- Էրիկ ջան, մի հատ քո էն սև պլամասԾերը տուր, էլի: Վեշ բերելիս վրին գրեմ:
Էրիկը 7-րդ դասարանում գնում ա Սևան ճամբար:
- Սամո ջան, Լաերտը տարե՞լ ա:
- Չէ, Սեդա ջան, Վաղոն ա տարել:
Սեդան կարկամած նայում ա Սամոյին.
- Լաերտը, Սամո ջան, լաերտը, էն որ ականջին ա դնում, լսում:
- Սամո ջան, տո աչքն էլ չեմ հանո՞ւմ: Կեկչուպ ու ձուկ եմ առնում ու սաղի աչքի առաջ ուտում:
Լազոն, Սեդայի ամուսինն, իր իսկ բառերով «կյանքն ուտում էր».
- Երբ պըտի մեռնի, ես ապրեմ:
Լազոն վերջապես Սեդայի կամքը թամամում ա:
Թաղմանը.
- Վաաաաայ, Լազո ջան, դու ինձ համար լավ ամուսին էիր...
- Սեդա, սաղ օրն ասում էիր «երբ տի մեռնի», հիմա մեռավ, լավ ամուսին դարձա՞վ: Խի՞ էս տենց ասում:
- Բա ի՞նչ անեմ, Անո ջան, էսքան մարդ ա գալիս տուն....
- Սամո ջան, որ իմանաս էդ Սիրուշն իիիիինչ գործ ա անում, էէէէէէէէէէէէէ. գնում ա Երևան, Էրմիտաժից ոսկին բերում, ստի ծախում, էդ փողով եդ գնում Էրմիտաժ, թազա ոսկի առնում։
Wednesday, July 8, 2015
Monday, July 6, 2015
Թռչելու հեքիաթ
Առավոտ լուսո: Հազիվ լուսո: Դեռ շեկոն կապույտը չէր վառել: Ու շեկոյի բեկորներից հազիվ մի քանի ժամով ազատված մարմինն ուզում էր դուրս թռչել:
Դրսում կյանքին նախորդող անդորր էր. անշարժ, լուռ, հովահամ: Դուրսը մեղրածոր ներս առավ իրեն, ու կյանքը մնաց մի ուրիշ դրսում: Տերև չէր շարժվում: Օդը չէր շարժվում: Ինքը չէր շարժվում:
Շեկոն էր շարժվում: Ծույլ ու մեծ: Հրահուր ու ահագնացող: Վերև ու վերև:
Սևոյի փռնչոցից ներս ու դուրս ընկան իրենց տեղն, ու կյանքն սկսվեց: Կաաաաամաց հասավ գոմի դռանն ու մեջքը ծագող շեկոյին անելով՝ ճռռացրեց ժամանակի ծանրությունից նվաղած դուռը: Սևոն փռնգացրեց ու ծուռ նայեց իրեն:
- Սևոոոոոոոոոոոոոոոոո, - քնքշանքով հյուսված ձայնից Սևոն խոնարհեց գլուխն ու անհամբեր սպասեց իր բարևին:
- Բարև, Սևո: Իիիիի՞՞՞՞նչ կա-չկա, Սևո:
Սևոն հաճույքից ու դրսի հովից սարսռաց: Ինքն էլ մկների խրախճանքից ճողոպրած թամբով կնքեց վաղեմի, անմեկնելի ընկերությունն ու դուրս եկավ հանդ: Բայց օրը հանդոտ չէր, սարոտ էր: Մտածեց. շեկոյին վերևից կբարևի էսօր: Էսօր վերևների օր ա: Մտածեց ու Սևոյի գլուխն արեց դեպի Կապուտակ: Գյուղի կողքին թիկնած սարը դեռ չէր զարթնել: Սև ստվերած, նոթերը կիտած կանգնել ու չէր հրավիրում: Բայց ինքն էսօր վերևոտ էր զարթնել, դուրսուներս ներուդուրս արած էր զարթնել, Սևոյի համաչափ թափ-թափ-թափիկն էլ տատի պատմած Քուռկիկ Ջալալու հևքն ուներ:
Սևոն առաջ էր գնում, ինքը՝ վերև: Մինչև հասան քարափի գլխին ու հավասարվեցին շեկոյին: Երեքով թառեցին Կապուտակի թիկնեղ ուսերին ու ամեն մեկն իր ներսուդուրսը գտած նայում էր հեռուն՝ կա՛մ ներսից, կա՛մ դրսից, ո՞վ իմանա: Ու էսպես երկար պիտի հայեին, եթե հանկարծ երկինք չպատռվեր Հազարան Բլբուլի թևերից պոկված հազարան գույներով: Աշխարհ հանկարծ դարձավ նախշուն: Աշխարհ դարձավ գիժ: Ինքն ու Սևոն, Շեկոն ու Կապուտակն էս գունավոր գժությունից կյանքի հոտ առան ու հնությունից խունացած ներսուդուրս լսվեց գույներով: Շատ գույներով....
