Գրեթե մի ամիս ա վերջացրել եմ գիրքը, բայց ինձ հազիվ եմ զսպում, որ ամեն մի լուրջ ու անլուրջ խոսակցության ժամանակ հղում չանեմ էս գրքին: Ինձ հետ եմ պահում, որ զրուցակիցներիս զահլեն չտանեմ իմ մեսիական տարվածությամբ: Խելոք չեմ ուզում երևալ, ուղղակի ուզում եմ միասին զարմանալ մարդու երևակայության ու խորաթափանցության վրա: Էս կյանքում լիքը հետաքրքիր բան կա, բայց մարդը շարունակում ա ինձ հուզել նույնքան, որքան աշխարաճանաչության սկզբներում:
Նոստրադամուս չգիտեմ, բայց Հաքսլին Նոստարադամուսից էլ անդին ա:
1931 թվական: Ու ինքը գրում ա ապագա հասարակության մասին, որն ապրում ա էսպես.
- ահագնացող սոցիալիզացիա՝ մենակության հաշվին. «Ֆուտուրիստական սցենար»: Մի հատ ՖԲ ու նման տեղեր մտեք. ուտում ենք միասին, քնում ենք միասին, ամեն ինչ անում ենք միասին...
- ուղեղի լվացում. մեր էսօրվա մամուլը հերի՞ք չի: Եթե չէ, ավելացնեմ մեր ընտանիքներն ու մեր դպրոցները, ցավոք սրտի դպրոցներն առավել ևս, որտեղ «Պատը» հաստանում ա, քանի որ զգացողությունների ու գիտելիքի էս բազմազանությունից էնպես ա զրկում երեխուն, նրա միջից էնպես ա արմատախիլ անում պարզությունը, որ ամբողջ կյանքում շատերը չեն էլ կարողանում վերականգնվել: Ոչ մի նոր բան չկա գրքում, ուղղակի conditioning-ը էնպես վառ ա նկարագրված, որ չնկատել նույն գործընթացը հիմա ու չսարսռալ, անհնարին ա:
- վախ լռությունից. վերջին անգամ ե՞րբ եք լռության մեջ եղել: Կա՞ պահ, որ ուղեղիդ մեջ չի հորդում երաժշտություն, խոսակցություն, ֆիլմ, նորություններ....
- կոնսյումերիզմ. մահացու օրինակ ա՝ սպորտի, որպես ժամանցի, գրեթե ամբողջական կլանում սարքավորման կողմից. չունես համապատասխան gear՝ համազգեստ, անհրաժշետ մեծուպուճուր սարքեր, չես կարող սպորտով զբաղվել, վերջ: Ոնց որ էսօր մենք չենք կարողանում համաձայնվել բասկետբոլ խաղալ, քանի որ մարզադահլիճ չունենք:-))))
- հիգիենա՝ վախ մարմնի բնական արտահայտություններից:
- ու էլի լիքը մանր-մունր, մեծուշատմեծ բաներ՝ սեքսը որպես միայն հաճույքի ապահովան միջոց՝ վերարտադրողական գործառույթի բացառմամբ ու բնականաբար, սեր-մեր, հավատարմություն-բան, էդպիսի «հիմար» բաների վերացում, կամ ավելի ստույգ՝ արժեքների վերարժևորում, հազար դի-անոց ֆիլմեր, որոնք ֆիլմեր չեն կոչվում, այլ feely:-), Եվրոպայի վերահսկիչ ՄՈՒՍՏԱՖԱ Մոնդ:-))))))), հին ու նոր աշխարհների բախում (ուշադրություն դարձրե՞լ եք արժեքների շուրջ ձևավորվորղ համայնքների առաջացման գործընթացին), կրոն ու սոմա՝ թմրանյութ, արհեստական բեղմնավորում, աստված ու աստվածային, մարմնի ու հոգու դեֆորմացիա...
Ես ավագ դպրոցում պարտադիր կդարձնեի Դոստոևսկու հայտնի գլուխը «Կարամազով եղբայրներից» ու Վայրենու ու Մոնդի երկխոսությունը 16-րդ գլխից (մի պուճուր հատված).
7 comments:
"You've got to choose between happiness and what people used to call high art. We've sacrificed the high art."
Ayo!!!!!!!!!!!!!!
Իսկ ես հա մտածում եմ երջանկության սահմանման մասին՝ «People are happy; they get what they want, and they never want what they can't get»
Ծուղակներից մեկն էն ա, որ իրենք ստանում են էն, ինչ ուզում են: Ստանում են. ոչ մի ճիգ, ոչ մի աշխատանք, ոչ մի արարում, ՈՉ ՄԻ ՇԱՐԺՈՒՄ, ոչ մի սեփական ներդրում, ես-ի ոչ մի կտոր... Կախված մարդու տեսակից, ընդ որում գենետիկորեն մոդիֆիկացված:-), վերևից որոշում են, թե ինքը ինչ պետք ա ուզի ու համապատասխանաբար, ստանա...
