողները, որոնք մարդու սարդա-կապիկանման տեսակ են դարձել: Որոնք սնվում են էլուաներով... Ոչ մի փորձ հասկանալու մութը: 



Այս ժամանակակից էլուաներն ապրում են մեջբերումներով: Ոնց-որ վերևի ախմախությունները, որոնք իհարկե ոչ մի կապ չունեն էդ հեղինակների հետ: Իրենք անընդհատ կարիք ունեն պարբերաբար ոգեշնչող որևէ մեջբերման էս կամ էն մեծից՝ կոնտեքստից դուրս, ուղղակի սիրուն մի խոսք, որ իմաստավորում ա իրենց կյանքը: Հա, ու էդ մեջբերումներն անպայման հակիրճ ու պարզ պիտի լինեն: Հեշտ փոխանցվող: Որովհետև դրանք նեո-էլուաների հարաբավելու, հաղորդակցվելու հիմքում են: 

Ու իրենք հիմնականում թիթեռնիկի նման սիրուն ու թեթև անցնում են կյանքի վրայով: Որ մի պահ կանգ առնեն, ծանրությանը չեն դիմանա;-) 

Կյանքի բազմազանությունն են ապահովում: 

***

Մի շվեդ «կալլեգա» ունեմ: Երեկ ընդմիջմանը իր երկրից էինք խոսում ու մի պահ եկանք-հասանք կրոնին: Ասում ա, Շվեդիայում մարդիկ ռելիգիոզ չեն, միայն հեռավոր գյուղերում: Սովորական քաղաքային բնակչի տանը կրոնական որևէ ատրիբուտ չես գտնի: Արժեքներով դեռ քրիստոնյա են համարում իրենց, ու ընդամենը: Հարցնում եմ, ո՞նց ես բացատրում: Ասում ա, արդեն մի քանի տասնամյակ շվեդերի մեծ մասը որևէ ընկերությունում ա աշխատում: Ու ընկերություններն էնտեղ հստակ արժեքների վրա են հիմնված: Նույնը պետական ինստիտուտները, որտեղ ահագին աշխատողներ կան: Բիզնեսն ու պետությունը լրիվ անջատ են, ու վերջինս հաջողությամբ վերահսկում ա առաջինին: Մարդիկ վստահում են իրենց ընկերություններին, գիտեն, որ վաղն էլ աշխատանք կունենան: Իրենք ապահով են զգում: 

Փաստորեն, ստացվում ա, որ ապահովության, պաշտպանվածության կարիքը, որ դարերով բավարարում էր հավատի ինստիտուտը, հիմա բավարարում են տնտեսական ու իրավական ինստիտուտները:-) Gott ist tot (մեջբերումների դար:-)))))))):

1 comment:

Artashes said...

Gott ist totik! :))))

Lriv jisht e asum shveda, da shutva hastatvats orinachaputyun e. Uzats mahmedakan, budistakan kam qristoneakan erkrum ete mardkants sotsialakan apahovutyan institutnera normal ashxatum en, krona mghvum e hetin plan, darnum e himnakanum andznakan zbaghmunq-havat. Erb chen ashxatum, mghvum e arajin plan, stanum e 'ndgtsvats hasarakakan-qaghaqakan erangavorum.