***
Բաաաաա, էստեղ հեքիաթը կանգ առավ, մինչև կգա, ասեեեեենք, սողալու հեքիաթը:-)
Friday, June 19, 2015
"Listening is loving"
Էնպես ա ստացվում, որ լսելու մասին մտքերն ինձ սիրում են հյուր գալ: Ու ավելի ու ավելի հաճախ: Որովհետև մարդկանց մեծ մասը լսել չի կարողանում, իսկ ես, որ մի ժամանակ լսող էի, ավելի ու ավելի քիչ բան եմ սկսում գտնել՝ լսելու արժանի:-) Ու դառնում եմ չլսող: Կամ էլ «ծերանում եմ, Պարույր Սևակ»:-))))
Բայց ինչ էի ուզում ասել. էդ նոր պուպուշ բառերից մեկը, որ մտել ա իրեն հումանիստ համարող մարդու բառապաշար՝ էմպատիա, ապրումակցում, կամ ինչպես մեր տատերն ու պապերը անհիշելի ժամանակներից կոչել են «ուրիշի կոշիկների մեջ մտնել» կամ «քեզ մի պահ դիր իրա տեղը», իրականում լսելու մասին ա: Որովհետև ուրիշի կոշիկներում հայտնվելը չի նշանակում ուղղակի ՔՈ ոտքերով մտնել ՈՒՐԻՇԻ կոշիկների մեջ: Էդ նշանակում ա, քո ոտքերը դարձնել ուրիշի ոտքեր ու մտնել: Երբ լսում ենք մարդուն, միանգամից լսածը տեղավորում ենք մեր աշխարհում ու գնաց. պատասխան ա, որ տալիս ենք: Որը նշանակում ա մի բան. չենք լսում: Եթե իսկապես լսում ես, գրեթե անհնար ա միանգամից պատասխաններ գտնել: Ինչո՞ւ:
Երեկ մի պահ լամպը վառվեց. լսելն աշխարհի ամենահետաքրքրիր բան ա, լսելը մետամորֆոզ ա: Դու կերպարանափոխվում ես: Դու քո աշխարհը մի կողմ ես դնում, դու հայտնվում ես ուրիշի աշխարհում ու սկսում հասկանալ էն, ինչ ասում ա մարդը...Դու դառնում ես ինքը...դու լսում ես ոչ միայն էն, ինչ ասվում ա էս պահին, դու դառնալով ինքը, սկսում ես գիտակցել կամ դրանից էլ անդին, թե ինչու, ինչպես ա մարդն եկել նրան, ինչ հիմա ասում ա քեզ։ Ու հետո հետ ես գալիս ինքդ քեզ: Ո՞նց ա հնարավոր միանգամից պատասխան ունենալ...Ու ինչպե՞ս ա հնարավոր միշտ պատասխան ունենալ... Եթե էս ընթացքը չկա, չկա լսել:
Էնքանով, որքանով... Դժվար ա: Բայց ի՞նչն ա հեշտ էս աշխարհում, եթե հիմար չես:
P.S. Երեկ էս հավես կինոն նայեցի, երբ լամպն սկսեց շաշ-մաշ լույս տալ:-)
Tuesday, June 2, 2015
Էքզիստենցիալ
Բնությունն ուղղակի պայթում ա գեղեցկությունից: Բեկորներն ընկնում են մեքենայի բաց պատուհաններից ներս, բայց Հայկի էքզիստենցիան դրանից չի փոխվում.
- Ի՞նչ անեեեեեեմմմմմմ....
- Արի խառը տառերով խաղ խաղանք:
- Իիիիի, բայց դա գրավոր աաաա...
- Չէ, սենց էլ կարող ենք խաղալ: Ըհը, ես ասեցի՝ ՐՍԱ:
- Ըըըըըըըըըըըըըըըըըըը.... ՐԱՍ՞՞՞՞՞............... բայց չկա տենց բառ:
- Չկա: Հլա էլի մտածի:
- Ըըըըըըըըըը.... ՍՐԱ՞՞՞՞՞......... բայց չէ, չէ՞:
- Չէ, ինչի՞։ Կա ՍՐԱ բառ, օրինակ սրա մեքենան: Բայց դա չի:
Հայկ լռում ա: Մի րոպեն չբոլորած.
- Ռնգեղջյո՛ւր:
- Հա, բայց ինչի՞ ՌՆԳԵՂՋՅՈՒՐ, Հայկ ջան: Սկի Ջ էլ չկա իմ ասածի մեջ:
- Իիիիիիիիիիիիիիիիիի, չեմ ուզում մտածել, - ու ժպտալով թրմփում ա նստարանի թիկնակին:
- Ի՞նչ անեեեեեեմմմմմմ....
- Արի խառը տառերով խաղ խաղանք:
- Իիիիի, բայց դա գրավոր աաաա...
- Չէ, սենց էլ կարող ենք խաղալ: Ըհը, ես ասեցի՝ ՐՍԱ:
- Ըըըըըըըըըըըըըըըըըըը.... ՐԱՍ՞՞՞՞՞............... բայց չկա տենց բառ:
- Չկա: Հլա էլի մտածի:
- Ըըըըըըըըըը.... ՍՐԱ՞՞՞՞՞......... բայց չէ, չէ՞:
- Չէ, ինչի՞։ Կա ՍՐԱ բառ, օրինակ սրա մեքենան: Բայց դա չի:
Հայկ լռում ա: Մի րոպեն չբոլորած.
- Ռնգեղջյո՛ւր:
- Հա, բայց ինչի՞ ՌՆԳԵՂՋՅՈՒՐ, Հայկ ջան: Սկի Ջ էլ չկա իմ ասածի մեջ:
- Իիիիիիիիիիիիիիիիիի, չեմ ուզում մտածել, - ու ժպտալով թրմփում ա նստարանի թիկնակին:
Tuesday, May 26, 2015
զարմանալի և բարի և իրական պատմություն...
Եթե գոնե վերջին երեք տարում Երևան-Կիրովական երթուղին անցել եք «հանրային» տրանսպորտով, ոչ թե ձեր մեքենայով, կամ ավելի նախանձելի հեծանիվով, ուրեմն գիտեք մգացված ակնոցով ու վստահ քայլվածքով, ձայնը երբեք չբարձրացնող, ամեն ինչ տեսնող ու հայացքով մենեջմենթի ունիկալ փորձեր արձանագրած միջին տարիքի տղամարդուն, որը տնօրինում ա «գիծը»: Երևի: Կամ էլ տնօրինողի լիազորված անձն ա տեղում ու նույնիսկ եթե չի, դրվածքն էնպիսին ա, որ «ասողն» ինքն ա:
Ու նաև փոքրամարմին «ցավդ տանեմի» անսպառ պաշարով Արսենը: Կամ էլ Արսենը հինն էր, չեմ հիշում: Բայց ասենք Արսենը, որ ասել-խոսելով, պարբերաբար ազատ տեղերը գովազդելով, սպասում ա, մինչև մեքենան «լցվի», ու ինքը փողերը հավաքի: Տոնական օրերին հայտնվում ա էս երկուսի գործառույթներն անհավասարապես կիսող (արծվի հայացքով ճնճղուկային ուղևորներին համարակալելն ու տեղավորելը կիսվում ա, բայց կռանալն ու տոմսի գումարն ստանալը մնում ա միայն Արսենի գործը) մի երիտասարդ՝ Արմանի ջինսով, բազուկներն ու փորիկը կիպ գրկած Պումա մայկայով: Բրենդերի տեղափոխությունից, ինչպես հասկացաք, բրենդային էությունն ու երիտասարդի ճանաչելիությունը, բնականաբար, չի փոխվում:
Ու նաև փոքրամարմին «ցավդ տանեմի» անսպառ պաշարով Արսենը: Կամ էլ Արսենը հինն էր, չեմ հիշում: Բայց ասենք Արսենը, որ ասել-խոսելով, պարբերաբար ազատ տեղերը գովազդելով, սպասում ա, մինչև մեքենան «լցվի», ու ինքը փողերը հավաքի: Տոնական օրերին հայտնվում ա էս երկուսի գործառույթներն անհավասարապես կիսող (արծվի հայացքով ճնճղուկային ուղևորներին համարակալելն ու տեղավորելը կիսվում ա, բայց կռանալն ու տոմսի գումարն ստանալը մնում ա միայն Արսենի գործը) մի երիտասարդ՝ Արմանի ջինսով, բազուկներն ու փորիկը կիպ գրկած Պումա մայկայով: Բրենդերի տեղափոխությունից, ինչպես հասկացաք, բրենդային էությունն ու երիտասարդի ճանաչելիությունը, բնականաբար, չի փոխվում:
