Wednesday, January 11, 2012

Ինքս ինձ

Դժգոհությունը ծնում է բավարարվածության պահանջ: Սակայն բավարարվածության սահմանն է առաձգական: Կամքը լավի ու վատի սահմանագծին կանգառն է:  Ու կամքը բանական ա (էս ա-ն ինքն իրան ա ընտրվել, անգիտակցաբար:-)), կամքն ամենամեծ պարգևն ա, որ երբևէ մարդն ինքն իրեն կարող ա շնորհել: Ու մենք ազգովի անկամացել ենք: Մենք ազգովի անկախությունից հետո ամենադաժան շղթաներով ենք մեզ կապկպորել. բնազդով: Բնազդով, որ սնվում ա բնությունից ու ասում ա՝ «Գոյատևիր», բնազդով, որ կարծրացած սովորույթն ա, որ սնվում ա անցյալից ու ասում ա՝ «Մի ձև կա միայն»: 

Ապրելու համար թևեր են պետք, բացի ձեռքերը: Նույնիսկ եթե չգիտես ընդերք ես թռչելու, թե երկինք: Գեղեցությունը թռիչքն ինքն ա... բայց իմանալ, որ «դեպի ուր»-ը հաստատ կա:


***

Մի ծաղիկ կար ճամփի եզրին, ոչ սիրուն, ոչ էլ տգեղ, ոչ վարդի պես բուրումնավետ, ոչ էլ երիցուկի պես  վանող: Մի անցորդ չնկատեց, մյուսը՝ ոտքը հազիվ փախցրեց, որ չտրորի, երրորդն էլ երկու րոպե նայեց ու անցավ: Մի փոքրիկ վազելով հասավ ծաղկի մոտ, կանգնեց դեմն ու ժպտալով վրա բերեց, «Վայ, ծաղիկ»: Խոտին չժպտաց, քարին չժպտաց, ծաղկին ժպտաց:

Ինչո՞ւ ենք մենք չարացած: Ինչո՞ւ ժպիտն ու բարի խոսքը դարձել են միայն գովազդային միջոցներ: Ինչո՞ւ մեզ հաճույք չի պատճառով ուրիշին բարի ժպտալը հանուն այդ ժպիտի գեղեցկության, հանուն նրա, որ մեր եսասիրությունը թավշյա սիրուն, բարի ժպիտով շոյենք:

***

Լուի դե Ֆյունեսի կատաղի պայքարը կանաչ հավերի ու ձկների դեմ տապալվում ա: Մենք գլոբալ առումով դառնում ենք «կանաչ»: Չէ, շատ լավ կլիներ, որ կանաչեինք, բայց էս դեպքում ավելի տեղին կլիներ «պլաստմասսաե» որակիչը: Արժեքները, հատկապես հոգևոր, դարերով գովերգված՝ բարություն, անձնազոհություն, հոգատարություն, քաջություն հիմա դարձել են «փոխադարձ շահի գիտակցում»՝ դու ինձ՝ էսքան, ես քեզ՝ էնքան: Երևի ժամանակին էլ ա էդպես եղել, բայց մարդկային բանականությունը նույնչափ ձգտել ա գեղեցկության, որչափ մարմինը: Ու ստեղծվել են նման գոհարներ, որոնք Մարդուն զարդարել են էնպես որ նա հողից շարական ա սարքել, իսկ մարդկանց ստիպել հիանալ նրանով:

Հիմա դրանք մեկուսանում են կարծր, փակ համայնքներում: Էն ինչ դուրս ա գալիս էստեղից, դառնում ա անարմատ, անհիմք kitsch. Mainstream-ը հետ ա վարժվել հոգևորով հիանալու իր հատկությունից, միգուցե էդ պատճառով: Ու ամեն ինչ թվայնորեն հասանելի ա: Բայց փակ տարածությունում էլ մաքուր օդ չկա, հիշենք օրինակ «Դոգսվիլլը»:

Տեսնես ի՞նչ փոխակերպված արժեքներ ենք ստեղծում մեր ու ապագա սերունդների համար:  

No comments: