Monday, October 22, 2007

Ամենաություն

21-րդ դարում ամեն ինչ կարելի է բացատրել: Ամեն ինչ կարելի է արդարացնել: 19-ում սկսեցին ամեն ինչ պիտակել` սոցիալիզմ, էրոտիզմ, ֆրեյդիզմ, ֆունկցիոնալիզմ, ու չգիտեմ էլ ինչ -իզմեր, իսկ հիմա թերևս հոգնել են այս սահմաններից, ու ամեն ինչը բացատրում են ամեն ինչով:

Երեկ ОРТ-ն հայտնում էր լեհ կին քաղաքական գործիչների նոր PR գործիքի մասին. մերկ լուսանկարվել են ինչ-որ պաստառում: Մեկ այլ կին էլ խոսում էր, որ այդտեղ էրոտիզմի հատիկ անգամ չկա, և նման արարքը կարելի է միանգամայն տեղավորել կաթոլիզմի շրջանակներում: Չիմացա ինչպես, քանի որ նրա մեկնաբանությունը կիսատ մնաց, իսկ իմ դավանաբանական գիտելիքներն էլ զրոյից միիիի՜ քիչ են շատ:-)

Ոչ մեկն ա մի բան, ոչ` մյուսը...

1 comment:

Anonymous said...

Ես աշխատում եմ աշխարհը բացատրել՝ իմ անձնական բարոյական նորմերից, ճաշակից, առողջ դատողությունից ու ավելացող (պակասո՞ղ) ինտելեկտից ելնելով: Ամենակարևորը, աշխատում եմ ինքս ինձ վստահել: (Այո, գոռոզամտության զարգանալու վտանգը կա, բայց հույսով եմ, իմ ազնվությունն ու ինքնաքննադատությունը չեն թողնի ԼՏՊ-ի նման գոռոզ տականք դարնամ: :))