Альтернатива "обладание или бытие" противоречит здравому смыслу. Обладание представляется нормальной функцией нашей жизни: чтобы жить, мы должны обладать вещами. Более того, мы должны обладать вещами, чтобы получать от них удовольствие. Да и как может возникнуть такая альтернатива в обществе, высшей целью которого является иметь -- и иметь как можно больше -- и в котором один человек может сказать о другом: "Он стоит миллион долларов"? При таком положении вещей, напротив, кажется, что сущность бытия заключается именно в обладании, что человек -- ничто, если он ничего не имеет.
Monday, June 25, 2012
Tuesday, June 19, 2012
Նա
Վաաաաայ, երեկ տուն էի գնում, մեկ էլ...: Դե հա, երբմեն էդ էլ եմ անում, մանավանդ որ 30 համարի ավտոբուսում տեղ ա լինում:-) Էն էլ ինչ մեծ հաճույքով եմ անում:-)
Բայց կարևորն էդ չէ, կարևորն էն պահն ա, երբ Օպերայի կանգառում ավտոբուսի դուռը բացվում ա ու ներս ա մտնում նա...
Ձեզ երևի մի տաս անգամ (խոսքն իհարկե, գոնե մի 30 տարի ապրած պիտի լինեք, որ էս թվին մոտենաք/ հաջողվել ա գեղեցկությունից ծնոտներդ կախ գցել ու գոնե մի վայրկյան շունչներդ պահած, ակնապիշ ըմբռնել, ըմբոշխնել էս աշխարհքիս համար անհավանական գեղեցկությունը: Եթե շաաաատ բախտավոր աստղի տակ հաջողացրած լինեք ծնվել, էդ տաս անգամներից մեկը գոնե պետք է որ մարդ արարած եղած լինի:
Չէ՞...
Ես ոնց որ թե ոչ միայն բախտավոր աստղի, այլև աստղաբույլի տակ եմ ծնվել, որովհետև երեկ ես տեսա էն, ինչ գրեթե անհնար ա լինում. կատարյալ տգեղություն: Էնպիսի մի կատարելություն էր, որ ոչ թե մի վայրկյան, այլ երևի մի 30 /չէ հա, տաիշաաբելյարություն չեմ անում. զուտ պատահականություն էր/, շունչս պահած, ակնապիշ փորձում էի ըմբռնել, ըմբոշխնել աշխարհքիս համար անհավանական այդ գոն՝ գեղեցկության իսպառ բացակայությունը:
Օրինակ՝ տատիկին կերած գայլին դուք երբևէ հստակ, նյութական պատկերացրե՞լ եք: Չէէէէէ, էդ մենակ Բոսխին կհաջողվեր երևի:-) Դե քանի որ ես Բոսխ չեմ, աստված ինձ խնայեց ու դեմս դրեց մեեեեեծ ականջներով, մեեեեեեեծ քթով, մեեեեեեեծ բերանով, մեեեեծ ատամներով, մեեեեեեծ տատիկ-գայլին, ով էնքան ներդաշնակ էր, որ շունչս կտրվեց...
Monday, June 11, 2012
Երջանիկ տգիտություն /սիրուն բառ ա/
Մի քիչ առաջ Բյուրիի նեղսրտած արձագանքը տեսա.
Տեսեք Հայաստանում լեզվաբանական նորմալ հետազոտությունների բացակայության հետևանքով ինչ կարգի հոդվածներ են ստեղծվում: Որ ժամանակ ունենամ, կետ առ կետ կանդրադառնամ էս հոդվածին:
Իհարկե, խնդիրը միայն լեզվաբանության ոլորտում հետազոտությունների բացակայությունը չի, ու իհարկե, հոդվածում հազարումի բան կա անդրադառնալու: Միլիոն: Ու հետաքրքրությամբ կսպասեմ, որ Բյուրին ժամանակ ունենա:-)
Thursday, June 7, 2012
Հպանցիկ
Էսօր ուզում եմ մի սիրուն զույգի մասին գրել, որ երեկ պատահաբար տեսա փողոցում: Ձեռք-ձեռքի, ուրախ զրուցելով անցան կողքովս: Ուղիղ, սահուն, պարզ, երիտասարդ, անբռնազբոս: Ուզում եմ գրել, որովհետև զահլես գնացել ա մեր պառաված ջահելներից: Ասես երեխայից միանգամից դյադյա ու տյոտյա են դառնում: Ու էնքան մեծ թվով, որ թռվռի, հավեսով, համարձակ, փորձարար, լուսավոր դեմքեր տեսնելիս միանգամից գրելս ա գալիս, փոխանակ ես էլ հավեսով ժպտամ ու անցնեմ կողքներովը:
Դե դյադյա-տյոտյան էլ բնականաբար ծանր, մսալի հարաբերություններ են ի ցույց դնում աշխարհին՝ դյադյան սովորաբար ծաաաաանր-ծանր հենված էդ ծանրությունից ու սեփականություն լինելու զգացումից հպարտ տյոտյայի ուսին: Կամ էլ մի առաքինի «թևանցուկ»:-) Ոչ մի թեթևություն, ոչ մի պարզություն, թե՛ շարժումներում, թե՛ հարաբերություններում: Ամեն ինչ չափված-ձևված, բայց շատ փինաչի վարպետի կողմից:
Պարզ ա, որ հակազդեցությունն էլ մի տեսակ ծայրահեղական ա, ոչ թե հանգիստ...
