Ես նկարել չգիտեմ։ Նկարելու իմ վարպետության բարձրունքը գունազարդման գրքերում նկարված պատկերները ներկելն ա, էնպես, որ գծերից չանցնեմ:-))))))
Ուսանողական տարիների իմ սերը Մորիսոնն էր: Ջիմ Մորիսոնը: Ու հաստատ չեմ հիշում, (բայց ենթադրում եմ, գրեթե հաստատ) թե ով, ինձ էդ տարիներին մի օրացույց նվիրեց՝ Մորիսոնի իմ ամենասիրած դիմանկարներից մեկով.
Մոտավորապես էսպես:
Ու էդ փոքրիկ օրացույցը մշտական տեղ գտավ իմ հաջորդ տարիների բոլոր օրագրերում, որոնք էն ժամանակ գրվում էին գրեթե ամեն օր: Մինչև 2000 թվականի օգոստոս, Հայաստան վերադառնալուն նախորդող գիշերը:
Օգոստոս էր: Հեղձուցիչ: Խոնավ: Բալթիմորում օվկիանոսը մտնում էր ամեն մի ծակուռ: Ուշ էր: Կեսգիշերն անց, երբ վերադարձանք Վաշինգտոնից: Էս մի քանի օրը Վարդգես Պետրոսյանի մի հոդվածն էի կարդում «Մենք սիրելիից բաժանվելիս լաց չենք լինում», մոտավորապես էսպիսի վերնագրով: Իբր էդպես քուլ ա, ժամանակակից: 60-ականներին: Դե, ես միշտ էլ լաց եմ լինում. հո հիմար չեմ, կամ էլ սուպեր իմաստուն, որ լաց չլինեմ:-) Ու էդպես լացելով բարձրացա սենյակ: Քունս, պարզ ա, չի տանում: 25-ում ո՞ւմ քունն ա տանում որ:-) Բացեցի օրագիրս, իբր, էս ա, աշխարհի ամենահանճարեղ մտքերը պետք ա տեղավորում էդ կապույտ տետրում, բայց աչքս ընկավ Մորիսոնի նկարին ու... սկսեցի նկարել: Գրիչով: Ոչ մի միտք չկար գլխումս: Ոչ մի զգացում՝ ներսում: Ձեռքս մի տեսակ ինքն իրեն շարժվում էր թերթի վրա:
Ես նկարել չգիտեմ: Արտատպել գիտեմ, բայց նկարում էի, ոչ թե արտատպում: Մի շնչով, բայց երևի մի կամ երկու ժամում:
Մինչև հիմա էն, ինչ ստացվեց էդ գիշեր, նման ա օրացույցի Մորիսոնին:-)
Իսկ առավոտյան թռանք Հայաստան: Ես երբեք էլ ոչ մի բան չնկարեցի:-) Օրացույցն ավելի ու ավելի հազվադեպ էի բացում:
Մինչև հիմա կա: Բայց արդեն մի քանի տարի ա չեմ տեսել:-)
8 comments:
Ya, ba tsuyts tu, tesnenq! :)
Apres!
հետմահու ցուցահանդեսի ժամանակ։-)))))))))))
ես գիրքն եմ հիշում :)
:-)
Գիրքը տարիներ առաջ կորավ անհայտ ուղղությամբ... բայց իմ ամենալավ նվերներից էր:-) երևի իմացավ, որ իր ժամանակն անցավ... :-)
իիիիիիիիիիիիիիիիի ։( ինչի՞ ես կորցրել ։(
իրերն իրենց դերն ունեն ու երբ իրենց դերը կատարում են, հեռանում են: ի տարբերություն մարդկանց, իրենք գիտեն հարաբերություններն ինչպես վերջացնել ճիշտ ժամանակին:-)
դաժան բաներ ես ասում... :(
չէ հա:-) ի՞նչ ա ժամանակը: առավել ևս «ճիշտ»...
Post a Comment