Tuesday, April 28, 2015
Երաժշտություն ու տենց
«Ո՞րն է բարձր երաժշտության սահմանումը կամ եթե դուք համարում եք, որ կա այդպիսի ավելի արժեքավոր, բարձր երաժշտություն, ապա ի՞նչ օբյեկտիվ ոչզգացմունքային հատկանիշներով կարելի է այդ տեսակը առանձնացնել»
http://dabavog.livejournal.com/596360.html Փորձեցի հենց Դաբավոգի մոտ գրել, բայց «տեխնիկական պատճառներով» չստացվեց:-)
Որ ինձ հարց են տալիս (դե, էս էդ դեպքը չի, բայց դե:-)), սկսում եմ երկար մտածել հարցի մասին, ոչ թե պատասխանի:-)
Էս հարցում մի քանի առանցքային հասկացություն կա.
1. երաժշտություն
2. բարձր
3. սահմանում
4. օբյեկտիվ
5. հատկանիշ
Հիմա, որ նայում եմ էս հասկացություններին, արդեն իսկ պարզորոշ նկատվում ա պատասխաններում հավանական հակասությունները:
Երաժշտությունն ինքնին ամենավերացական, ամենասուբյեկտիվ երևույթներից ա, դրանով իսկ օբյեկտիվությամբ մտնել էս հասկացության մեջ, արդեն իսկ խնդիր ա:
Եթե խոսում ենք հատկանիշ-չափանիշի մասին, առաջանում են նոր հարցեր: Ո՞վ է դա սահմանում: Չափանիշն ինստիտուցիոնալ երևույթ ա: Ի նկատի ունեմ, սովորաբար սոցիումը, խումբն ա սահմանում չափանիշ, չէ՞: Տարբեր երաժշտական սոցիումներ սահմանել են տարբեր հատկանիշներ:
23-ին SOAD-ի համերգը լսում էի 6 ու 7 տարեկան երեխեքի հետ, ովքեր ղժժում-տժժում էին մի ուրիշ ձևի: Մեկ էլ մեկն ասում ա. «Քիս, ճվալը պարտադի՞ր ա»: Ռոքի սիրահարներից ո՞ւմ մտքով կանցներ սենց հարց:-))))
Երեխու մտքով անցել ա, որովհետև ինքը դեռ կաղապարված չի ժանրային հատկանիշներով, որոնք սահմանվել են կոնկրետ էս տեսակ ռոք երաժիշտների սոցիումի կողմից՝ Vocally, thrash metal can employ anything from melodic singing to shouted vocals (գրված, թե չգրված, սա դեռ չենք էլ քննարկում:)
Monday, April 20, 2015
The danger of a single story
Երևի հակասեմ նախորդ գրածիս...
Բայց քանի որ կուտակվել ա, ինձ էլ ճիշտ ժամանակին ուղարկեցին «ներվային համակարգս բուժելու», ասեմ.
Ժողովուրդ, դուք ինքներդ հիմք եք դնում նոր, բայց միակողմանի պատմության...
Մեջս սաղ խառնվում ա...
«...իրականում մենք շատ քիչ բան ենք գիտակցել ու շատ սխալ ենք բարձրաձայնում, մեր գլխավոր պահանջը ինքներս մեզանից պիտի լինի, բայց դեռ շատ ենք վախենում, իրավասու զոհ ենք մեզ հայտարարել ու դատ ենք աղաղակում, բայց եղեռն վերապրածը կենդանի մնալու համար պիտի մեջը ուժ գտնի անդունդի երախին նայի ու չմտածի գլորվելու մասին»
Քիչ ենք գիտակցել, համաձայն եմ: Դրա համար կարելի ա ավելի շատ կարդալ օրինակ՝ «Այրվող այգեստանները»: Վախենալը՝ համաձայն եմ: Հայտարարել՝ համաձայն եմ... Ուժ գտնի ու չգլորվի՝ համաձայն եմ:
Բայց « մեր գլխավոր պահանջը ինքներս մեզանից պիտի լինի»....
