Մի քանի օր առաջ ինձ հարցրեցին, թե ինչ եմ ուզում երկրի նախագահից: Մի քիչ հանկարծակիի եկա, որովհետև էդ պահին հասկացա, որ ես ավելի լավ գիտեմ, թե ինչ չեմ ուզում, (էն էլ ավելի շուտ անհասցե «պետությունից»), քան ինչ եմ ուզում: Մի քիչ մտածեցի, ու առաջին հինգ րոպեում կազմած իմ ցանկն էսպիսին է.
- հանրային այգի բոլոր միջին չափի թաղամասերում
- հանրային տրանսպորտ, որտեղ կարող եմ չկռանալ ու չկպչել մարդկանց ու կիմանամ, որ ուղիղ 7-ին ավտոբուսը լինելու է կանգառում
- պետական կառույցների հետ շփման պարզ, թափանցիկ, առանց ֆինտուֆլյուշկեքի կարգ
- հանրային գրադարան
- գյուղացու «վերապատրաստում» ու երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքներով /էս բառը չգիտեմ ինչքանով ա ճիշտ, բայց դե/ վարկավորում
- որակյալ հանրակրթություն ու մասնագիտական կրթություն /որակյալ=«մարդս մարդ լինի» ու 10 տարի սովորելուց հետո կարողանա կա՛մ բուհ գնալ, կա՛մ աշխատել/
- ագրեսիվ կանխարգելի՞չ /preventive/ առողջապահական /սպորտի հետ սերտորեն առնչվող/ ծառայություններ
- զինվորին հարգող, ֆիզիկապես ուժեղ ու խելացի բանակ
- նվազագույն աշխատավարձի էնպիսի չափ, որ կարողանամ սեզոնային նորմալ ռացիոնով սնվել ու սեզոնային միջին գնի հագուստ առնել
- գոնե պետական ու ՏԻՄ կառույցներում կաշառակերության չափերի նվազեցում՝ ուղեկցված հանրային հնչեղության դատավարություններով
- մուրացիկների համար ապաստան
- գիտության ֆինանսավորում:
Ազատ, անկախ Հայաստան, օրենքի գերակայություն, կաշառակերության վերացում, աղքատության հաղթահարում ու տենց բաներ չեմ ուզում...
No comments:
Post a Comment