- Միգուցե նման վարքը ալտրուիզմի աղբյուր է. ես քեզ ու քո ընտանիքին միս եմ տալիս՝ ակնկալելով, որ դու էլ որսորդությունից վերադառնալիս նույն կերպ կվարվես: Սա այն դեպքում, եթե բոլորը լավ որսորդներ են, սակայն միսը բաժանվում է թե՛ լավ, թե՛ վատ որսորդներին ու նրանց ընտանիքներին: Չաշխատեց:
- Տղամարդիկ որսորդության միջոցով իրականացնում են նաև պաշտպանի իրենց գործառույթը: Առյուծները թերևս մեծ վտանգ են ներկայացնում ցեղախմբի համար, սակայն ոչ ավելի, քանի հարևան ցեղախմբի տղամարդիկ: Իսկ որսորդները բացակայում են շաբաթներով՝ կանանց ու երեխաներին թողնելով ծերերի ու անկարող տղամարդկանց հետ...
Եվ ինչո՞ւ է Աչե տղամարդը շարունակում նման վարքը: Արտամուսնական սեքսը հաճախակի երևույթ է այս ցեղախմբում: Մի քանի տասնյակ Աչե կանայք իրենց 66 երեխաների հավանական հայրեր անվանել են 2,1 տղամարդ՝ ամեն երեխայի համար: Լավագույն որսորդների անունները ավելի հաճախ են հնչել որպես երեխայի հավանական հայր...
Տղամարդու ու կնոջ շահերի տարբերություն. կնոջ բեղմնավորումից հետո նրա վերարտադրողական գործառույթի արդյունքի վրա սեքսուալ կողակցի թիվը չի ազդում: Եթե կինն արդեն իսկ բեղմնավորված է մի տղամարդու կողմից, մյուսի հետ սեքսը չի կարող ավարտվել ևս մեկ պտղի ձևավորմամբ: Առնվազն ինը ամիս: Մինչդեռ անհավատարմության մի քանի րոպեների ընթացքում նույնիսկ ամենահավատարիմ տղամարդը կարող է կրկնապատկել իր ժառանգների թիվը...
Պարզ է, չէ՞:-)))))
Բայց հիմա էլ նայենք կանանց: Կինը հաճախ տղամարդու երկու հիմնական արխետիպերից՝ 'provider' և 'show-off' (չգիտեմ ինչպես թարգմանել՝ «ապահովող» և «ցուցամո՞լ»:-)) նախընտրում է առաջինը: Առավել կայուն ու երկարաժամկետ հարաբերությունների համար: Սակայն նա բավականին շահում է, «ցուցամոլին» հարևան ունենալով, որովհետև վերջինիս հետ արտամուսնական սեքսի փոխարեն կարող է իր և իր երեխաների համար ավել միս ստանալ:
Ահա և շահերի հատման կետ: Գոյատևման համար մատչելի և հնարավորինս քիչ ռեսուրսների ծախս պահանջող ճանապարհներ:-) Սե՞ր, դա ինչ բան է...
Չեղավ էսպես, մի կես էջ ձրի թարգմանեցի:-) Իսկ գիրքը արժի կարդալ. շատ բաներ տարիների ընթացքում ինքդ ես գլխի ընկնում, ուղղակի հետաքրքիր է դրանց գիտական անվանումներն իմանալ:-) Իհարկե, կան նաև բաներ, որոնց մասին չէիր մտածել, օրինակ՝ ինչո՞ւ է մարդու էգի մոտ օվուլյացիան գաղտնի, մինչդեռ այլ տեսակների էգերի մոտ սովորաբար դա արտահայտվում է արտաքին ազդանշաններով...
No comments:
Post a Comment