Իսկ ես մեկ ա կարծում եմ, որ, ֆորմատի տարբերությամբ, միշտ ա սենց եղել, մարդկանց մեծամասնությունն ա ուզում էն, ինչ հնարավորություն ունի ստանալու առանց առանձնապես ճիգեր գործադրելու ու միշտ կլինեն մարդիկ, որոնց համար հայարթ կոչվածը երբեք չի համեմատվի երջանիկ լինելու հետ, որովհետեւ երջանկությունը էդ հարթության մի պստիկ ու ոչ միշտ կարեւոր տարր ա: Դեռ կան էս աստիճան ահագնացնող մարդիկ, ու նույնիսկ եթե մի հատիկ էս տեսակի մարդ մնա ամբողջության մեջ՝ իսկ ես շատ ավելի լավ ակնկալիքներ եմ փայփայում մարդկությունից,մարդկությունը իրեն չկորցնելու շանս ունի: Капля дегтя в ложке меда, մենք միշտ կփչացնենք մեղրը, yeah! Չկարողացա հետեւողականորեն վերջացնել, թզի մուրաբա ընգավ ձեռս:)Մի բան էլ մտածեցի՝ եթե ընդունենք մարդու՝ կապիկից առաջանալու վարկածը, կստացվի, որ հոծ բազմության մեջ բավականին մեծ տոկոս են կազմում կապիկից շատ հեռու չգնացածմիավորները եւ այս միտքը կրկին լավատեսութեան նեկտարով լցվեցավ իմ հոգու
ն խորքերը, չհաշված էն, որ փաստացի մարդկությունը դուրս եկավ կապկություն:)))
մեկ էլ սրա համար քեզ առանձին շնորհակալություն՝ - հիգիենա՝ վախ մարմնի բնական արտահայտություններից - Քիս ջան, շատ քիչ ա սրա մասին հիմա խոսվում, ու ոչ միայն մարմնի հիգիենան ա աբսուրդի աստճիճանի հասնում, այլ նաեւ մեր մյուս բաղադրիչների, համատարած վնասազերծումը զարհուրելի ու զավեշտալի ներարկում ա իրոք
«մարդկանց մեծամասնությունն ա ուզում էն, ինչ հնարավորություն ունի ստանալու առանց առանձնապես ճիգեր գործադրելու ու միշտ կլինեն մարդիկ...ի բան էլ մտածեցի՝ եթե ընդունենք մարդու՝ կապիկից առաջանալու վարկածը, կստացվի, որ հոծ բազմության մեջ բավականին մեծ տոկոս են կազմում կապիկից շատ հեռու չգնացածմիավորները եւ այս միտքը կրկին լավատեսութեան նեկտարով լցվեցավ իմ հոգու
ն խորքերը»
իմն էլ:-)))). էս տենդենցները որ շարունակվեն, կարող ա նախամարդու գեները նենց խփեն, որ մոդեռն/փոսթ-մոդեդն կամ էլ արդեն ոնց են ասում, փոսթ-մոդենից հետո մարդը հիշի, որ որպես կապիկ/նախամարդի հետևորդ, պետք ա ինչ հնարավորություն ունի, օգտագործի, որ ապրի:-)
"Ստանում են. ոչ մի ճիգ, ոչ մի աշխատանք, ոչ մի արարում, ՈՉ ՄԻ ՇԱՐԺՈՒՄ, ոչ մի սեփական ներդրում, ես-ի ոչ մի կտոր..."
Ախր կարիքների մեծամասնությունը հոգալու համար պետք չի հոգու թռիչք, "ես-ի մի կտոր", պետք է ընդամենը ինչ-որ աշխատանք ունենալ ու վարձ ստանալ (իսկ Հաքսլիի մոտ էլ մարդիկ ձրիակեր չէին, չէ?): Ասածս նա է, որ առանց որևէ գենետիկ մոդիֆիկացիաների մարդկանց մեծ մասը պահանջում են, կարելի է ասել, հենց Մուստաֆա Մոնդ: Իսկ ռեալ աշխարհում ստանում են Մուկ ու ԼՏՊ: :) Այսինքն, անասնական կարիքներն էլ չեն լիարժեք բավարարվում, ուր մնաց high art: Այսօրվա աշխարհի հետ համեմատած` Brave New World-ը ԲՈԼՈՐ ցուցանիշներով գերադասելի է, ու դա խայտառակություն է մեզ համար: Նույնիսկ "high art" փոքրամասնությունը այնտեղ ընդգրկվում է սիստեմի մեջ, հատուկ կղզիներում ստեղծագործելու համար, եթե հիշում եք: Хочу в Brave New World!!! :)
«Ախր կարիքների մեծամասնությունը հոգալու համար պետք չի հոգու թռիչք»
Այ երևի իմ խնդիրը հենց էստեց ա. ես էդ թռիչքն ամեն տեղ եմ ուզում:-))))))))))) Մի քիչ մանկամիտ ա ստացվում, բայց ինչ արած...
Post a Comment