Wednesday, October 6, 2010

Մառախլապատ

Կան հասարակություններ, որ առավել քան մյուսները քեզ ստիպում են լինել ինչ-որ մեկը: Ոչ թե ուղղակի լինել, այլ անպայման ինչ-որ մեկը: Եթե դու կանոնների սահմանագիծ ես հատում, ուրեմն տարօրինակ ես, հերոս ես, անբարոյական ես, խելառ ես: Մի խոսքով, ինչ-որ բան ես: Ինձ անհանգստացնում է այն, որ նման պիտակումը քեզ երբեմն չգիտակցված հրում-գցում է նույն այդ պիտակի արատավոր շրջանակն, ու սկսում ես անպտուղ պտտվել դրա սահմաններում: Դառնում ես այն, ինչ քեզ պիտակել են: Բնականորեն էություն կերտելու ջանքերը սպառվում են հասարակությանն ինչ-որ բան ապացուցելու վրա, որովհետև դրանից դուրս դու ըստ էության չես կարող լինել:

Ես սիրում եմ մարդկանց դիտել: Երևանում կանայք ավելի հետաքրքիր են, քան տղամարդիկ: Ցավոք, բայց ինչ արած:-) Երբեմն հանդիպում եմ բավականին հետաքրքիր կանանց, որպես կանոն միջին տարիքի: Ինքնավստահ են, երբեմն պրովոկացիոն: Բայց այն, ինչ գրեթե երբեք չեմ տեսնում, հանգստությունն է, հանգիստ ինքնագիտակցումը, որ «ես ես եմ»: Մի տեսակ արտաքին աշխարհի հետ բախման լարվածություն կա, որն արտահայտվում է իրենց կտրուկ վարքում: Բայց իրենք խելացի են, հետաքրքիր, գրավիչ` իրենց հասուն ինքնավստահությամբ: Ու ինչ-որ բան ապացուցելու կարիք չունեն: Սա՝ միայն տեսականորեն: Իրականում, երբ «մեծամասնություն» կոչվող հիդրան աչքերը չռած քո ամեն քայլին լուռ կամ աղմկոտ արձագանքում է, սկսում ես վահան փնտրել՝ լպրծուն, կպչուն արձագանքները քեզանից վանելու համար: Ու էդպես շարունակում ես պաշտպանվել... Մեր մեծամասնությունը դեռ «քաղաքակիրթ անտարբերության» մշակույթը չունի: Շատ ենք բամբասում... ու հաճույք ստանում «պրոցեսից»... Պարապ ենք, աշխատել ա պետք... Հոգնած մարդը խոսքի ու գործի արժեքը գիտի:

2 comments:

Anonymous said...

Ասա է, ասա...

PS. Ի շնորհիվ հենց բամբասանքի պրոցեսին, կանայք ավելի երկար "կյանք" ունեն, քան տղամարդիկ :Ճ

Dz.

Lilit Vardanyan said...

Larvazutyun&isht asecir.....Shat larvaz enq...shat payqareluc e erevi, himnakanum amen inch shat djvar e mez hasnum...