Ուրբաթ օրը բանակցությունների ու առաջնորդության մասին վերապատրաստման ժամանակ խոսվեց էն մասին, որ առաջնորդն իր հետևորդների հետ հաղորդակցվում է պատմություններով: Ինչպես միշտ էս գունավոր աշխարհում կա մատերիա ու հակամատերիա, պատմություն ու հակապատմություն:
Բարձրաստիճան ոստիկանին պաշտոնանկ են անում, դատում են, մարդիկ ասում են. «Քավության նոխազ էր»: «Վերևներին լավ չի նայել»:
Անկուսակցականն առանց կուսակցությունների օժանդակության ընտրվում է ԱԺ, մարդիկ ասում են. «Եթե Դուք հայտնվել եք խորհրդարանում և օլիգարխ չեք, ապա դա եղել է «Ձեր պայմանավորվածությունների շնորհիվ», ոչ թե հենց այնպես»: «Բայց Դուք չէիք կարող հենց էնպես, առանց «մեջքի» ու փողի ընտրվել մի քաղաքում, որտեղ բոլորը գիտեն, թե որոշումները որտեղից են կայացվում»:
Ո՞ր պատմությանն եք հավատում: Անգամ դեղնակտուցն էսօր Հայաստանում երկրորդին ա հավատում: Ինչո՞ւ: Որովհետև ամեն երկրորդ դեղնակտուց տեղից վեր ա կենում ու կրակ լցնում բենզինի վրա իր անհավատությամբ: «Հասուն» կտուցովին դեռ ներելի ա...
Բոլոր պատմություններն ու հակապատմությունները Հայաստանում անհիմն են, որովհետև փաստերի մասին ոչ ոք չի հիշում կամ (լավ, հանուն արդարության), քչերն են հիշում:
Որովհետև հավատի վրա են հիմնված, իսկ այն իռացիոնալ ա: Որը չի նշանակում, թե գոյություն չունի: Ունի, բայց ցանկացած փաստ բեր, աշխարհի բոլոր փաստերը բեր, մեկ ա, էս հակապատմություններն ավելի ուժեղ են լինելու, որովհետև մենք չենք ուզում ՀԱՎԱՏԱԼ լավին: Վերջ: Նույնիսկ Կահնեմանն (պահ;-)) ա ասում, որ մեր ուղեղային ռեցեպտորները մի քանի անգամ ավելի արագ ու ինտենսիվ են ընկալում վատ լուրերն ու վատ իրավիճակները, քան լավը: Որովհետև վատն ակնկալելով՝ փորձում ենք կանխել, կռվում ենք, որ գոյատևենք: Ու էնքան, որ երբ կռվելու ու գոյատևելու խնդիր չկա, սկսում ենք լավը վատացնել: Որ գոյատևենք:-) Սովորույթի ուժ, ոնց որ ասում են:
Նույնիսկ եթե պատմություններն անհիմն են, ես նախընտրում են հավատալ պատմությանը: Որ փոխվենք: Ոչ կուրորեն: Բայց քանի դեռ հակապատմությունը նույնքան անհիմն է, ես նախընտրում եմ պատմությունը...
P.S. Սուտ էլի:-) Կամ էլ ոչ սուտ:-)))
P.S. Սուտ էլի:-) Կամ էլ ոչ սուտ:-)))
4 comments:
Ես էլ եմ պատմության կողմից
"Նույնիսկ եթե պատմություններն անհիմն են, ես նախընտրում են հավատալ պատմությանը:"
Isk ete hents qo asats pasterov arajnordves u verlutses ev voch te HAVATAS?! :P
Շատ կուզենայի, բայց ես փաստեր չեմ կարող հավաքել, որովհետև նախ անմիջական մասնակիցը չեմ օրինակ նշված երկու գործընթացների ու ցանկացած փաստ, որ կողմերը ինձ կներկայացնեն, պիտի վիճարկվի: Ու իմ կյանքում էդ պատմությունների թիվն էնքան շատ ա, որ յուրաքանչյուրի համար փաստ հավաքելով կմոռանամ ապրել, այսինքն ապրել ինչպես ես եմ դա պատկերացնում:-) Օբյեկտիվորեն ես դա չեմ կարող անել: Ինչ-որ մի պահ եթե ինքս «հետաքննությամբ» չեմ զբաղվում, պիտի վստահեմ այս կամ այն կողմին: Ոչ կուրորեն, նորից եմ ուզում շեշտել, բայց եղած ՈՐՈՇ փաստերի վրա հիմնվելով՝ ինչ-որ պահից պիտի ընտրես. վստահել, թե չէ:-)
Paymanakan vstahel, arants "emotional investment" anelu qo koghmits. Qani vor pastera jshgrtoren chgites.
Post a Comment