Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերեւից խնդաց զվարթ ու ոսկեձայն.- Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին, Հազա՜ր խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան: Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ, Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.- Աշխարհը - ալ, նարնջագույն, վառքը - կարմիր, Ողջը - հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին... |
Հոսում է տաք, ինչպես հեշտանք, կամ ձույլ ոսկի,
Հոսում է ծանր, ու հորդահոս, ու արնավառ. Լցվում է թեժ խնդությունով կուրծքը հասկի. Օրերը - տոթ, ձիերը - վառ, վազքը - խելառ: Լո՜ւրթ երկինքներ՝ իջած հասուն երկրի վրա, Բարձր ճիչեր, ու հրդեհներ, ու ծիածան.- Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա.- -Ախ, վա՛յ նրանց, որ չապրեցին ու չտեսան...
Ե. Չարենց
1921, մայիս, Երեւան
|
P.S. Գողացել եմ, որովհետև արևի մասին ա:
3 comments:
Charentsa himnakanum andur a...
sexi masin a
դե հա, արևն էլ ա նաև սեքսի մասին:-)
Post a Comment