Tuesday, June 5, 2012
Լիմոնով թեյ անձրևոտ քաղաքում
Փակ աչքեր: Լայն, շատ լայն ժպիտ: Լռությունն
ու ժպիտն իրարից բաժանում է լիմոնով քաղցր թեյի մի կումը: Լռությունն ու ժպիտը տղամարդուն
տվել են աշխարհին, որտեղ ինքը պատահաբար է մուտք գործել: Որտեղ ինքն այս պահին չկա:
Որտեղ դրախտն ու աշխարհը մի պահ իրարով են եկել ու դարձել լիմոնով քաղցր թեյ:
Friday, June 1, 2012
Էլի բլոգերի մասին
Օրվա ընթացքում մի քանի անգամ, ավելի ճիշտ երբ գործի տեղն սկսում ա քունս ուժեղ տանել, որովհետև հավեսս թև ա առնում ու անհետ կորչում չոլերում, կամ ուղղակի փոփոխություն ա պետք, որ կարողանամ նորմալ շարունակել գործս, իմ սիրած բլոգերն եմ քչփորում: Արդեն մի քանի տարի:
Thursday, May 24, 2012
Ես ու մենք
Երեկ ինչ-որ ռադիոհաղորդում էր, որի ընթացքում փորձում էին պարզել քաղաքացիների կարծիքը վերջերս քննարկվող տեսանյութի շուրջ: Որ տղաների միջև ծեծկռտուքը վաղուց «տղամարդ թրծելու» այլանդակ միջոց ա դարձել թե՛ դպրոցում, թե՛ բուհում, էդ հեչ, էդ կրթության ու դաստիարակության «շտապ օգնության» հիմնախնդիրներից չի, իսկ աղջիկների ծեծկռտուքը՝ ա: Թեև, արդարության համար պիտի նշել, որ որպես կանոն երևույթի ծայրահեղ դրսևորումներն են, որ ի վերջո հանգեցնում են մեծամասնական վարքուբարքի ռևիզիոնիզմի...
Հարցման ընթացքում մի բան ականջս ծակեց. երիտասարդների մեծամասնությունը դեպքի իրենց մեկնաբանություններում պատասխանատվությունը դնում էին անմիջականորեն դրանում ներգրավված կողմերի վրա. «Ծնողն ու դպրոցն էդքան էլ կապ չունեն: Դե երևի իրենք ինչ կարող էին, արելի էին: Ինչքան էլ ծնողները կամ դպրոցը ուշադիր լինեն, էդ իրենց արածն ա: Մեղավորն իրենք են, ոչ թե ծնողը կամ դպրոցը»:
Ինձ համար հետաքրքիր էր էս անհատականացումը, անհատի՝ որպես իր անձի կերտման համար պատասխանատու մտքին նախապատվություն տալը երիտասարդ սերնդի մոտ: Էս ինձ համար արևմտականացման ամենահետաքրքիր դրսևորումն ա մինչև հիմա... Նոր սերունդը ինչ-որ հետաքրքիր ծիլ ա տվել՝ «Ես ինքս», ես-ը ոնց որ գլուխ ա բարձրացնում սոցիումով պայմանավորված ինքնության կերտման հայկական իրականությունում, հը՞՞՞՞՞:
Subscribe to:
Posts (Atom)