Monday, September 3, 2012

Isaac Asimov: I, Robot

Ոնց էր երեխուն նոր խաղալիք լինեն նվիրած:-) Այ էդպես կարդում եմ ռոբոտների մասին պատմվածքները: Շատ են դուրս գալիս. ոչ մի խուճուճ-մուճուճ բան չկա: Ամեն մի պատմվածքի հիմքում ինչ-որ մարդկայնացված կոնֆլիկտ ա, որն իհարկե տեղի  ա ունենում շաաատ ռացիոնալ, բայց մարդկային արժեքներով ստեղծված ռոբոտների մոտ: Շատ հավանեցի «Ստախոսը»,  քանի որ վերջին երկու ամսում ինքս մտածում եմ, թե ինչքան կարելի է զիջել, որ դու մնաս դու:-)



Էս ռոբոտներն երեք կանոն ունեն, ու երբ դրանց միջև հակասություն ա լինում, իրենք, կամ ավելի շուտ իրենց լարա-ալիքային հոսանքները խառնվում են իրար, իսկ պոզիտրոնիկ ուղեղները՝ կախվում:  Ուրեմն, ժուկով-ժամանակով մի ռոբոտ ա լինում, որ իր պոզիտրոնիկ ուղեղով կարողանում ա կարդալ մարդկանց մտքերը: Իսկ էդ ռոբոտներին աշխատացնողների մեջ էլ լինում են մի Սյուզան՝ էնքան գիտնական, որ ամենքն արդեն մոռացած են լինում, որ Սյուզանն աղջկա անուն ա, մի Բոգերտ ու մի Էշ (լավ Ashe, բայց մեկ ա ավանակի մեկն ա լինում:-)):  Էս Սյուզանին, որպես ռոբոտների հոգեբանության մեծագույն մասնագետի, ուղարկում են էս մեր ռոբոտի մոտ, որ տեսնեն, թդ էդ ոնց եղավ, որ ինքն սկսեց էդպիսի բաներ անել: Ու մեկ էլ մեր ռոբոտն սկսում ա քնքուշ-մնքուշ զրուցել Սյուզիի հետ: Դե, հանճար լինել պետք չի, որպեսզի հեշտությամբ կռահես, որ էս մեր Սյուզին սիրահարված է լինում Էշին, բայց քանի որ ինքն էլ վաղուց մոռացել էր, որ ԱՄՆ Ռոբոտներում էլ կարելի է կին մնալ, մտքի ծերով էլ չի անցկացնում, որ Էշը, որ մի քանի տարով ավելի երիտասարդ ու նաև «առողջ տղամարդ» է՝ այսինքն սիրուն ոտերի ու շեկ մազերի սիրահար, կարող ա և հետաքրքրված լինի իրենով: Էս մեր Ռոբն անում ա, նույնիսկ պնդում ա, որ ոչ միայն սիրահարված ա, այլև սիրում ա Սյուզիին: 

Վերջը, գլուխ չցավացնեմ. Ռոբը, մտքեր, ամենաթաքուն մտքեր կարդացող Ռոբը բոլորին ասում ա էն, ինչ իրենք ուզում են լսել: Բա: Բայց ինչո՞ւ: Որովհետև իրեն ստեղծելիս ասել են, որ մարդուն չպետք ա վնասես: Իսկ Ռոբը, հիշենք մի անգամ ևս, ՌԱՑԻՈՆԱԼ ստեղծագործություն ա ու մտածում ա. 
Ես չպետք ա վնասեմ.
Եթե ասեմ էն, ինչ իրականում ա, վնասում եմ. 
Եթե ասեմ էն, ինչ ինքն ուզում ա, չեմ վնասում: 

Պարզ ա, չէ՞: 

Իսկ մեր Սյուզին իրականում ուզած-չուզած դոկտոր Սյուզան Կալվին ա դարձել: Ռոբոհոգեբան: Գլխի ա ընկնում ու խեղճ Ռոբին սեղմում պատին՝ որպես վրեժ.
Եթե ասես, կվնասես Ա-ին: 
Եթե չասես, կվնասես Բ-ին: 

Էս արդեն մի ուրիշ պատմություն ա, բայց գուշակեք Ռոբն ի՞նչ ա անում: Ըհը, մեռնում ա: Որովհետև իր ռացիոնալ ուղեղն էս դիլեման լուծելու ի վիճակի չի: 

Նույնը մենք՝ երբ մեզ սեղմում են պատին, պիտի սողոսկենք, սովորաբար փոխզիջմամբ: Չարեցինք՝ ուղիղ Սևան կամ Կիևյան:

Բոլոր պատմվածքները նման առանցքային հակասության մասին են. պարզ, անպաճույճ, համոզիչ մերկացնում են մեր՝ մարդկային հարստությունն ու սնանկությունը: Թեև ռոբոտների մասին են:-)

3 comments:

Anonymous said...

Հավեսս բացեցիր ծերուկ Ազիմովին վերընթեռնելու :ՃՃ
Աբրիս ;)

Christina said...

Արժի, արժի, չնայած մեր Մարգարեն քիչ մը քամահրանքով կվերաբերի վերջինիս:-)

Anonymous said...

Քրիստ, հենց նոր «Ստախոսը» վերջացրի, ասեցի` մտնեմ, տեսնեմ բլոգումդ ինչ էիր գրել էս գրքի մասին: Փաստորեն, դու էլ ես հենց «Ստախոսին» անդրադարձել :)))

Շնորհակալ եմ խորհրդի համար, նենց հավեսով կարդում եմ: