Մի քիչ առաջ Բյուրիի նեղսրտած արձագանքը տեսա.
Իհարկե, խնդիրը միայն լեզվաբանության ոլորտում հետազոտությունների բացակայությունը չի, ու իհարկե, հոդվածում հազարումի բան կա անդրադառնալու: Միլիոն: Ու հետաքրքրությամբ կսպասեմ, որ Բյուրին ժամանակ ունենա:-)
Էդ միլիոնից ինձ հետաքրքրեց հենց առաջին մասը, որտեղ հեղինակը փորձում է սահմանել երկլեզվությունը (bilingualism` հայերեն չգիտեմ ինչպես է տերմինը):
Hence, we understand bilingualism as good command of two languages and regular “switching” from one language to some other(s), depending on the communicative situation (Khachikyan, 1989). Thus, bilingualism is equal and advanced proficiency in two languages. The phenomenon of bilingualism is acknowledged regardless of the level of language skills, beginning with the lowest one to the fluent command (Weinreich, 1953; Weinreich, 1974; Mikhailov,1989; Rosentsveig, 1992). The higher the level of language command, the more successful the bilingual person can perform the communicative tasks.
Երբ ինձ սովորեցնում էին գիտականին հավակնող ինչ-որ բան գրել, առաջին կանոնը օգտագործվող հասկացությունների սահմանման հստակեցումն էր: Ու պիտի խոստովանեմ, որ սկզբում դա ինձ աբսուրդ էր թվում: Բայց հետո մի քիչ ավելի ուշադրություն դարձնելով մեր խոսքին՝ բանավոր, թե գրավոր, հասկացա, որ որքան էլ աբսուրդ կարող է թվալ, բայց մածունը միշտ չի, որ սպիտակ ա: Ախր կարևորն էն ա, որ հաղորդակցության ժամանակ դու կարողանաս հաղորդակցիդ համոզել, որ մածունը սպիտակ ա, ու դուք միասին ձեր հաղորդակցության ընթացքում օգտվեք պայմանականորեն ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ գույնից: Թե չէ ինչքան ուզում ես գոռա «Մածունը սպիտակ ա» ու ուրիշի տգիտության վրա հղում անելով՝ քամահրանքով գլուխդ թեքի... Էդ համոզելով համաձայնության գալը ջիգ ա պահանջում ու ոմանք ի սկզբանե հրաժարվում են էդ ջանքերից: Հարգանքի արժանի ազնվություն:
ԲԱՅՑ, եթե դու որոշել ես լուրջ զբաղվել դրանով, իսկ որպես համալսարանի գիտական աշխատակից /գիտնական բառին ես էնպիսի երկյուղածությամբ եմ մոտենում, որ նման դեպքերում չեմ կարող ինձ թույլ տալ այն կիրառել/ դու ուղղակի հայտարարում ես համայն հանրության, որ լրիվ լուրջ ես, ապա դու պարտավորված ես դա անել միջինից բարձր որակով: Ու էդ դեպքում հասկացություն սահմանելը դառնում է բավականին բարդ գործ, որովհետև նվազագույնը՝ դու պիտի ի մի բերես բոլոր գոյություն ունեցող տեսակետները, վերլուծես, սինթեզես ու սահմանես հասկացությունն էնպես, որ այն թե՛ ներառի այդ տեսակետները կամ դրանց վերաբերյալ քո դիտարկումները, թե՛ որպես գործիք ծառայի քո ուսումնասիրության նպատակին:
Էս սահմանման մեջ խոսվում է միայն լեզվի իմացության մակարդակի մասին /ու անգամ էս դեպքում աղբյուրները 92-ից ավելի թարմ չեն: Պլատոն, Հեգել, Սյոսուր ու նման մի երկու հոգուց էն կողմ, հղումների տարեթվերը պիտի մի հինգ տարվա վաղեմություն ունենան. էս որ դարն ա:-) Քիչ ա նոր բան չենք ասում, մի հատ էլ ալարում ենք հին ասվածները ուսումնասիրել.../: Ոչ մի խոսք կիրառման, կոնտեքստների, լեզվական հմտությունների, տարիքի, զարգացման, մշակույթի, ընտրության ու այլ պարամետրերի մասին: Հա, կարող ես կռահել, որ խոսքն անհատական երկլեզվության մասին է, բայց դրան հաջորդող նախադասությունն անմիջապես այլ ակնկալիքներ է առաջացնում՝ In Armenia, as in other countries of transition, the social demand of the day requires stable knowledge of foreign languages.... ու դու մտածում ես, որ խոսք է գնալու սոցիալական երկլեզվության մասին, որն արդեն հասարակագիտական ու քաղաքագիտական գիտությունների ուսումնասիրության առարկա է, ոչ թե ասենք՝ լեզվաբանության ու մասնավորապես, օրինակ՝ language acquisition-ի:
Ինչ եմ ուզում ասել. ինչո՞ւ են մարդիկ նախընտրում կիսագրագետ խոսել լռելու փոխարեն...Ինչո՞ւ է սեփական ճշմարտացիության ցանկությունն էս հսկայական աշխարհն էսքան փոքրացրել: Դե հիմա ո՞նց իմ ամբողջ «ռոմանտիզմով» հանդերձ չհամաձայնվեմ Ժիժեկի հետ՝ Liberals always say about totalitarians that they like humanity, as such, but they have no empathy for concrete people, no? OK, that fits me perfectly. Humanity? Yes, it's OK – some great talks, some great arts. Concrete people? No, 99% are boring idiots."
Չգիտեմ, հեծանիվներ հնարել եթե չես կարող, ուղղակի նորմալ հեծանիվ սարքիր, էլի: Էդ էլ չես կարող, փառք աստծո, միլիոն հավես բան կա անելու, օրինակ՝ գեղեցիկ սփռոց գործել կամ ծառ տնկել:
Ուսումնասիրության մեթոդի մասին չեմ էլ ուզում խոսել...
No comments:
Post a Comment