Էդ գիտե՞ք ինչի ա նման. մեծագույն, անչափելիագույն եսակենտրոնթյան ու եսաամենության: Էդ ոնց որ վերցնես սաաաաաղ աշխարհը տեղավորես քո պուճուր ես-ի մեջ: Էդ ոնց որ ասես, ես եմ, որ կամ. ալֆան ու օմեգան...
Էլի դու ես, որ կաս, բայց կա քեզանից դուրս աշխարհ: Որի մեջ ես դու, ոչ միայն ինքը քո մեջ ու ոչ այնքան ինքը քո մեջ: Որովհետև, եթե միայն ինքն ա քո մեջ, դու քեզ դնում ես ամենայի տեղ, որ պատասխանատվություն ա կրում ամեն ինչի համար.... Տենց չի էլի........................................................ աշխարհը շաաաաաաաաատ մեծ ա, որ դու քո մժեղ հալով ամեն ինչի համար պատասխանատվություն կրես.............
Հա, մենք պետք ա նայենք ներս, թե ինչու, ինչպես եղավ: Մտածենք, քննենք, հասկանանք ու նենց անենք, որ էլի չլինի, բայց դա համարել ԳԼԽԱՎՈՐ, ոչ թե ԶՈՒԳԱՀԵՌ գործողություն, մի քիչ շատ ա, էլի...
Ինչպես էս դիսկուրսը քաղաքական դաշտում չի, իմն էլ քաղաքականում չի: Եթե ինձ բռնաբարել են, ես զո՞հ եմ, թե՞ չէ: Եթե ես պետք ա շարունակեմ ապրել, ինձ բռնաբարողը պե՞տք ա հասկանա ու ընդունի, որ ինքը բռնաբարող ա, թե՞ չէ: Ես պետք ա անպայման նենց անեմ, որ ինձ էլ չբռնաբարեն, բայց բռնաբարողից պարտքուպահանջ պե՞տք ա ունենամ, թե՞ չէ: Պե՞տք ա ինքը ինչ-որ կերպ ինձ ասի ներողություն: Ինչո՞ւ պետք ա սա հանել իմ կյանքից.... Չեմ հասկանում...... Ինչո՞ւ սրանք զուգահեռ չեն կարող լինել: Ինչո՞ւ ես իմ երեխուն չեմ կարողանալու ասել էս ամեն ինչը. որ կյանքը դաժան կարող ա լինել, որ կյանքում կան դեպքեր, երբ կան զոհեր ու մարդասպաններ, որ զոհերը պետք ա շարունակեն ապրել, գիտակցելով, որ ժամանակի ինչ-որ պահին իրենք զոհ են եղել, իսկ մարդասպանները պետք ա իրենց էդ արարքի համար էդ ժամանակում կոչվեն մարդասպան, նույնիսկ եթե վաղը ես նրանց կկոչեմ հրեշտակ...............է դժվար ա, բայց ինչն ա հեշտ...
Հա, կարող ա մենք լավ չենք դա անում, ոչ թե կարող ա, երբեմն հաստատ լավ չենք անում, բայց դա բացառել ու մենակ ասել, թե եկեք տեսնենք մեր մեղքը որն էր, որ մեզ կոտորեցին ու սպասել, թե կոտորողը կհասնի «կոսմիկ գիտակցության» ՄԻԱՅՆ էն պատճառով, որ մենք հասկացել ենք, թե ինչու են մեզ կոտորել.... լավ էլի...
Հա, կարող ա մենք լավ չենք դա անում, ոչ թե կարող ա, երբեմն հաստատ լավ չենք անում, բայց դա բացառել ու մենակ ասել, թե եկեք տեսնենք մեր մեղքը որն էր, որ մեզ կոտորեցին ու սպասել, թե կոտորողը կհասնի «կոսմիկ գիտակցության» ՄԻԱՅՆ էն պատճառով, որ մենք հասկացել ենք, թե ինչու են մեզ կոտորել.... լավ էլի...
Ժողովուրդ, ինչի՞ եք նորից միակողմանի պատմություն սարքում ու վտանգավոր պատմություն, քանի որ անտեսում եք մյուս պատմությունը, նույնիսկ եթե դա թերի ա........
Subscribe to:
Posts (Atom)