Wednesday, December 12, 2012

Տրանսպորտային մտորումներ

Շաբաթ օրը երթուղայինում ինչ-որ մեկը պատահաբար, անզգուշաբար ձեռքը դրեց դիմացի աթոռի թիկնակին ու փոոոոքր-ինչ դիպավ դիմացինի մազերին: Մինչ առաջինը ներողություն   կխնդրեր իր անզգուշության համար, դիմացի կինն աչքերն ոլորեց, քիթումռութ արեց ու... լուռ ու կատաղի արհամարհանքով գլուխը թեքեց դեպի պատուհանը: 

Երեկ ուշ երեկոյան կանգառում երկար ու ձիգ սպասումների ընթացքում մի քանի անգամ անծանոթ հայացքներ բռնացրեցի: Առաջին ու չգիտակցված արձագանքս կիտած հոնքերն էին: Հետո սկսեցի մտածել (այո, երբեմն պատահում է:-)).  ինչո՞ւ եմ միանգամից թաքնվում ու չարանում: Կարելի է, օրինակ, հպանցիկ ժպտալ: Ոչ ոք ոչինչ չի արել քեզ՝ լավ կամ վատ: Ուղղակի նայում է: Ինչո՞ւ թշնամանքն ավելի «բնական» է, քան ... հայերենում  անգամ էդ բառը չունենք՝ friendliness, միգուցե՝ բարյացկամությո՞ւն: Լավ բառ ա, իմ դուրն եկավ: Նույնը չի, բայց շատ լավ բառ ա՝ բարի կամեցող:

Մեզ մոտ անծանոթն ու քիչ ծանոթը կա՛մ միանգամից թշնամի է, կա՛մ բարեկամ, ընկեր:-)))   Միչնդեռ կա հետաքրքիր ու համարժեք մի ուրիշ տարբերակ՝ կարելի է ուղղակի բարին կամենալ ու սպասել: Երկրորդ արձագանքից հետո միայն որոշել դիմացինն ընկեր է, թե թշնամի:

Հա, հասկանում եմ, չարչրկված գոյատևման խնդիր, բան, հայկական վախվորած ու «Մի՛շտ պատրաստ (վատին)» գենետիկա... իսկ անծանոթը հավանական վտանգ է հենց անծանոթ լինելու հանգամանքով, բայց մի բան հարցնեմ, էլի. մարդուն ուղեղն ինչո՞ւ է տրված (բայց ինչ շատ եմ հարցնում նույն բանը:-))): Հանձինս լիքը ուրիշ գործառույթների՝ նաև որպեսզի «երբեմս-երբեմս» կառավարի ինքն իրեն՝ իրեն ցանկալի ուղղությամբ, չէ՞: Բայց երբ ցանկալին սովորականից ավելի ջանք է պահանջում, սովորականը դառնում է «սաղ աշխարհն էլ էդպես ա անում» համընթաց ու համասփյուռ ցանկություն...

Մի կողմից անկեղծ ենք, քանի որ բնական արձագանք ունենք շրջապատին, մյուս կողմից՝ քաղաքակիրթ չենք:-)))

6 comments:

Anonymous said...

եսի՞մ, բայց դա անկեղծությու՞ն ա: իսկ չի կարո՞ղ ժպիտը կամ գոնե ռեակցիայի բացակայությունն անկեղծ լինել, եսի՞մ: էս ֆինների մասին են ասում՝ անէմոցիա, սառը, չխոսկան ազգ, բայց ինձ թվում ա՝ իրանք այ էդ ուղեղ ունեցողների լավ օրինակներից են, որ գիտեն՝ իրանք անէմոցիա են, բայց ուղեղով դեմքներին ինչ-որ միմիկա են ավելացնում, ասենք՝ ժպիտ

Christina said...

Բյուրի ջան, անկեղծության հարցը մի քիչ, չէ, շատ, խրթին ա ինձ համար: Բնության մեջ կարծես թե կեղծիք չկա. գործողություն-արձագանք շղթան հստակ ա: Իսկ սոցիումի մեջ դա արդեն շատ աղավաղված ա, ու էն, ինչ մենք ասում ենք կեղծիք, սովորաբար ընկալվում ա որպես մարդկային բնույթից, այսինքն, բնությունից շեղում: Բայց... իսկ եթե սոցիալականը նույնքան «բնակա՞ն» ա...

Չգիտեմ, ճիշտն ասած, բայց հետաքրքիր մի գիրք կա, որտեղ մարդկային բնույթի մասին հետաքրքիր դիտարկումներ կան ու եթե ժամանակ ունենաս, հաստատ կխնդրեի որ կարդաս. http://www.guardian.co.uk/books/2011/dec/13/thinking-fast-slow-daniel-kahneman

Բարյացկամ վերաբերմունքն անծանոթին անասելի հարմարավետ ա դարձնում տվյալ սոցիումը, բայց եթե անկեղծության մասին ենք խոսում, չգիտեմ, թե դա որքանով ա անկեղծ:-)

Anonymous said...

