Wednesday, January 16, 2013

Իմ անեծքը:-)

Ամեն ինչ սկսվեց մի ցուրտ կամ տաք օր Բիլբաոյի Դեուստո համալսարանում: Երևի թե ցուրտ:-) Հա, հաստատ ցուրտ: Պիտի ամբողջ խումբը, մի 30 հոգի, ամեն մեկը 10 րոպեում ներկայացներ իր թեզի ընդհանուր կմախքը: 30 հոգի՝ մի քանի կապված, մի քանի ավելի քիչ կապված ու մի 10 էլ անկապ դեմք:-) Ակադեմիական առումով, թե չէ հիմնականում կայֆոտ դեմքեր էին: 30-ից շատ քչերն էին համոզված, թե մի քանի ամիս հետո ինչի մասին են գրելու, բայց որ պետք ա, պետք ա: 

Խոսում են: Ու ուղղակի իմ աչքի առաջ գոհարներ են հղկվում: Ոչ միշտ, բայց գոհարին քանակ պետք չի, որ փայլի:-) Երկու մարդու շնորհիվ: Լոնդոնի համալսարանից երկու դասախոսի, որոնցից մեկի խոսքը թրի նման կտրում էր, իսկ մյուսինն էլի կտրում էր, բայց բարոկկո դանակով:-) Անմշակ, անկապ, մոլորված մտքերից հարցերի ու դիտարկումների միջոցով էդ երկու մարդը մեկ-մեկ էնքան սիրուն բյուրեղներ էին հանում, որ «հանքափորն» ինքն անգամ սկսում էր հասկանալ իր հանքաքարի զորությունը: 

Ամփոփիչ սրճախմության ժամանակ առաջին անգամ լսեցի «Occam's razor» արտահայտությունը: Լավ չհասկացա միգուցե: Նույնիսկ ուիքի անելուց հետո ինչ-որ մշուշային զգացողություն կար: Բայց էդ ժամերի հետքը դեռ կրում եմ. երբ ինչ-որ տեքստ են տալիս կարդալու, միանում է տրամաբանական շղթայի լույսը, ու դրանից պրծում չկա: Մի միտք որ նախորդի ու հաջորդի հետ կապված չեղավ, պոզավոր սատանի նման սկսում է հալածել ինձ: Ու մինչև դրանց չսանձեմ, չեմ հանգստանում: Հիմա կմեղադրեք, թե ազատական ու ստեղծագործ մոտեցումն եմ ճնշում, բայց ինչ արած՝ հանուն պարզության, իսկ ես այն գտնում եմ միայն տրամաբանված ու հետևողական կառուցվածքի մեջ, ես պատրաստ եմ զոհել անկապ ստեղծագործությունը:-) 

Պարբերության մեջ նախադասությունների միջև բառա-հոմանիշային շղթաներ եմ փնտրում, առաջարկում: Ու դա ամենահավես մասն ա. ես ոսկերիչ պիտի դառնայի:-)))))) Էդ մանր-մունր տրամաբանական հաջորդիվ կապերը ճիշտ դասավորելուց էնպիսի բավարարություն եմ ստանում, որ ասես Պանթեոնի պատ եմ շարել:-))))))))

Ու էսպես էլի: Շատ եմ տեքստավորվել էս մի քանի օրը, դրանից ա:-)

2 comments:

Artashes said...

"հանուն պարզության, իսկ ես այն գտնում եմ միայն տրամաբանված ու հետևողական կառուցվածքի մեջ, ես պատրաստ եմ զոհել անկապ ստեղծագործությունը:-)"
Aha te inchu poezian (dra mi zgali masa gone) qez aydqan el mot chi! :)

Christina said...

չէի մտածել:-)միգուցե, բայց հիմնական պատճառներից մեկը նաև պոեզիայի հուզական գեղեցկությանն իմ արձագանքի անադեկվատությունն ա. ես չեմ կարողանում նույնչափ հուզական բարձրաձայն արձագանք ապահովել:-)))