Wednesday, July 20, 2011

Հուլիսն էլ ա վերջանում

Միլիոն տարի չեմ գրել... ու երևի գրելու բան չունեմ էլ /Լուսինե ջան, դրա համար էլ ձեն-ձուն չեմ հանում:-)/: Երևանում անսպասելի զով ա: «Ոսկե ծիրանն» ամբողջությամբ բաց թողեցի: Արդեն երկրորդ ամսին է չենք կարողանում հավաքվել Կունդերայի վեպը քննարկելու համար: Ավելի ու ավելի եմ հեռանում մեծերի աշխարհից. զահլես գնում ա, էն էլ շատ:-) Վերջին ամսում իմ հետևած բլոգերի մի մասը վերածվում ա ֆեյսբուքային ստատուսատեքստի, սակայն չվերածվածներն էլ շարունակում են չգրավել միապաղաղությամբ, որը չի նշանակում, թե անհետաքրքիր են: Ուղղակի կայծ չկա մեջները, կամ էլ իմ մեջ:-)

Ոչ մի լավ բան չեմ արել էսքան ժամանակ, ոչ էլ՝ վատ: Լավ չի: Միակ լավ բանը Սովխոզի անտառի թփախառն վերականգնում ա. թփերն էնպես են լցրել փետրած անտառը, որ  դաչաների՝ տարիներով մարդու ձեռք չտեսած այգիները նորից սկսում են նսեմանալ իրենց փարթամությամբ: Սիրունացել ա մեր պառաված գյուղը: 

Աշխարհի ամենասարսափելի բաներից մեկը կայծի համը մեկ վայրկյան միայն ճաշակած արվեստագետն ա. էդ մի վայրկյանում կայծն էնպես ա բռնկվում, որ դու ստեղծում ես գեղեցիկը, հետո մարում ա, իսկ դու շարունակում ես, բայց արդեն ձեռքերիդ միջից փինաչություն ա դուրս գալիս, ոչ թե գեղեցկություն: Տխուր ա: 

2 comments:

Բյուրակն said...

Էս ինչ փոքր դուրս էկավ էս աշխարհը: Կունդերայի վեպը տենց էլ չքննարկվե՞ց: Ասել էի, որ ինձ ձեն տան քննարկելուց:

christina said...

Հատկապես Հայաստան աշխարհը:-)
Չէ, չստացվեց հանդիպել: Ամեն շաբաթ հետաձգում ենք, բայց հիմա հուսամ, որ մինչև Ձեր գնալը կստացվի կազմակերպել հանդիպումը: