Երեկվանից լրիվ սրա մեջ եմ: Ամեն մի բջիջով զգում եմ, վայելում եմ էս ամեն ինչը: Ու ձեռքերս քոր են գալիս. հա ուզում եմ մի քանի, չէ, մի քանի չէ, լիքը մարդկանց ուղարկել լինքը: Ինձ հազիվ եմ զսպում, որ ՖԲ-ում չդնեմ, որտեղ մի երեք հարյուր մարդ գոնե կարող ա լսի: Ու որպեսզի չդնեմ, էստեղ գրում եմ:-) Ու մտածում եմ, ինչու եմ ուզում էդքան էական, անհատական, միանգամայն իմական բան աշխարհին ի ցույց դնել: Մանավանդ, որ շատ լավ գիտակցում եմ ռիսկը... Հետո հիշեցի առաջին պահերից մեկը. Ուոթերսը գրկում ա Վեդերին, Վեդերն սկսում ա երգել, հետևում կանգնած կիթառիստը ժպտում ա.... Այ երևի ես էլ եմ դրա համար ուզում կիսել: Էդ մենակ, անծանոթ մարդկանց միջով անցնող էլեկտրականությունը, որ ամեն մի հպումով Վեդերին դարձնում ա Ուոթերս, Ուոթերսին՝ Վեդեր, միաժամանակ ամեն մեկին թողնելով ինքն իր մեջ, սպանում ա....
Tuesday, May 20, 2014
Monday, May 19, 2014
Aldous Huxley: Brave New World
Գրեթե մի ամիս ա վերջացրել եմ գիրքը, բայց ինձ հազիվ եմ զսպում, որ ամեն մի լուրջ ու անլուրջ խոսակցության ժամանակ հղում չանեմ էս գրքին: Ինձ հետ եմ պահում, որ զրուցակիցներիս զահլեն չտանեմ իմ մեսիական տարվածությամբ: Խելոք չեմ ուզում երևալ, ուղղակի ուզում եմ միասին զարմանալ մարդու երևակայության ու խորաթափանցության վրա: Էս կյանքում լիքը հետաքրքիր բան կա, բայց մարդը շարունակում ա ինձ հուզել նույնքան, որքան աշխարաճանաչության սկզբներում:
Նոստրադամուս չգիտեմ, բայց Հաքսլին Նոստարադամուսից էլ անդին ա:
Friday, April 25, 2014
16. Պատմություն չհասկանալու կամ սխալ հասկանալու մասին
Տուն եմ գնում դասից: Հավես, ցրտոտ երեկո ա: Որոշում եմ թափառել, նոր գնալ տուն: Թոթենհեմ քորթ ռոդի գժանոցից գլուխս պտտվում ա, բայց հավես ա: Խառըխշտիլք փողոցը կամաց-կամաց գալարվում, փարվում ա մարմնիդ, ու դու չկաս, դու դառնում ես փողոցի մի մաս: Էդ փողոցային վիճակից սթափեցնում ա հեռախոսազանգը: «Հա, Մերի ջան, էս ա գալիս եմ», - ուզում եմ վրա բերել արագ-արագ, նորից փողոցին տրվելու թմրամոլային ցանկությունս հազիվ զսպելով, բայց լսում եմ անծանոթ մի ձայն.
Hi, Christina
Hi???
This is Amin.
Oh, hi there! How ARE you?
Wednesday, April 9, 2014
1 վատ բան վերջին տրենդի մասին
Մենակ ե՞ս եմ սենց ներվայնանում, թե՞ էլի իմ նմանները կան: Էս դեպքում մի տեսակ ուզում եմ, որ լինեն:-)
Գրեթե երկու ամիս ա, ՖԲ-ում հայտնվել են հոդվածներ, որոնք «թվայնացնում», սեղմագրում են սոցիալական, հոգեբանական ու հասարարակական երևույթները: Օրինակ՝ վերջին թարմ նյութը՝ 7 Habits of Highly Emotionally Intelligent People:
Էսօր պեղում եմ, որ հասկանամ ինչն ինչոց ա ու հասնում եմ Fast Company-ին (դե հայերի մատը որ խառն ա լինում, չես հասկանում, ինչ ա ստացվում:-)))))): Ոնց որ թե շատ էլ լավ բան ա: Լրիվ ապագայամետ: Հլա մի հատ նայեք՝
The site features professionals who answer business and leadership questions in 30 seconds.
Ես չեմ դիմանում էս արագությանը:-( Ինքնուրույն որոշումներ կայացնելու փնտրտուքների բացակայությանը:-( Սեղմելուց իմ օդը չի հերքում, դրա համար էլ ես ապագայի մարդ չեմ: Է հա, ինչ անենք: Կարևորը մեծամասնությունն ա:
Friday, April 4, 2014
Շարադրություն գարնան մասին
Մի օր պետք ա, չէ՞, չհիասթափեցնել շարադություն փնտրող երիտասարդներին:-) Այ, որ էսպես գրեն garnan masin sharadrutyun, գուգլն իրենց փոխարեն հայրենասիրություն անի ու հայատառ շարադրություններ բերի:
Գարնան մասին շարադրությունը, ժողովուրդ ջան, աղբ ա, ինչպես կասեր Յոսարյանը: Որովհետև ոգի չունի: Սրա մասին հետո կգրեմ, հիմա ուղղակի էսպես հիշեք:
Ժողովուրդ ջան, որ սա գտնեք, ուրախանաք, կարդաք ու տխրեք, որ արտագրելու բան չգտաք, դպրոց գնալու ճանապարհին մի հատ լսեք, թե գյուղը կամ քաղաքը ձեզ ինչ են ասում: Ի՞նչ գույներով ու բուրմունքով են խոսում ձեզ հետ: Ինչ նոտայով են փսփսում կամ գոռգոռում: Ի՞նչ են պատմում: Քանի՞ չլսված պատմություն են սվսվացնում քամին, վազանցող մեքենան, մուրացիկ տատն ու բողբոջած ծառը:
Քանի՞ չպատմված պատմություն կա գարնանային օդում: Ձեր մոր մասին: Ձեր հոր, տատի ու պապի մասին: Անկապ ու կապված հարևանների ու դասարանցիների մասին: Երբևէ հարցրե՞լ եք ձեր մորը, թե տասներկու տարեկանում իր գարունն ինչպիսին էր: Իսկ տասնվեցո՞ւմ: Մի օր էլ որ դասից տուն գաք ու մամայի սարքած համով ճաշն ուտեք, հիշեք, հարցրեք: Ու իր պատմությունից կառնեք գարնանային արևի դողդողացող, անհամարձակ ջերմությունն ու վայրի անձրևի սթափեցնող թարմությունը, գարունօրվա գժությունն ու նորի՝ հանգիստ չտվող մարմանջը: Դասից տուն ճամփին կանգնեք ու նայեք ծառին, կանաչ խոտի վախվորած գլխիկին, անհամեստ ճնճղուկներին ու անհագուրդ հողին:
Ու էլ գուգլ չեք անի՝ «գարնան մասին շարադրություն»: Կնստեք, գրիչը սիրուն ձեռներդ կառնեք ու կգրեք ձեր շարադրությունը ձեր գարնան մասին, որ տասնյակ, հազարավոր գարունների համուհոտն ունի: Ու ձեր շարադրությունն արդեն աղբ չի լինի, քանի որ փոխ կառնի ձեր ոգին: Լավ, մի մասը:-)
Thursday, March 20, 2014
"Cancioncilla del primer beso" FGL
En la mañana verde,
quería ser corazón.
Corazón.
Corazón.
Y en la tarde madura
quería ser ruiseñor.
Ruiseñor.
quería ser ruiseñor.
Ruiseñor.
(Alma,
ponte color de naranja.
Alma,
ponte color de amor)
ponte color de naranja.
Alma,
ponte color de amor)
En la mañana viva,
yo quería ser yo.
Corazón.
yo quería ser yo.
Corazón.
Y en la tarde caída
quería ser mi voz.
Ruiseñor.
quería ser mi voz.
Ruiseñor.
¡Alma,
ponte color naranja!
¡Alma,
ponte color de amor!
Ֆուտուրիստական սցենար
Երեկ Վահանը սենց մի հոդված ուղարկեց նոր սերնդի մասին, որը սիրում ա իր սեքսուալ կյանքն անգամ «կիսել» օնլայն: Դե որ կարդում ես, ուզած-չուզած սկսում ես մտածել: Մտածում եմ, ի՞նչն ա մեր դարում մնացել անհատական, ներքին, «ես ու ես»: Կիսում ենք մեր խոհերը, հույզերը, մտքերը: Ավանդական երեկոները տեղափոխվել են 24-ժամյա հարթակներ՝ բլոգեր ու սոցցանցեր, չեթեր ու ի-մեյլներ: Եթե առաջ կարդում էիր, մտածում, քայլում, դիտում, հետո ընկերներով հավաքվում ու խոսում էդ ամենի մասին, ու մենակ էդ խոսակցության ժամանակ կարող էիր հավաքված մտքերն ու հույզերը հանրայնացնել, հիմա անդադար հոսք ա նման խոսակցությունների: Ու թաքուն անկյուն չի մնացել: «Ես ու ես»-ի անկյուն ու ժամանակ չի մնացել, չկա: Թե՞ չափազանցնում եմ: Առաջ սիրում էի բլոգ գրել, որովհետև մտածում էի, իմ մտքերն էին, ոչ տաղանդավոր, ոչ յուրօրինակ, բայց ամեն մեկի ձևավորումը մի կյանք էր: Հիմա ես ինքսզինքս մտածելու համար պետք ա բլոգ չկարդամ, ՖԲ չմտնեմ (դե ես շատ տարրական յուզըր եմ): Էս հլա էստեղ, բա մարմի՞նը:
Ամոթը մարմինը երկար ա հետ պահել կիսելուց: Բայց էլ չի ստացվում:-) Իմ սերունդը մեծացրել ա մարմինը մնացած բաներից գրեթե լրիվ առանձնացրած:-) Նորն էդպիսին չի: Նորի մոտ քանի որ մտքերը, հույզերն ու զգացմունքները նյութականցվել են ու նյութականացվում են սրընթաց տեմպերով (բա ո՞նց չի նյութականացվում, հլա մի հատ ստատուսները նայեք, տառերն էլ են նյութ, նյո՞ւթ չեն, նկարը նյո՞ւթ չի, բազմիմաստ բազմակետերը նյո՞ւթ չեն), մարմին-ոգի գիծը կարծես թե անհետացել ա: Ու երևի դրա համար էլ կիսում են: Ամեն ինչ:
Նյութը ժամանակին պայմանավորում էր մեր համայնքները: Օրինակ՝ կռվել իմացողը դառնում էր որսորդ, հիմա էլ՝ վարձու զինվոր: Բան ստեղծողն՝ արհեստավոր: Բառ ստեղծողները քիչ էին ու երբ ստեղծում էին, էնքան բան-նյութ կար դրա տակ, որ ինքնըստինքյան ստեղծագործությունը դրանից վեր էր ու դրանով էլ նյութ չէր: Հիմա շատացել ենք ու էնքան բառ ենք ստեղծել, որ հիմա պետք ա սկսենք համայնքների վերաձևավորումն ու նորերի ստեղծումը: Եթե առաջ ու հիմա վենգերյան community of practice-ն ի մի էր բերում բան ստեղծողներին, վաղն էդ պռեքթիսը լինելու ա նյութ դարձած արժեքի դավանանքը: Էլ պոլիամորիստ, էլ նատուրալիստ, էլ ագրոկուլտուրիստ: -իստային համայնքներ են ձևավորվելու, որ պիտի սովորեն իրար հետ ապրել, թե չէ մարդկությունը կվերանա:-)
Subscribe to:
Posts (Atom)