Փափկություն կար օդում: Ծանծաղ ու ծույլ անձրևում: Որ պիտի գար ամբողջ օրը: Ալարկոտ, անհավես: Պիտի գար, որովհետև նոյեմբերը վերջանում էր ու իրեն ասել էին, որ ինքը պիտի գա: Պիտի իջնի քաղաք ու տեղա: Ինքն էլ իջել ու տեղում էր, բայց ժլատորեն: Կիրքն ու առատաձեռնությունը մնացել էին հեռավոր ապրիլում:
... երբ կարելի էր խենթ քրքջոցով պարուրվել դեռատի ու մերկ պարանոցներին:
Հիմա բոլոր պարանոցները փակ են: Երփներանգ ու տաքուկ շարֆերով: Հիմա փակվելու ու տաքանալու ժամանակներն են: Պաշարելու ու կիսվելու ժամանակներն են: Հիմա ինքը որ հորդա, կվերջանա: Կտեղա-կտեղա, կսառի, կսպառվի, ձյուն կդառնա:
Ու դրանից ժլատացել է: Հոգնել է: Մեծացել է: Հանդարտվել:
2 comments:
Շատ սիրուն ես գրել :)
:-)
Ապրես, Բյուրի ջան, գրվել ա, չեմ գրել:-)))
Post a Comment