Հազվադեպ է պատահում, որ մարդու դեմքը միանգամից մխրճվի սրտումդ ու տակնուվրա անի: Էն էլ տոթակեզ ավտոբուսում...
Քառասունհինգ-հիսուն տարեկան տղամարդ էր: Ծաղրանկարիչն անմիջապես կընդգծեր մեծ քիթն ու աչքերն օղակած պարկերը: Բայց չէր համարձակվի նկարել... Որովհետև հանդարտ, կապույտ անհունի մեջ խորտակող աչքերի ողբերգությունն ու լիքը շուրթերի ժպտացող դառնությունը ողբերգակի վրձին էին պահանջում... Այս դիմագծերը խոնարհում են պահանջում: Մարդու առջև, ով ցավել է... ու առանց չարացածության ու անտարբերության դիմավորել մահը հույսի ու անիմաստությունը պայքարի:
Ճանապարհին, 453 համարում, ինքը, կինն ու ավագ որդին թերաճ կրտսեր որդուն պատմում էին Լոնդոնի մասին:
No comments:
Post a Comment