Ինչպես ամեն առավոտ կիսափակ աչքերով իջա խոհանոց: Մեր խոհանոցն ապակեպատ դուռ ունի, որը բացվում է դեպի փոքրիկ այգին, որտեղ այս պահին հասունանում են խնձոր ու սալոր, խոտն էլ հասել է ծնկներից մի քիչ ներքև, որովհետև վերջին անգամ կտրելիս ջարդեցինք հնձիչի ատամներից մեկն ու անընդհատ մոռանում ենք նորն առնել:
Wednesday, August 25, 2010
Tuesday, August 24, 2010
Philip Larkin: Jill
Օքսֆորդ: Երկրորդ համաշխարհային: Տասնութամյա պատանի, ով մի քիչ խելք ունի, մի քիչ ավելի շատ ջանասիրություն ու դրանց շնորհիվ փոքրիկ քաղաքի աշխատավոր ընտանիքից ընկնում է Օքսֆորդ, որտեղ մի քառակուսի կիլոմետրի վրա խտացված է աշխարհի հզորագույնների շատ մեծ տեսակարար կշիռ:
Thursday, August 19, 2010
Ոչ միայն դուռն ա փակ, պատուհաններն էլ հետը մեխված են էս երկրում
Ու ոչ ոք պատասխանատվություն չի՞ կրելու Մուշի համար... Ախր էս շինարարական կազմակերպությունը ոչ թե պետք ա ներողություն խնդրի, մենք էլ հուսանք, թե նախագահից վախենալով կշտկի ամեն ինչ, այլ պետք ա միանգամից գործ հարուցել դրա դեմ, պետությունն ընդդեմ գլենդել-եսիմ-ինչ-զիբիլի դեմ՝ ժամանակավոր դադարացնելով դրա բոլոր գործառույթները... Լավ, թքած երկրաշարժից տուժած մարդկանց վրա, սա սովորելու վրա ա, բա որպես նախագահ որ քեզ խաբում են, դա՞ էլ հեչ... Սիրտս ուղղակի պայթում ա... ու ես դեռ մտածում եմ, թե ճիշտ որոշում եմ կայացրել...
Ի՞նչ կարելի ա անել, ինչպե՞ս կարելի ա պայքարել էդ մարդկանց համար:
Ի՞նչ կարելի ա անել, ինչպե՞ս կարելի ա պայքարել էդ մարդկանց համար:
Wednesday, August 18, 2010
Henry James: Washington Square
Երևի լավ վիպասանի հիմնական բնութագրիչներից մեկը բազմաձայնությունն է՝ պատկերել կերպարներին իրենց միջավայրներում իրենց յուրահատուկ ձայներով: Չփորձել նրանց փաթաթել պատմողի ձայնը կամ գերակա միջավայրին հատուկ ձայնը, որը խլացնում է անհատականությունը (վերջինս դժվար է ձեռք բերվում, որոշ մարդիկ դրանից ընդմիշտ զուրկ են մնում: Բայց նույնիսկ այս դեպքում անհատը ձևավորում է ուրույն մի արտահայտչաձև, որը վիպասանը պիտի կարողանա բացահայտնել):
Monday, August 16, 2010
Stories of ingenious crime and inspired detection in the adventures of Sherlock Holmes
Վերընթերցում եմ «մեր թվարկությունից միլիոն տարի առաջ» կարդացած պատմվածքները անկրկնելի Շերլոկ Հոլմսի մասին: Գրեթե քսանհինգ տարիները, որ բաժանում են 1980-ականներին ունքերը կիտած երկար ոտքերով դեռահասին 2010թ.-ին աշխարհի տակ լիքը բաներից մի քիչ-մի քիչ ուղեղի մեջ հավաքած միջին տարիքի կնոջը (դե մի օր պիտի խոստովանես ինքդ քեզ, թե՞ չէ:-)), այսպես են փոխել ընդմիշտ միջին տարիքում զմռսված Շերլոկ Հոլմսին.
Friday, August 13, 2010
Tuesday, August 10, 2010
Իսկականից շաշ-մաշ
Ամեն անգամ հերթական կուրսայինն ամփոփելիս հազիվ եմ զսպում, որ հոլիվուդյան happy end-ով հռետորական պսևդո-օպտիմիստական ամփոփում չգրեմ: Ահա թե ինչպես է մարդկանց փչացնում մանուկ հասակում ռոմանտիկ վեպեր կարդալը:-))) Կամ էլ «պայծառ ապագային» աներկբա հավատալը:-) Նույնիսկ եթե դիմացիններդ քեզ պիտակում են որպես անհույս էքզիստենցիալիստ:-)
Subscribe to:
Posts (Atom)