Իմ տարեկիցները կհիշեն էս գիրքը՝ Ն.Կուն «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները»: Մեր հրատարակությունը սևուսպիտակ, հաստ շապիկով էր, մեջը՝ աստվածների ու հերոսների «սխրագործությունները»: Չգիտեմ ինչու, հերոսների մասին չէի սիրում կարդալ, բայց աստվածների ծնունդն ու կյանքը մի տաս անգամ իրար հետևից կարդում ու չէի հոգնում:
Ինձ շատ էր դուր գալիս Աթենասը:-) Ինձ թվում ա, էն փաստը, որ ինքը պապայիս ամենասիրելի աստվածն էր էդ բոլորի մեջ, քիչ դեր չուներ սեփական նախասիրությունս բարձրաձայնելու հարցում:-)
Բայց միշտ թաքուն նախանձում էի Աֆրոդիտեին:-)))) 10-12 տարեկան էի: Ինչո՞ւ պիտի նախանձեի էս սիրուն աստվածուհուն, մանավանդ, որ իմ սիրածն էլ վատիկը չէր, ու հլա վրադիր էլ, շատ խելոքն էր: Հիմա դժվարանում եմ ասել, թե ինչու, չնայած եթե Ֆրեյդին հետևեմ, հեչ էլ չեմ դժվարանա:-)) Բայց հիմիկվա ասածս կոպեկի արժեք չի ունենա, որովհետև վաղուց 10-12 չեմ, ու վաղուց գոյություն չունի մեր պուճուրիկ պատշգամբի նեղլիկ թախտից, դրա շուրջ շնչող հինգհարկանի նախկին հանրակացարանը բնակեցնող մարդկային կյանքների կծիկից, ավտոտնակային կտուրներից բնականորեն առաջացած բակային խաղերը հյուրընկալող խաղահրապարակից ձուլված իմ աշխարհը: