Wednesday, October 24, 2007

Տրիստան և Իզոլդա

6-րդ դասարան: Մեր մի սենյականոց բնակարանի պատշգամբը, որտեղ աշխարհի ամենահարմար թախտն էր, թախտի տակ` աշխարհի ամենաանհասկանալի ու ամենասիրուն գունավոր գրաֆիկան` մորաքրոջս տղայի չգիտեմ ինչ շենքի նախագիծը ու թախտին կպած գրադարակը: Նոր հրատարակությունները` վերևի դարակներում, հները` ներքևում:

Ամենաներքևում փոքր ու մաշված գրքերն էին: Շատ էի սիրում դրանց մեջ քուջուջ անել: Գտա հնամաշ, էջերը պոկված մի կապտադեղնավուն գիրք` «Տրիստան և Իզոլդա» ու արնախումի նման վրա տվեցի: Էջերը կլանում էի անհագությամբ, որը բնորոշում էր իմ ագահությունը պաղպաղակ ուտելիս միայն (խեղճ Էդգար:-) մինչև ինքը սիրուն-սիրուն, պապայի սովորեցրած ծաղիկներով ըմբոշխնում էր իր պաղպաղակը, ես ֆուրիայի նման, լուռ, չռված աչքերով կանգնում էի կողքին ու եթե հանկարծ հյուրասիրության առաջարկ չէի ստանում, սկսում էի. «Էդգա՜՜՜՜ր, մի քիչ կտաս քո մառոժնուց...»):

Օրերից մի օր հայրս տեսավ թախտին տնկված, գիրքը ձեռքիս:
- Ի՞նչ ես կարդում:
- Տրիստան և Իզոլդա:

Մոտեցավ, գիրքը վերցրեց, դրեց տեղն ու ասաց.
- Էլ չկարդաս սա: Դեռ քո տարիքը չի:

Ահա, բա ոնց: Իմ երջանկության ու տառապանքի ժամերը չափվում էին պապայի աշխատանաքային ու հանգստի ժամերով:-)

Կարդացի, լացեցի, այդպես էլ չիմացա ինչու իմ տարիքը չի ու գիրքը դրեցի նույն տեղը...

Երևի ճիշտ էր պապան...

4 comments:

Anonymous said...

De hima ches patmelu` inchi masin a ayd patmutyuna? Heto inch, vor aydqan kardatsats chenq... :(

christina said...

:-)Միջնադարյան սիրավեպ է այն մասին, թե ինչպես արքայի զարմիկը` Տրիստանը, սիրահարվում է Իզոլդային` արքայի հարսնացուին: Փոխադարձաբար իհարկե, քանի որ երկուսն էլ պատահաբար խմում են սիրո թուրմը:-)

Մանրամասներն այստեղ են. http://www.lib.rochester.edu/camelot/trismenu.htm

Anonymous said...

"Poxadardzabar". Lav bar a!

Nor ays tesa` http://quest42good.livejournal.com/14988.html

Nkaragratsa "SER" chi karogh kochvel. Voch te vor Poxadardzabar chi, ayl vorovhetev hivandagin a, kaxvatsutyan nman e, voch te irakan siro. Nuynn e, ete inqnaharganqa u inqnahskuma kortsrats "kartyozhnika" iren ardaratsni aydpes: "Es amboghj srtov u hogov, qnqshagin sirum em kart u xumar xaghal"...

christina said...

Վատ բանաստեղծություն, թերարժեք սեր, անկեղծ տառապանք, ոչ տեղին օրինակ:-)