Ես մի քանի շաբաթ ա ինձ համար բզբզում եմ, թուղթ-մուղթ եմ գրում ու հենց նոր հետաքրքիր մի տվյալ գտա: TIMSS-ի մասին լսած կլինեք. 4-րդ և 8-րդ դասարաններում մաթեմատիկական գիտելիքների միջազգային չափիչ գործիք ա:-) Հայաստանում կիրառվել ա 2003 և 2007 թվականներին: 2011-ի տվյալները դեռ չկան (գոնե պաշտոնական կայքում):
Հիմա ինչն էր հետաքրքիր.
Էդ ՏԻՄԶ-ի արդյունքներն ըստ մակարդակների են՝ գերազանց (Advanced-625), լավ (High-550), միջին (Intermediate-475) և ցածր (Low-400): Հայաստանի համապատասխան տոկոսներն են.
4-րդ դասարան՝ 2007թ. - 8, 28, 60, 87 և 2003թ. - 2, 13, 43, 75 :
8-րդ դասարան՝ 2007թ. - 6, 27, 63, 88 և 2003թ. - 2, 21, 54, 82 :
Հետաքրքիրն էն ա, որ 2003թ. համեմատ հանրակրթական որակը չի ընկել ու նույնիսկ հակառակը, հատկապես գերազանց սովորողների դեպքում... Իսկ առօրյա փորձն ու բնազդը հակասում են էս վիճակագրությանը: Իհարկե մեթոդոլոգիայի ու նման հարցեր կան, բայց ըստ էս «կշեռքի» մենք միջին «մտավոր վիճակում» ենք... Կահնեմանն ասում էր, որ մենք հակված ենք ընտրելու ինտուիտիվ գրավիչ տվյալները:-)
Բայց ուրիշ հետաքրքիր բաներ էլ կան.
ա. 2003-ին գերազանց աշակերտների տոկոսը չի պակասում, լավերինը նույնիսկ ավելանում ա, ինչը չի կարելի ասել 2007-ի մասին: Փաստորեն, միջին դպրոցում որակի խնդիրն ավելի լուրջ ա. լավերի տոկոսը նույնիսկ ընկնում ա:
բ. Գերազանց սովորողները հանրակրթության կարիքը շատ էլ չունեն...Մեզ են երկրորդ թիվն ա պետք՝ «լավը»: Մեր հանրակրթության խնդիրն էդ ա: 63 ու 88-ով «գիտելիքահեն» պետություն չես դառնա:
Դե լավ հոգնեցի թվերից, գնամ մի քիչ լավ բաներ լսեմ:-)
4 comments:
Isk inchu miasin 100-its bardzr e, ete tokosner en?
Amen depqum, bteri tiva kargin bardzratsel e 2003-its 2007. Amen inch jisht e! :)
Էս տոկոսներն արտահայտում են TIMSS-ին մասնակցած 100% աշակերտներից քանի տոկոսն ա հաղթահարել չորս ուղենիշներից յուրաքանչյուրը: Այսինքն նշված տոկոսները բոլորը 100%-ից են:
Aysinqn, im asatsi hakarakn e statsvum, ha? Vor BOLOR kategorianerov barelavum e grantsvel?
Էդպես ա ստացվում, ու դրա համար էլ զարմանում եմ:
Post a Comment