Մայիս, 2008 | |
Բոստոն | Երևան |
Ամեն քայլափոխի սքանչելիորեն փթթող ծառ ու ծաղիկ, կանաչ ու արև, անձրև, ոսկրային սառցե քամի: | 100 քայլափոխը մեկ մի դարավոր ծառ: Օրինակ` թթենի, որի հասուն պտուղները շըրըըըըըխկ` ասֆալտին, դու էլ վազելով ացնում ես ծառի տակով, որ քո քաղաքացի կերպարանքը չթթոտվի: |
Ուրախ, երիտասարդ մարդիկ: Երիտասարդ, որովհետև ջահելի պես ուրախանում են կյանքով: 50-ամյա սպիտակահեր փնթի պանկ, որ իր շտապ, արժանապատիվ քայլերը համակցում է գրքի մաշված էջերին ցատկոտող սևուկ բառերին: 20-ամյա երիտասարդ, որի հանդերձի ու մազերի անփութության, իրենից մեծ պայուսակից դուրս ցցված գրքերի ու ջրի շշի համադրությունից զգլխիչ, պոռթկուն, խելագառ կենսուրախություն է բուրում:
| Լուրջ, ինքնագիտակից մարդիկ: Ինքնագնահատականն ուղղակիորեն կապված է տարանցիկ հայացքների գնահատականներից: Գեղեցիկ աղջիկներ, որոնց գեղեցկությունը հաճախ պետք է պեղել անհեթեթ հանդերձների ու շպարի տակից: Ծիծակավոր մաչոների մեջ կորած, ինքնամոռաց քայլող երիտասարդ, որին տեսնելիս փորձում ես գոնե ժպտալով հաղորդել, թե “Мы одной крови.” |
Որոշակիության շքեղություն: | Անորոշության թշվառություն:
|
Ճաշակներն այստեղ չեն հակամարտում, այլ համադրվում: | Հակամարտել փորձող ճաշակին մեկուսացնում է հենց ինքն “Ձերդ գերազանցություն” մեծամասնությունը:
|
Փողոցային երաժիշտները ինքնաարտահայտվում են: Փող են աշխատում: Բոլորն են փող աշխատում այստեղ: Երևութի “լավության” անքակտելի մաս է կազմում դրան առնչվող գումարային որակը: | Փողոցային երաժիշտները մուրում են… |
Մարդիկ հպվում, անցնում են` իրենց հավականություններով, արատներով, առաքինություններով… | Մարդիկ հպվում ու փորձում են մնալ` իրենց հավականություններով, արատներով, առաքինություններով… |
Երևի շարունակելի… |
Wednesday, May 21, 2008
Երևան-Բոստոն-Երևան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment