Ամեն անգամ հերթական կուրսայինն ամփոփելիս հազիվ եմ զսպում, որ հոլիվուդյան happy end-ով հռետորական պսևդո-օպտիմիստական ամփոփում չգրեմ: Ահա թե ինչպես է մարդկանց փչացնում մանուկ հասակում ռոմանտիկ վեպեր կարդալը:-))) Կամ էլ «պայծառ ապագային» աներկբա հավատալը:-) Նույնիսկ եթե դիմացիններդ քեզ պիտակում են որպես անհույս էքզիստենցիալիստ:-)
Գրելու ընթացքում մի տարօրինակ սովորություն եմ ձեռք բերել. արթնանում եմ, սրճում, որ երբեք չէի արել մինչև հիմա, արագ-արագ ստուգում էլ. փոստն ու ... նորից պառկում: Չէէէէ, չեմ քնում, երանի չէր:-) Պառկում եմ, փակում աչքերս ու սկսում մտածել, թե ինչ եմ գրելու (Տեսնես առանց պառկելու չի՞ լինի մտքերին գայթակղել: Հմմմ, պետք ա փորձել, բայց աթոռս էնքան էլ հարմար չի, նույնիսկ ինձ չի գայթակղում, ուր մնաց քմահաճ մուսային): Ինչ-որ մի պահ ուղեղս սկսում ա նկարել, չէ, ճիշտ եմ ասում, նկարել. պատկերացրեք լազերային շոու եք նայում, իսկ կազմակերպիչը ձեր աչքերն են: Բայց հենց մի քիչ պինդ փակեցիր, մի ակնթարթում նկարն անհետանում ա: Նշանակում ա պիտի գրել:-))) (Ասում են, Շերլոկ Հոլմսն էլ ա նման «շոուներ» տեսել, բայց իր սուրճն ուրիշ բաղադրիչ էլ ուներ: Հիմա մտածում եմ, միգուցե իմն էլ ունի: Բայց Baker Street-ից չեմ առել, հաստատ):
Տեսնես project proposal գրելիս պետք կգա՞ էս սովորությունը:-)))
No comments:
Post a Comment