Thursday, December 20, 2012

Ճաշակի մասին

... կամ դրա բացակայության մասին 

Մի հատ հանրահայտ դիսքլեյմերը խփեմ, նոր անցնեմ առաջ. «Ճաշակին ընկեր չկա»: Ճիշտ ա, բայց ինձ ընկեր պետք չի, ճաշակ ա պետք:-))))))) Չնայած հանրային ճաշակ դաստիարակելու համար անընկեր յոլա չես գնա....

Ես խնդիր ունեմ ինձ լավ զգալու հայաստանյան հանրության մեջ. ես սիրում եմ «շոյված աչքով» ընկալել իմ հանրությունը: Բայց այն չի շոյվում ու էնպես չի, էլի, որ ես ֆրիգիդ եմ;-) 


Շոյելու համար ինձ ամենա-ամենա-ամենաշատը մաքրություն ա պետք: Հիշում եմ, դեռ սովետի տարիներից մենք գլուխ էինք գովում, թե մենք ինչքան մաքրասեր ազգ ենք... Չէ հա... մաքրության էտալոն ինձ համար միշտ եղել ու մնում ա մեր մոլդավացի հարևանուհի Մարիան: Ամբողջ ծաղկող գյուղում Մարիայի տան նման մաքուր տուն չկար: Ավելի ճոխ տներ շատ կային, սիրուն վերանորոգված, ՇՔԵՂ վերանորոգված, բայց բակի  ու ներքին հարդարանքի ԱՆՀԱՄԱՉԱՓությունն ու փնթիությունը շատ ավելի խոսուն էին, քան շքեղության առաջարկած լուծումները: Մարիայի տանը փոշի չկար, կեղտ չկար, փայլ կար ու թարմության բուրմունք: Ու դա ԳԵՂԵՑԻԿ էր: 

Նույնը մեր արտաքինում. նայեք մեր աղջիկների կեղտոտ, բայց ֆենված մազերին, ներկված. բայց անխնամ եղունգներին, օծանելիքի հետ խառնված փնթի մարմնի բուրմունքին (երանի սա էլ նայելով լիներ:-))))... Ախր ով ա ասել, որ օծանելիքը պետք է շորերին քսել.......

Մեր անտանելի հատկությունը քողարկելու ամեն ինչ շքեղության պատառիկների տակ նույնիսկ հիմա թույլ չի տալիս մեր ուղեղներում տեղավորել էն միտքը, որ գեղեցիկը մաքուրն ա ու համաչափը: Որ բարակ շուրթերը կարմիր ներկելուց չեն հաստանում, ծուռ ոտքերը միլիոն սանտիմետրանոց կրունկներից չեն ուղղվում ու էդպես էլի...

Նույնը նախաամանորյա Երևանը: Երեկ քիչ էր մնում ուշաթափվեմ, երբ Տերյան Սայաթ-Նովա խաչմերուկի շենքի վրա կարմիր բանտիկ տեսա... Աստված իմ, էս ուր ենք հասել... Ինչի՞ համար: Ո՞ւմ եք նվիրում էդ շենքը, որ ինչ... Էդ եղնիկներից մեկը գոնե տանեիք մի կորած-մոլորած բակում դնեիք, որ երեխեքն ուրախանային: Ամեն մի մետրի վրա շարված են, քիչ չի, հիմա էլ հինգերորդ հարկի պատերին վազող անկապ ձմեռ պապ ու չգիտեմ ինչ... Ուզում էիք զարդարել քաղաքը, վեր կենայիք քաղաքապետարանի աշխատողներով մի շաբաթ օր բաժանվեիք խմբերի, ասեիք ամեն մեկդ մի տոնածառի խաղալիք վերցրեք ու գնացեք ձեր թաղերում ժողովրդին կանչեք ու մի ծառ զարդարեք: Որ տալով ու վերցնելով՝ ուրախությունը զարդարի էս անտարբերացող քաղաքը...

Էս կինն ուղղակի սրտիցս ա խոսում. «Ազատ տարածքը մեր երկրում ընկալվում է որպես անտեր տարածք, որը անպայման պետք է մի բանով լցնել, և կոպիտ միջամտությամբ պետք է «տիրություն» անել այդ տարածքին: Քաղաքացին պարզապես ուզում է շնչող տարածք տեսնել քաղաքում:» Ցավն էն ա, որ մեր քաղաքացու ցանկությունն էնքան էլ էդպիսին չի, թե չէ Երևանն էսպիսին չէր դառնա... Երևանը շատ նման ա մեր սովորական տներին, ուր ռոկոկոն խեղդում ա, ուր երեխային չի կարելի թռչկոտել, որ «մեբելը չփչանա»... Ուղղակի մաքուր, խնամված, հոգատարության դրոշմով արտաքինը՝ մարդու, թե քաղաքի, ամենասիրուն «զարդարունքն ա»: Քիչը սիրուն է: Որովհետև քիչը խնամում ու սիրում ես, որ չվերջանա, իսկ շատը գիտես, որ պիտի թափես....Մինչև չսովորես շատը պահել, իսկ դա շաաատ ծախսատար ա, մի վազիր դրա հետևից: Քչերն ի մի բեր ու էդ ջերմությունից սիրուն զարդ մոմի լույսով էլ չես գտնի...

2 comments:

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Նենց սրտիցս ես գրել... Իմ տեսած ամենասիրուն տոնածառը Յոենսուի կենտրոնում էր: Միակ զարդարանքը դեղին լույսերն էին: Ու էնքա՜ն սիրուն էր: Չէ, մեր հասարակության ուղեղը չի մտնի, որ պարզության մեջ ա սիրունությունը:

Christina said...

Էս սրտից գրել/խոսելու թեմայով ա:-)))))

Պարզությունը շատ լավ բան ա, բայց «բարդությունն» էլ կարող է շատ սիրուն լինել:-) Օրինակ՝ աֆրիկյան կամ ասիական գործվածքի զարդեր կան, որ զգլխիչ են:-)Քոնը գտնելու մեջ ա խնդիրը, ըստ իս. մենք շատ ենք կրկնօրինակում: Երբ դադարենք, մենք մեզ լավ զգանք նույնիսկ կրկնօրինակության մեջ, կսիրունանանք:-)