Կամ էլ դրանց բացակայության մասին... Մենք ինչքան մոտենում, էնքան հեռանում ենք միմյանցից: Կանգնած եմ կանգառում: Բորորը հեռախոս ունեն: Բոլորը խոսում են կամ գրում: Բայց երկուսն էլ փողով են, երկուսն էլ պլաստմասի ու երկաթի միջով են անց կենում ու հասնում ում պիտի հասնեն: Ինչքան հասանելի, էնքան էլ հեռու են դրա երկու ծայրում գտնվողներն իրար համար, որովհետև չտարածությունը համբերություն, ջերմություն, ժամանակ ու սեր ա պահանջում: Աչքերի մեջ նայել, տրվել ու վերցնել ա պահանջում: Մենք տիեզերական տարածություններ ենք ստեղծում մեր միջև: Հեռախոսների ու համակարգիչների օգնությամբ:
2 comments:
ըհը, ու դժվար ա ասել` դա լավ ա, թե վատ
Դե ամեն մարդ ինքն ա ընտրում երևի դրա լավությունն ու վատությունը;-)
Post a Comment