- Իմ գրածները որ տամ, կկարդա՞ք:
- Ըըըըըըըմմմմմմ...
- Ես բոլորին չեմ տալիս կարդալու: Պահեր կան, գանձեր կա, որ բոլորի համար չեն, բոլորի հետ չես կիսի:
Կան, իհարկե, բայց արդյո՞ք այդպիսիք համարվում են «գրական ստեղծագործություն»: Եթե այդպիսիք գրավոր միջավայրում պիտի արտահայտություն գտնեն, ապա պետք է կոչվեն «անձնական նամակներ»՝ անկախ նամակների բովանդակության ժանրային արտահայտչաձևից: Ու վերջ, հարցը փակված է: Լսարան սկզբունքորեն պետք չի էստեղ: Բայց... եթե գրական ստեղծագործության մասին է խոսքը, արդյո՞ք դու, գրողդ ես ընտրում այն: Հիմա հազարումի օնլայն պլատֆորմների շնորհիվ իհարկե դա հնարավոր է, բայց իրականում դա ինձ աբսուրդ է թվում. եթե դու գրում ես ոչ թե միայն քեզ, կամ մի հոգու, կամ սահմանափակ մի քանի հոգու համար, ուրեմն գրում ես անդեմ բոլորի համար: Էլ էս վերևի ֆլիրտն ինչի՞ համար ա... Էս վերևինն այլևս հայկական, կամ միգուցե նաև համաշխարհային ընդունված սիրահետման, ավելի ճիշտ գայթակղության մեխանիզմ ա, որից զահլես գնում ա (հա, ի դեպ, նույնիսկ որպես սեռային գայթակղության միջոց, զահլես միանգամից գնում ա: Իմ հետաքրքրասիրության ռեցեպտորները միանգամից անջատվում են:)) ու եթե անգամ ինչ-որ ցանկություն կա անծանոթ ստեղծագործություն կարդալու, նման «դավադիր» նախաբանն այն սաղմում սպանում ա: