Վերընթերցում եմ «մեր թվարկությունից միլիոն տարի առաջ» կարդացած պատմվածքները անկրկնելի Շերլոկ Հոլմսի մասին: Գրեթե քսանհինգ տարիները, որ բաժանում են 1980-ականներին ունքերը կիտած երկար ոտքերով դեռահասին 2010թ.-ին աշխարհի տակ լիքը բաներից մի քիչ-մի քիչ ուղեղի մեջ հավաքած միջին տարիքի կնոջը (դե մի օր պիտի խոստովանես ինքդ քեզ, թե՞ չէ:-)), այսպես են փոխել ընդմիշտ միջին տարիքում զմռսված Շերլոկ Հոլմսին.
- 1980-ականներին «Հոլբորն», «Փեդինգթոն», «Բեյքր սթրիթ» անվանումներն սկսվում ու ավարտվում էին անգլերենի դասագրքերում տպագրված Բիգ Բենի նկարով: 2010թ.՝ այս տեղանունները միս ու արյուն են ստանում. Princess Louise փաբ, Sainsbury-ի անկյունային խանութ ուղիղ Հոլբորն կանգառի դիմաց, Regent's Park-ի թռչնաշատ լճակից Բեյքր սթրիթ տանող նեղլիկ փողոնցեր ...
- Պարզվում է, Շերլոկ Հոլմսը գրեթե բոլորին դիմավորում է նույն կերպ. ողջունելուց հետո անսպասելի մի ակնարկով դիմացինին միանգամից այնպես է ապշահար անում, որ սա սկսում է հավատալ, թե գործն անպայման կբացահայտվի: Օրինակ՝ «Ինչո՞ւ որոշեցիք մեքենագրությամբ զբաղվել, եթե կարճատես եք»: Հարցն ուղղված է երիտասարդ աղջկան, ում հագուստը և պահվածքը սովորական աչքին ոչ մի կերպ չեն մատնում նրա զբաղմունքը: Գուցե խավը, բայց ոչ զբաղմունքը: Հոլմսի գրեթե յուրաքանչյուր արկած սկսվում է նմանատիպ փոքրիկ դեդուկցիոն էպիզոդով:
- Շերլոկ Հոլմսը հիմնականում վստահում է կանացի ներքին զգացողությանը: Այս ամուրի կնատյացը, ով միանգամայն արհամարhում է կանացի սեռը՝ դեդուկցիայի մեթոդով եզրահանգումներ անելու կարողության իսպառ բացակայության պատճառով:-)
- 1980-ականներին հայերեն տառերը խոչընդոտ էին՝ հնարավորինս արագ բացահայտելու Հոլմսի տրամաբանության նրբերանգները, հետևաբար՝ հերթական խճճված պատմությունը: Այսօր անգլերեն տառերը անասելի հաճույք են պատճառում, երբ օգնում են բացահայտել այս մշակույթի փոփոխությունը մի դարից մյուսը: Օրինակ՝ այսօր որտե՞ղ կլսեք նման խնդրանք. "Pray be precise as to details":-)
Ափսոս, քսանհինգ տարի հետո իմ դեդուկցիոն կարողությունը գերազանցում է Վաթսոնինը:-) Կորցրել եմ շնչակտուր էջից էջ թռչելու ունակությունը, բայց շատ ուրախ եմ, որ ունեցել եմ այն, երբ այն իսկապես անհարժեշտ էր...
2 comments:
Khentanalu chap karotel em Anglian...
:-) դե մի բան էլ Դուք պատմեք Անգլիայից, օրինակ՝ ի՞նչ է ամենից շատ խենթացնում կարոտի մեջ;-)
Post a Comment