Շնորհակալ եմ հղման համար, հեսա նայեմ գիրքը:

Մմմ, գիտես, էսօր ահագին մտածել եմ էս գրառմանդ մասին: Տես, ասում ես. «Բարյացկամ վերաբերմունքն անծանոթին անասելի հարմարավետ ա դարձնում տվյալ սոցիումը, բայց եթե անկեղծության մասին ենք խոսում, չգիտեմ, թե դա որքանով ա անկեղծ:-)»

Բայց մտածում էի՝ ախր ո՞ր օրենքով ա անկեղծությունը հենց մուննաթը: Իսկ չի՞ կարա նենց լինի, որ անկեղծ մարդն ուզենա ժպտա կամ անկեղծ մարդն ուղղակի էմոցիա չարտահայտի: Եսի՞մ, Հայաստանում շատ են սիրում խոսել ամերիկյան ու եվրոպական կեղծ ժպիտների մասին: Ուրեմն իրական ժպիտ չի՞ լինում: Եթե չէ, ուրեմն կյանքը շատ տխուր ա :(

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Ի դեպ, նայեցի հոդվածը, գիրքն էլ կա մեր գրադարանում, հունվարին կվերցնեմ: Մենք իրա որոշումներ կայացնելու բաների մասին անցել ենք նեյրոհոգեբանությունից: Բայց գիտե՞ս ինչն ա հետաքրքիր էդպիսի հետազոտություններում: Հա, էլի ցույց են տալիս էդ significant difference-ները, բայց երբեք բացարձակ հարյուր տոկոս կամ բացարձակ զրո չի լինում, ու այ դա ա ինձ հետաքրքրում: Հա, ըստ էության կարելի ա արդյունքներն ընդհանրացնել, բայց կան ինչ-որ մարդիկ, թեկուզ փոքր թվով, որ փաստորեն կանոնին չեն ենթարկվել: Ու հետաքրքիր ա՝ ինչու՞:

Christina said...

Բյուրի ջան, կներես, ուշացումով եմ արձագանքում:

Առաջին հարցիդ մասին. անկեղծ ժպիտ լինում է իհարկե, ոնց չի լինում: Օրինակ՝ երբ ես քեզ կարդում եմ հաճախ ան/ենթագիտակցաբան ժպտում եմ:-)

Բայց իմ կարծիքով խոսքն էստեղ անծանոթին/անծանոթությանը մեր արձագանքի մասին է: Նույնիսկ շատ մարդամոտ երեխեքի առաջին, ամենա-ամենաառաջին ռեակցիան անծանոթին ինչպիսի՞ն է...

Էս հանգստյան օրերին Աղվերանում սեմինար ունեինք ու աշխարհում հանդիպածս ամենահետաքրքիր մարդկանցից մեկն էս մասին մի հետազոտություն պատմեց. երկու խմբերից մեկի անդամներին փայտ են տալիս, մյուսի անդամներին՝ ոչինչ ու ասում են մտիր սենյակ: Կիսամութ սենյակում հատակին օձանման պարան է գցած: Ով փայտ ունի սկսում է խփել, ով էլ չունի՝ փախչել: էս fight or flight արձագանքն ա բնական, բնազդային, Կահնեմանի ասած սիստեմ 1-ի կողմից մեզ հուշվող արձագանքը: Ու էստեղ ժամանակը գործոն է: Մի քիչ երկար որ մնանք, միիիի քիչ մեզ կառավարենք, որը նշանակում է սկսենք կիրառել մեր ծույլիկ սիստեմ 2-ը, արդեն «կժպտանք»:-)))) Վտանգը կվերաիմաստավորենք որպես հնարավորություն:

Երկար ստացվեց, Բյուրի ջան: Բայց չգիտեմ, մեզ դեռ շաաատ ժամանակ է պետք, որ ժպիտը անկեղծորեն բնազդային ռեակցիա դառնա:-) Երևի էլի:-)

Իսկ երկրորդ մասի ինչու հետ չունեմ ասելիք:-) «Սավսեմ» չգիտեմ:-))))Միգուցե էդ սիստեմ 2-ի պատճառո՞վ.... Ու իհարկե համաձայն եմ, որ նման հետազոտություններում խոսքը մեծամասնության մոտ օրինաչափ վարքի մասին է: Ինձ դա էլ է հետաքրքիր:-)

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Այ հենց հարցն էդտեղ ա՝ անծանոթին ժպտալը սիստեմ 1 ա, թե՞ 2: Ինձ թվում ա՝ խիստ կախված ա, թե երբ ա անձը սովորում դա անել: Նոր մտածում էի, ախր փոքր էրեխեքը լավ էլ ժպտում են անծանոթին: Մեծանալով են մուննաթոտ դառնում, ուրեմն էդ մուննաթը ձեռք են բերում, սովորում են: Բայց ո՞նց անենք, որ էդպես չլինի :(