Մեծամորի հնավայր: Մեր թվարկությունից առաջ 11-9-րդ դարերում Մեծամորի քաղաքակրթության ժամանակվա աստղադիտարան, ենթադրաբար: Լուսինը տեսնո՞ւմ եք:-) Եթե չէ, ձեզանից աստղագետ դուրս չի գա;-)))
Monday, March 28, 2011
Thursday, March 24, 2011
Երկխոսությունների Դրամատիկականից ու Դրամատիկականի հետ
Քույրս.
- Քիս, ի՞նչ տոմս վերցնեմ:
- Վաղվա ներկայացման: 1000 դրամով:
- Քիս, ի՞նչ տոմս վերցնեմ:
- Վաղվա ներկայացման: 1000 դրամով:
- Ասում են 1000-ով չկա, 1500-ից ա սկսվում, վերցնե՞մ:
- Չէ, սպասիր զանգեմ:
Զանգում եմ: Սկզբից մի տղամարդ շատ հաճելի ձայնով ասում է, որ պիտի այլ համարով զանգեմ տոմսերի համար. «Վերջում 23: Զանգեք և պատվիրեք»
Վերջում 23 եմ զանգում.
- Բարև Ձեզ, վաղվա ներկայացման տոմսեր ունե՞ք:- Այո, -պատասխանում է կանացի դժգոհ մի ձայն, որին անհանգստացրել են կարևորագույն մի գործի կեսում:
- Գները կասեի՞ք:
- 1000-1500, - դժկամությամբ պատասխանում է նույն ձայնը:- Կարո՞ղ եմ երկու տոմս պատվիրել, 1000- դրամանոց:
- Ոչ, երկու տոմս չեք կարող պատվիրել:
Կարկամում եմ, չգիտեմ ինչ ասել, հետո վրա եմ բերում.
- Իսկ քանի՞ տոմս պիտի պատվիրեմ, որ ընդունելի լինի Ձեզ համար:
- Կոլեկտիվ հայտ պիտի ներկայացնեք:
- Լավ, շնորհակալություն, ես տեղում կվերցնեմ տոմսերը:
Անկապ /պարզվում ա, էլի էսպիսի վերնագիր կա:-)/
Երբ քայլելիս նկատում եմ, որ ինձ են նայում, միանգամից անցնում եմ բադիկաքայլի, անգիտակցաբար:-) Երբ մի քիչ երկար են նայում, ոտքս ոլորվում ա, սովորաբար ձախը:-)
Երբ իմ մասին լավ բան են ասում, որքան էլ համաձայն լինեմ, ջերմությունս բարձրանում ա ու սիրտս նեղվում:-)
Շփոթվելիս սկսում եմ ձեռքով մազերս հետ տանել:-)
Կարդալիս ունքերս կիտում եմ ու զայրացած տեսք ստանում:-) /էս մեկն իհարկե ինձ ասել են, ես հո ինքս ինձ հայելում նայելով չեմ կարդում:-)/
Էլ ի՞նչ եմ անում, չեմ հիշում:-)
Tuesday, March 22, 2011
Գիշերահավասարից առաջ
Հողից հոտ քաշող ամպերի անձրևային ինքնահաստատումը մթան մեջ կամաց-կամաց ընկղմվող քաղաքին դեռ մի քանի ժամ էլ պիտի շարունակեր թաց օրորացային թնկթնկալ: Գուցե մինչև առավոտ: Հետո տղան կնկատի, որ գարնանային գիշերահավասարից րոպեներ առաջ անձրևը ծիսակարգի պես մի բան է, որ քաղաքը մաքրում ու պատրաստում է՝ հիմա արդեն ավելի շատ լույսի իրականությանը: Համեմատությունը աղջկան դուր կգա:
Սեփական գիշերահավասարը ենթագիտակցաբար դիմավորող երկուսի համար թաց փողոցներում աննպատակ թափառումը նույնպես ծիսակարգի պես մի բան էր: Ու որքան էլ իրարից անկախ՝ գիշերային քաղաքն ու ինքնակերտ արգելքների դեմ դուրս եկած զույգը անխոս միավորվել էին երկար ու ցուրտ օրերին հրաժեշտ տալու գործում...
Monday, March 21, 2011
Նոր սկիզբը
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...
Տերյան
Էդինբուրգի ամենալավ նկարներից մեկը
Ափսոս չեմ կարողանում հենց նկարը դնել, հուսով եմ մի օր չի անհետանա էս կայքը... Էդինբուրգը մնաց իմ ամենասիրելի քաղաքը...
Մենք էլ կանք, բայց չեմ կարողանում հղում անել: Ուղղակի հիշեցում ինքս ինձ. նայել Большие панорамы-ի տակ: Լոռին ա՝ Անտոն Վասիլևի աչքերով:
Thursday, March 17, 2011
Մի լուսանկարի պատմություն
Համբարձում պապիս հիշելիս սկզբում հայտնվում են ժպտացող աչքերը,
Լույսի պես թափանցիկ, ամենագո ու անշոշափելի խորություն ունեին պապիս աչքերը՝ լողում էիր էդ պարզ հանդարտության մեջ ու պարուրվում ջերմության թավշե ալիքներով: Կամ ... էս «կամը» լավ չգիտեմ, երեխա ժամանակ «կամ» չկար, բայց հիմա հասկանում եմ, որ էդ պարզությանը կամ պիտի տրվեիր կամ գլուխդ առած հեռու փախչեիր դրանից, որովհետև հետո, մենակ, չէիր կարողանալու հայելու մեջ ինքդ քեզ ուղիղ նայեիր:
Լույսի պես թափանցիկ, ամենագո ու անշոշափելի խորություն ունեին պապիս աչքերը՝ լողում էիր էդ պարզ հանդարտության մեջ ու պարուրվում ջերմության թավշե ալիքներով: Կամ ... էս «կամը» լավ չգիտեմ, երեխա ժամանակ «կամ» չկար, բայց հիմա հասկանում եմ, որ էդ պարզությանը կամ պիտի տրվեիր կամ գլուխդ առած հեռու փախչեիր դրանից, որովհետև հետո, մենակ, չէիր կարողանալու հայելու մեջ ինքդ քեզ ուղիղ նայեիր:
Subscribe to:
Posts (Atom)