Հայրս կոստյումը կրում էր արժանապատվությամբ: Ասես իր ինքնարարման խորհրդանիշը լիներ, գյուղից քաղաք իր պրպրտուն մտքով կամուրջ կապած հետաքրքրասիրության հանդերձը, որ կրում էր բծախնդիր խնամքով... Միշտ կոկիկ էր, փողկապով:
88-ի ձմռանը մի օր եկավ Ալավերդի, որտեղ ձմեռային քառորդն էինք շարունակում: Դուրս եկանք միասին, քայլում էինք Դեբեդի ափով: Չեմ հիշում ինչ էինք խոսում, երևի ինչ-որ կարևոր բան: Կյանքն էդ օրը փոխեց իր հունը: Մեծացա, երբ տեսա հորս հոգնած աչքերը, հաստ, բանվորական «տուլուպն» ու կեղտոտ, ծանր սև կրկնակոշիկները...
No comments:
Post a Comment