Tuesday, February 12, 2013

Կողմնակալ ընկալումների ու մեր ցանկությունների մասին

Հենց նոր կարդացի Գելլափի հարցման մասին: Առաջին պարբերությունից ուրախացա, որովհետև երբ խոսում են Գելլափի մասին, մի էնպիսի վեհ դեմքի արտահայտությամբ ու առոգանությամբ են հաղորդում հարցման արդյունքները, ասես աստված վերևից իջել ա ու ռացիոնալ թվերով պատվիրել ընտրությունների ընթացքը: Իսկ հարցերը, որ առաջանում են իմ գլխում՝ «Քանի՞ հոգի ա մասնակցել հարցմանը», «Ի՞նչ կազմ ունի էդ ընտրանքը»,  «Ներկայացուցչակա՞ն է արդյոք», «Քանի՞սը չեն պատասխանել կամ դժվարացել ու չեն ցանկացել պատասխանել», իհարկե մնում են անպատասխան, ու ես թերահավատորեն ձեռքս թափ տալով, թե էլի հիմա մանիպուլյացիայի արդյունքում լիքը մարդ խաբեցին, փոխում եմ ալիքը: 

Հիմա կարդում եմ Արտակի մեկնաբանությունը ու սկզբում ուրախանում: 

Հետո տխրում: Որովհետև ես Արտակին շատ հարգում եմ, չնայած հպանցիկ եմ ճանաչում ու, որպես պրոֆեսիոնալ, ուզում եմ անաչառություն տեսնել իր կարծիքում: Հրապարակայնորեն արտահայտված կարծիքում: Սոցիոլոգի կարծիքում, ոչ թե քաղաքացու, ով իհարկե լրիվ իրավունք ունի ոչ անաչառ կարծիքի...

Բայց... տխրում եմ, որովհետև որպես սոցիոլոգ Արտակն էս կարծիքը իմ՝ կարդացողիս հետ կիսելով, պիտի ասեր՝

1. Մյուս հարցումն ո՞վ ա արել: Էլի Գելլա՞փը: Ուրի՞շը: Պարզ չի: 

2. Գելլափի ընտրանքից խոսվել է (1080): Համեմատություն է արվում Գելլափի հարցման հետ, ուրեմն անաչառ համեմատության համար պիտի տալ նաև երկրորդ հարցման ընտրանքը: Չկա նման տվյալ: 

3. «Եթե Գելլափի հարցման տվյալները ներկայացվեն ամբողջական տեսքով ինչպես հարկն է, մասնավորապես Սերժ Սարգսյանը կստանա ոչ թե 68% այլ ընդամենը 24%»՝ 24% ինչպե՞ս ենք ստանում: Պարզ չի: Արդյո՞ք Գելլափի ամբողջական տվյալները հայտնի են ու դրանց հիման վրա: Բա ինչի՞ դրանք չկան էստեղ: 68% հանա՞ծ երկրորդ հարցման 44%-ը ովքեր դժվարացել են պատասխանել, թե ում են ընտելու: Թե՞ ուրիշ հաշվարկ ա: Ի՞նչ հաշվարկ ա: Ես մի քիչ գրագետ կարդացող եմ, փորձում եմ հասկանալ, որ նորից ինձ խաբված չզգամ: Որովհետև առաջին պարբերությունը բացատրում ա, թե ինչու չպիտի վստահեմ Գելլափի տվյալներին: Հիմա ինձ պետք է համոզել, որ ալտերնատիվ տվյալները վստահելի են: 
Եթե ես չգիտեմ թե որքանով համարժեք հարցումներ են եղել, ինչպե՞ս նման եզրահանգում անել: Զգո՞ւմ եք ինչքան տարբեր մեկնաբանություններ կարող են լինել պարզ չասված տվյալների բացակայության պարագայում: 

4. «Ընդդիմադիր թեկնածուները միասին վերցված կստանան 11% միևնույն ժամանակ մարդկանց 44%-ի ձայները ովքեր գաղտնիք են համարել, թե ում են ընտրելու ամենայն հավանականությամբ կբաշխվեն ընդդիմադիր թեկնածուների միջև:» 11%-ը երկրո՞րդ հարցման տվյալներից ա: Ու էս երկրորդ եզրահանգումն ամենատխուրն ա..... ինչո՞ւ, ինչ փաստերի ու տվյալների հիման վրա կարելի ա  նման պնդում անել, թեկուզ «ամենայն հավանականությամբ» վերապահումով: Իսկ եթե ես ուզում եմ ընտրել սերժին ու չեմ ուզում դա ասել անծանոթ հարցազրույցավարին, որովհետև, օրինակ՝ ամաչում եմ իմ ընտրությունից, բայց պիտի ընտրեմ, որովհետև ամուսինս մարզպետարանում վարորդ ա աշխատում... Օրինակ:

5. «Գելլափի և այլ հարցում իրականացնող կազմակերպությունների կողմից տվյալների հատվածային և ոչ լրիվ ներկայացումը ոչ այլ ինչ է, քան խաբեություն և մարդկանց ապակողմնորոշելու հնարք: Լրատվամիջոցներին հորդորում եմ սոցիոլոգիական հարցումները ներկայացնելիս հարցում իրականացնող կազմակերպություններից պահանջել հարցման ամբողջական պատկերը: » - Շատ լավ եզրակացություն ա ու հրաշալի առաջարկ: Բայց ես նույն բանն ուզում եմ տեսնել էս հոդվածում: 

Չէ, ես հեչ սոցիոլոգ չեմ, կարող ա սխալ-մխալ եզրահանգումներ եմ արել, բայց շատ կուզենայի, որ Արտակ-սոցիոլոգի կարծիքը կարդալիս ինձ մոտ նման հարցեր չառաջանային: 

2 comments:

Artashes said...

Ayo!! Miak uraxali bana ays ameni mej na e, vor SHAT es hasunatsel vorpes graget qaghaqatsi` mi qani tarva 'ntatsqum. Inqd el khishes, vor ayspisi jshgrit hartsadrumner cheir karoghana dzevakerpel (nuynisk ete intuitiv zgayir) 5 tari araj! Apres!

Bolor keterid het hamadzayn em.

Miayn nshem, vor texnikakan tesaketits, ayd konkret tvera statsel e erku tarber hartsumneri antuylatreli hamadrumov. Erkrord hartsumov tesnum e, vor 'ntroghneri 35 tokosn e "կողմնորոշված ընտրազանգված", u heto arajin hartsumov ayd zangvatsi 68 tokosn e hashvarkum.
0.68 * 35 = 24% AMBOGHJ hartsvats zangvatsi satarum e Serzhin.
Nuyn dzevov ev havaqakan oppozitsian - arajin hartsumov 24+5+2 = 31%; u heto 0.31 * 35 = 11% bolor hartsvatsneri.

Inch xosq, erku hartsum aydpes hamadrel ughghaki chi kareli.

El chem asum qo nshats mnatsats keteri masin. Apres!

Christina said...

Ապրես, որ բացատրեցիր հաշվարկը:-)