Վերջին մի քանի ամսվա ընթացքում մի քանի չորս օրանոց վերապատրաստման դասընթաց ներ ենք անցկանցրել մարզերում: Եղել ենք Եղեգնաձորում, Արմավիրում, Գյումրիում, Հրազդանում, Գավառում ու Աշտարակում: Դեռ մի քանի քաղաքներում էլ կլինենք, բայց ինչն ա հետաքրքիր.
Գործընկերս ներկայացնում ա Ռոջեր Ֆիշերի համակարգած բանակցային մոդելը, որտեղ առանցքային հասկացություններից մեկը շահերի շուրջ բանակցությունն ա: Իսկ դա անելու համար պետք է կարողանաս տարբերել շահերը դիրքերից: Օրինակ՝ վերջերս ծանոթներիցս մեկը պատմում էր էն մասին, թե մեր գյուղերից մեկում ինչպես են գյուղացիք հրաժարվում հանձնել կաթը նորակառույց մթերման կետում: Պատճառը՝ առաջարկվող ցածր գինը: Հիմա գինն ինչ ա, ըստ ձեզ, շահ, թե՞ դիրք: Ֆիշերի հետ համակարծիք լինելու դեպքում՝ դիրք: Բա շահը ո՞րն ա էս դեպքում: Փորձենք կռահել՝ միգուցե իր աշխատանքին իր պատկերացմամբ համապատասխան վարձրատրվելը, եկամուտ ապահովելը, երկարատև բարձր եկամուտ ապահովելը, կոմբայն առնելը ու էլի տարբեր բաներ: Հաստատ միայն հրաժարվող գյուղացին կասեր, եթե իրեն հարցնեին, թե ինչու ա ինքն ուրիշ գին ուզում:
Ու երբ գործընկերս արտասանում է «շահ» բառը, մի տեսակ անհարմարության զգացում ա լցվում սենյակում: Գրեթե երբեք վարժություններ անելիս չեմ լսել, որ մարդիկ էդ բառն օգտագործեն: Խուսափում են: Երբ անգամ պնդում ես, որ ասեն, թե իրենց շահը որն է, իրենք ինչ են ուզում, ոնց որ ամաչելիս լինեն: Ուզենալն ամո՞թ է: Մի տեսակ անհարմար զգալով ասում են՝ «Դիեգոյին վաճառել» «Շատ փող ստանալ» (սա էլ մի տեսակ ագրեսիվ են ասում, ասես ներքուստ գիտակցելով, որ ինչ-որ վատ բան են անում, բայց մտնում են խաղի մեջ ու ալտեր էգոյով ագրեսիվոտ ասում են, որ նման շահ ունեն):